Երևան
12 °C
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատի են տվել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին։
Տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է հունիսի 1-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։
Աննա Հակոբյանն ու Հրաչյա Հակոբյանը Մինասյանից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել: Նրանք նաեւ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառած վնասի փոխհատուցում են պահանջում։
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հայցի պատճառը մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի տարածած սուտ լուրերն են։
Հակոբյանը նշեց, որ իր կողմից հայցը ներկայացվել է զրպարտության համար, իսկ Աննա Հակոբյանի կողմից՝ զրպարտության եւ վիրավորանքի։
«Ես պահանջում եմ հերքում եւ 2 մլն դրամի փոխհատուցում, իսկ Աննա Հակոբյանը՝ հրապարակային հերքում, ներողություն, 2 մլն դրամ զրպարտության եւ 1 մլն դրամ վիրավորանքի համար»,- մանրամասնեց պատգամավորը։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Մինասյանի հրապարակած «Պոպուլիզմ ու թալան. Պետական օլիգարխն ու մի ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտը» վերնագրով տեսանյութին։
Աննա Հակոբյանը եւ Հրաչյա Հակոբյանը զրպարտություն են համարում Մինասյանի հետեւյալ հայտարարությունը. «Հետևաբար Սիփան Փաշինյանը, երբ որ սկսում է այդ սաղ կազմակերպել, հասկանում է, որ չի կարող շրջանցել ամենայն հայոց աներձագին, որովհետև Աննա Հակոբյանն է այն մարդը, ով որոշում է, թե ով և ինչ կարող է անել մաքսային տեսչությունում, որովհետև այնտեղ ինքը ունի դրածո՝ Շուշաննա Ներսիսյանը, որը ավելի հայտնի է «նակոլկա Շուշո» մականունով, և ուրեմն դիմում են Հրաչյա Հակոբյանին, Հրաչյա Հակոբյանը համաձայնեցնում է Աննայի հետ, Աննան զանգահարում է, և կանաչ լույսերը վառվում են, և կարանտինի պայմաններում մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ապրանքով մեկնում է ՀՀ-ից, հասկանում եք, չէ, որ դա անհնարին է, մինչև ամենաբարձր մակարդակի օքեյները»։
Իսկ Աննա Հակոբյանը վիրավորանք է համարում Միքայել Մինասյանի կողմից հնչեցված հետեւյալ արտահայտությունը. «Դրանք միջազգային ցանցի Փաշինյանների մաֆիոզական ընտանիքի բիզնեսն է»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍոչիից Անթալիա թռիչք կատարած ինքնաթիռը վայրէջք կատարելիս բռնկվել է. տեսանյութ
Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. վարչապետ (տեսանյութ)
Անհնա՞ր է որսալ. ինչ է հայտնի Պուտինի ներկայացրած ու մեծ աղմուկ հանած «Օրեշնիկ»-ի մասին և ինչու այն կիրառվեց
Վթար՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, կա տուժած
Նարեի նստարանը թեք է դրված, մանկավարժի օգնականը նոր է սովորում ժեստերի լեզու. ներառական կրթության իրական կողմը
Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի
Դիմիտրով գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է
Բուքինգհեմյան պալատը մի քանի տարի փակ կլինի
Ողբերգական դեպք գազալցակայաններից մեկում. տուժածը հիվանդանոցում մահացել է
Միջուկային զենք կիրառելու դեպքում առաջին թիրախը լինելու է Պուտինը, նրա ընտանիքն ու շրջապատը․ Առնոլդ Բլեյան
1 մլրդ դրամ կհատկացվի Երևանի և մարզերի թատրոններին, համերգային դահլիճներին գույք և տեխնիկա գնելու համար
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Խոշոր ավտովթար Արարատում, կան տուժածներ. վարորդներից մեկը վարորդական վկայական չի ունեցել
Կրակոցներ՝ Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ. վիրավորում են ստացել ոստիկաններ
Հրդեհվել է մեծ քանակությամբ անասնակեր
ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չէ, որ երբ ուզես՝ գաս, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողով գնաս. Սիմոնյան
Պուտինն արգելել է ռուս երեխաների որդեգրումն այն երկրների քաղաքացիների կողմից, որտեղ թուլատրելի է փոխել սեռը
Նոյեմբերի 25-ից եղանակը կտրուկ կփոխվի. սպասվում են ձյան տեղումներ, ցուրտ, քամու ուժգնացում
Կուրսկի շրջանում խոցվել է ուկրաինական երկու հրթիռ և 27 անօդաչու թռչող սարք
Ռումինիայում նախագահական ընտրություններ են. պայքարի մեջ է 14 թեկնածու
Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան մեքենան, «Լեքսուս-ն ու «ԳԱԶել»-ը. վիրավորը դեսպանատան աշխատակից է
Ջրարբի գյուղում այրվել է բնակելի վագոն-տնակ
Երևանում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, 1 տարեկան երեխան՝ մնացել ներսում
ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է լրատվամիջոցներին
Պարզվում է՝ 3 սոցիալական էջով 1 ամսում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ. Աննա Հակոբյանն առաջարկ է արել
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
COP29-ում կողմերը համաձայնել են աղքատ երկրներին 300 մլրդ դոլար հատկացնել. ըստ Հնդկաստանի՝ դա չնչին գումար է
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնալուծության մասին
Աշխատասենյակում հայտնաբերվել է ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի պետերից մեկի մարմինը
Ձևավորվել է ՔՊ կուսակցության Արմավիրի տարածքային կազմակերպության խորհուրդը, ընտրվել է վերահսկող
Հանրապետությունում կա փակ ավտոճանապարհ
Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա
Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը
Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
Ադրբեջանը ՀՀ-ի հետ մի դեպքում կգնա խաղաղ համագոյակցություն ձևավորելուն միտված ռազմավարական գործարքի. Մարգարյան
ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին. տեսանյութ
Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT