Ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

04/06/2020 schedule18:43

Վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են արվում: Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ: Այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ու մեկնաբանել ադրբեջանական իշխանական տարբեր օղակների ռազմատենչ հայտարարությունները:

Ըստ Նաղդալյանի՝ հատկանշական է, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

«Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության:

Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես, ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար: 

Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝  արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները»,- գրել է Աննա Նաղդալյանը:

Տպել
489 դիտում

Լիլիթ Մակունցը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի մասին «Սևան» ազգային պարկ»-ում աշխատանքային քննարկում է տեղի է ունեցել

Կորնավիրուս է հաստատվել Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 սանի և 5 աշխատակցի մոտ

Տիգրան Ավինյանը և Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրենը հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել

ՏՄՊՊՀ-ն թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա»-ն վաճառել Եսայաններին․ «Բիլայն»-ի մի շարք աշխատակիցներ բողոքում են

Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր. ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ

Ապօրինություններ Գորիսում՝ պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում. քրգործ է հարուցվել

Ավտովարկավորման շահավետ պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին

Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են

Վանաձորում վերջապես մեկնարկեցին փոսային նորոգման աշխատանքները

ՀՀ հավաքականի հեռանկարային ըմբիշը բանակ կգնա. չի հասցնի տարկետման համար ցուցանիշ գրանցել

Վահագնի թաղամասում վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է

Հիմնանորոգվում է Արմավիրի կենտրոնական փողոցը. Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքներին (տեսանյութ)

ՀՖՖ-ն չեղարկել է «Լոռի»-«Արարատ» ֆուտբոլային խաղը. վանաձորյան թիմում կորոնավիրուսի դեպք կա

Իմ կյանքի ամենամեծ ներշնչանքի աղբյուրներից ես եղել, չես կասկածել երիտասարդների ուժին. Ռեւազյանը՝ Վարդանյանի մասին

ԲԸՏՄ տեսուչները կրկնակի ստուգայցեր են իրականացրել Շենգավիթ վարչական շրջանում. բաժանվել են դիմակներ

Հայտնի է՝ ովքեր են մասնակցելու Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին․ կա երկու թեկնածու

ԿԳՄՍ փոխնախարարը ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի հիմնական սկզբունքները

ՀՀ վարչապետն անվտանգության խորհրդի նիստին հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

«Armenia» ընկերության օդանավով Դոնի Ռոստովից այսօր Հայաստան է վերադառնում 124 քաղաքացի