Գյումրիում շատերը թույլ չեն տալիս թափառող շներին տարածքից հեռացնել, թաղամասերի 80 տոկոսում այդ խնդիրը կա

Գյումրիում բնակիչների մեծ մասը  խոչընդոտում է թափառող շների վնասազերծման և ստերջացման գործընթացին: Այս մասին ասուլիսում ասաց Գյումրու քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը: Պատասխանատուների ձեռքում անգամ դա փաստող տեսանյութ կա: Չեն թողնում տարածքից շներին հեռացնեն՝ տարբեր պատճառաբանություններով:

«Շատ դեպքեր ունենք, որ շքամուտքում են թափառող շանը պահում, հարևանները բողոքել են, գնացել են պատասխանատուները, վեճ-վիճաբանություն է եղել հարևանների հետ: Դեպք է եղել, որ կենդանուն բռնել, բերել են, որ ստերջացնեն, տերն եկել, վիճաբանել, տարել է, չի թողել՝ թե թող մե հատըմ սերունդ ունենա, նոր ստերջացրեք: Հետաքրքիր ժողովուրդ են»,- ասաց Հայկ Սուլթանյանը:

Շների ստերջացումը Գյումրիում իրականացնող My vet անասնաբուժական կլինիկայի անասնաբույժ Էդգար Գևորգայնն էլ հայտարարեց՝ շենքեր կան, որոնց բնակիչները կտրականապես թույլ չեն տալիս, որ իրենց որսորդները կենդանիներին հեռացնեն տարածքից: «Շներն իրենց ավտոտնակներն ու մեքենաներն են պաշտպանում: Պետք է էդ բնակիչներին հասկացնել, որ ստերջացումը 3 օր է տևում, մենք կենդանուն վերադարձնում ենք այնտեղ, որտեղից վերցնում ենք: Անհնար է: Թաղամասերի 80 տոկոսում այս խնդիրն ունենք մենք»,-ասաց Գևորգյանը:

Կենդանիներին բռնելն էլ լուրջ ռիսկեր ունի՝ մարդկանց հետ վեճ-վիճաբանությունից սկսած մինչև առողջական հարցեր: Կլինիկան արդեն մի քանի որսորդ է փոխել:

Մայիսի 30-ին Մուշ թաղամասի այն տարածքում, որտեղ շները հոշոտել էին 2.5 տարեկան երեխային, պարբերաբար են այցելում անասնաբուժական կլինիկայի որսորդները: Դեպքին նախորդած օրերին հենց այդ վայրից 12 շուն է քնեցվել ու տարվել ստերջացման: «Տարածքում մեծ աղբանոց կա, կենցաղային աղբ է լցված: Շենքի հարակից տարածքում աղբամաններ չկան, բայց մարդիկ աղբ են կուտակել: Որպեսզի կեր հայթայթեն կենդանիները, հավաքվել են այնտեղ»,- պատմեց անասնաբույժը:

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Գյումրիում թափառող շների հարձակմանն էր ենթարկվել 2.5 տարեկան երեխա: Նա բազմաթիվ վնասվածքներով Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել: Գյումրիում վիրահատվելուց հետո երեխան Երևանում երկրորդ անգամ է վիրահատվել: Կատարվել է դիմածնոտային վիրաբուժական միջամտություն, ունի բազմաթիվ վնասվածքներ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում: Շատ լուրջ վնասված է երեխայի պարանոցը: Այսօր փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն:

Գյումրիում արդեն 350 շուն է ստերջացվել, սակայն սա հարցի լուծում չէ: Այդ կենդանիները կրկին վերադարձվում են ազատության մեջ: Մասնագետները մեկ թաղամասի վրա չեն կենտրոնանում: Փորձում են քնեցման եղանակով քաղաքի տարբեր թաղամասերից 10-12 շուն վերցնել, որպեսզի ինչ-որ կերպ համաչափություն ապահովվի: Գյումրիում նրանց համար կացարանի կառուցումն անընդհատ ձգձգվում է: Քաղաքապետի տեղակալն ասաց՝ իրենք պատրաստ են և տարածք հատկացնել, և որոշակի աջակցություն, սակայն խնդիրը թողնել միայն համայնքի ուսերին և լուծում ակնկալել, իրատեսական չէ: Ֆինանսական հսկայական ծախսի հետ է դա կապված: Այս հարցում Գյումրու քաղաքապետարանն ակնկալում է պետական աջակցություն և մասնավոր ներդրում:

«Հիմա մենք 2 հատ ժամանակակից զենք ենք ձեռք բերել, որ կարողանանք կրակելու միջոցով քնեցենել դժվար բռնվող կենդանուն, մյուսը ցանց է: Երկուսն էլ ունեն բարձր աղմուկ, ու մարդկանց  99 տոկոսը մտածում է, որ առաջվա մեթոդով ուղղակի հրացանով ոչնչացնում ենք կենդանիներին: Դրանից էլ սկսվում է կռիվը: Բայց վստահեցնում եմ, Գյումրիում շներ չեն սպանվում, մեր նպատակը կենդանուն անվնաս կլինիկա հասցնելն է»,- հայտարարեց անասնաբույժը:

Ասել, որ ստերջացումից հետո շները կդառնան 100 տոկոսվ անվնաս, սխալ է, բայց որ ագրեսիան պակասում է, ըստ մասնագետների՝  փաստ է: Եթե կացարան լիներ, առավել ագրեսիվներին կպահեին, մյուս շներին կվերադարձնեին փողոց: Քանի դեռ այն չկա, բոլոր տեսակի հակումներով շներին ստերջացումից հետո ստիպված են վերադարձնել այն տարածք, որտեղից բռնել են:

Ըստ Հայկ Սուլթանյանի, Գյումրիում այլ խնդիր էլ կա: Քաղաքում շներին ստերջացնում են, բայց հարևան համայնքներում դա չի կատարվում, եւ օրինակ Մուշ թաղամասում, որտեղ երեխայի հոշոտման դեպքը գրանցվել էր, հավանականությունը մեծ է, որ շներ են հավաքվում նաև մոտ գտնվող Մարմաշեն ու հարևան այլ գյուղական համայնքներից:

Տպել
2664 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց