Սահմանին գազի ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են․ փոխվարչապետ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի կողմից ներկայացված գազի սակագների փոփոխության հայտը։ Հունիսի 4-ին կմեկնարկի աշխատանքային քննարկումների փուլը՝ ՀԿ-ների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ անձանց եւ ընկերության ներկայացուցիչների միջեւ։

Նշենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 255.06 դոլարից դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար։ Այսինքն ՀԾԿՀ-ն 11 տոկոս սակագնի բարձրացման փոխարեն առաջարկում է 4.5 տոկոս բարձրացում։

Սակայն «Գազպրոմ Արմենիա»-ի եւ ՀԾԿՀ-ի առաջարկների մեջ տարբերություններ կան մի շարք հարցերում։ «Գազպրոմ»-ն առաջարկում է սոցիալապես անապահով խավի համար՝ որոնք տարեկան մինչեւ 600 խմ գազ են սպառում, գազի 1000 խորանարդ մետրի դիմաց սակագինը 100 հազար դրամից դարձնել 135 հազար 909 դրամ, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է ներկա գինն անփոփոխ թողնել։ «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է նաեւ բնակչության համար սակագինը 1000 խմ-ի դիմաց նվազեցնել՝ 139 հազար դրամից դարձնելով՝ 135 հազար 909 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկում է սա եւս անփոփոխ թողնել։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաեւ վերամշակող՝ պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 1000 խմ-ի դիմաց 212 դոլարից դարձնել 283.1 դոլար, այս պարագայում ՀԾԿՀ-ն առաջարկել է այն դարձնել 224 դոլար։

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է նաեւ ամսական մինչեւ 10 հազար խմ սպառում ունեցող խմբի սպառողների համար գազի սակագինը դարձնել 1000 խմ-ի դիմաց դարձնել 135 հազար 909 դրամ՝ գործող 139 հազար դրամի փոխարեն, սակայն ՀԾԿՀ-ն առաջարկել է այն փոփոխության չենթարկել։ Իսկ ամսական 10 հազար խմ-ն գերազանցող սպառողների համար «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է 1000 խմ-ի դիմաց 242.1 դոլարի փոխարեն սահմանել 283.14 դոլար սակագին, սակայն հանձնաժողովը առաջարկել է սահմանել 255.92 դոլար սակագին։

Այսինքն ըստ էության ՀԾԿՀ-ն իր հայտի ուսումնասիրության հիման վրա կազմել է առաջարկություն, որով բնակիչ-բաժանորդների համար գազի սակագինը փոփոխության չի ենթարկվի։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ն մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

- Պարոն Գրիգորյան, ծանո՞թ եք գազի սակագների վերաբերյալ ՀԾԿՀ-ի առաջարկին։ Որքանո՞վ է այն ՀՀ Կառավարության համար ընդունելի տարբերակ։ 

- Սահմանին ներկա գնի պահպանման պարագայում, կարծում եմ, ՀԾԿՀ-ի հաշվարկները ողջամիտ են: ՀՀ Կառավարությունն իր դիրքորոշումը կհայտնի ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումներն ավարտվելուց հետո:

- Արդյո՞ք առաջարկվող տարբերակը ձեռնտու է «Գազպրոմ Արմենիա»-ին։

- Չեմ կարող պատասխանել «Գազպրոմ Արմենիա»-ի անունից, բայց վստահ եմ, որ բոլոր հարցերի պատասխանները կստանանք ՀԾԿՀ-ի կողմից սակագնի հետ կապված քննարկումների ընթացքում:

- 2 շաբաթ առաջ տեղի ունցած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովի ժամանակ գազի միասնական սակագին սահմանելու Հայաստանի առաջարկն ըստ էության չընդունվեց։ Ռուսաստանի կողմից հայտարարվեց, որ դա կարող է լինել միայն միասնական բյուջե եւ միասնական հարկման համակարգ ունենալու դեպքում։ Արդյո՞ք սրանից կարելի է ենթադրել, որ ՀՀ Կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ սահմանին գազի գինը նվազեցնելու վերաբերյալ քննարկում ըստ էության կարող է տեղի չունենալ կամ տեղի ունենալու դեպքում արդյունք չտալ։

- Նախ կրկին պետք է նշեմ, որ ԵԱՏՄ հարթակում ըստ էության մերժվեց ԵԱՏՄ բոլոր 5 երկրների (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության) համար տվյալ երկրում բոլորի համար միասնական մատակարարման եւ տարանցման սակագնի հարցը: Վստահ եմ, որ ԵԱՏՄ 4 երկրների (բացի՝ Ռուսաստանի Դաշնությունից) համար միասնական մատակարարմանեւև տարանցման սակագնի սահմանման հարցի քննարկումը դեռ շարունակվելու է եւ լուծում է ստանալու: Մինչ այդ, սահմանին գազի գնի շուրջ քննարկումները կշարունակվեն միջկառավարական մակարդակով, որոնց հնարավոր արդյունքների մասին այս պահին չէի ցանկանա մեկնաբանություններ անել:

- Եթե ամեն դեպքում գազի սակագինը բարձրանա, ՀՀ Կառավարությունը դիտարկո՞ւմ է այլընտրանքային տարբերակներ. Օրինակ՝ Իրանից գազ ներկրելու տարբերակի մասին։

- ՀՀ Կառավարությունը վերջին շրջանում մշտապես դիտարկել եւ շարունակում է դիտարկել այլընտրանքային տարբերակներ, որոնք չեն լինի պահային, չեն առաջացնի մեկ այլ կախվածություն, կապահովեն հավասարակշռված շահերի սկզբունքը եւ կլինեն ինստիտուցիոնալ: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5690 դիտում

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել