Երևան
5 °C
Ազգային անվտանգության ծառայությունը արդեն մեկ ամսից ավելի է՝ չի պատասխանում «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը՝ Գագիկ Խաչատրյանին եւ նրա որդիներին առնչվող քրեական գործի մասին:
Մայիսի 1-ին երկու հարցում էինք ուղարկել ԱԱԾ, որոնցից մեկի պատասխանը ստացվել է մայիսի 11-ին՝ առանց երկրորդի վերաբերյալ որեւէ հիշատակման: Հաշվի առնելով, որ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետն արդեն անցել էր՝ դիմել էինք ԱԱԾ մամուլի կենտրոն՝ հետաքրքրվելով՝ արդյո՞ք լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ երկրորդ հարցմանը պատասխանելու համար, թեպետ այդ մասին տեղեկացնելը եւս իրենց պարտականությունն էր («Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, հոդված 9): Լիարժեք պատասխան մեր հարցին չէր տրվել: Հետագայում տեղեկանալով կորոնավիրուսի պատճառով ԱԱԾ մամուլի կենտրոնում առաջացած խնդիրների մասին՝ որոշեցինք համբերատար սպասել եւ լրացուցիչ չծանրաբեռնել, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել. մեր բազմաթիվ զանգեր ու բողոքներ անարդյունք եղան:
Գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործի մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք՝ հարուցված քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող քանի՞ անձ կա, Գագիկ Խաչատրյանին 2019 թվականի օգոստոսից հետո պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեղադրանքներից բացի նոր մեղադրանք առաջադրվե՞լ է թե՞ ոչ, ի՞նչ կարգավիճակ ունեն նրա որդիները, մասնավորապես, ինչո՞ւմ է կասկածվում Արտյոմ Խաչատրյանը, եւ այդ կասկածանքը, իսկ եթե մեղադրանք է առաջադրվել, ապա մեղադրանքը Գագիկ Խաչատրյանի՞ թե՞ «Մուլտի գրուպ կոնցերն»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի դրվագին է առնչվում (քանի որ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրությունից պարզ էր դառնում, որ Սեդրակ Առուստամյանի կողմից ենթադրյալ կաշառքի գումարը փոխանցվել է Գագիկ Խաչատրյանին): Հետաքրքրվել էինք նաեւ՝ արդյո՞ք առերեսում եղել է Սեդրակ Առուստամյանի եւ Գագիկ Խաչատրյանի կամ նրա որդիներից որեւէ մեկի միջեւ: Ինչ վերաբերում է մյուս որդու՝ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ մեր հարցին, խնդրել էինք հստակեցնել նրան առաջադրված մեղադրանքի հոդվածները՝ ըստ կետերի, եւ նշել, թե դրանք կոնկրետ երբ են առաջադրվել:
Նշենք, որ գրավոր հարցում ներկայացնելու եւ այն քննարկելու կարգը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով: Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում: Նույն մասի 3-րդ կետի համաձայն՝ եթե տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին, ինչպես նշեցինք, դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն էլ՝ տեղեկություն տրամադրելուց հրաժարվելը, ոչ հավաստի տեղեկություն տրամադրելը կամ սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Վալերի Լեոնտևը հայտարարել է բեմից հեռանալու մասին
Խոշոր ավտովթար Գեղարքունիքում. կա 5 տուժած, այդ թվում՝ երեխաներ
ՀՀ կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել «Միր» քարտերի շրջանառության վերաբերյալ
«Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են
Վարույթում է գտնվում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 102 հայցադիմում՝ ավելի քան 400 միլիարդ դրամ պահանջով
Արձանագրվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի աճ․ ամփոփվել է Դատախազության նախորդ տարվա աշխատանքը
Գեղարքունիքում տուն է փլուզվել. 92-ամյա բնակիչը դուրս է բերվել պատգարակով
ՀՀ-ում ԵՄ առաքելությանը կօժտեն լայն լիազորություններով և անձեռնմխելիությամբ. համաձայնագիրը մտել է ԱԺ օրակարգ
Իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե կայունություն ավելացնեն Կովկասում. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
«Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից և ծառայությունից
Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի Չինաստան
Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինային և կոչ անում գործընկերներին անել հնարավորը, որ Պուտինը չհաղթի. Ստոլտենբերգ
Սյունիքում ավտովթարի և հրդեհի հետևանքով մահացածներն ընտանիքի անդամներ էին, նրանց թվում կա երեխա. մանրամասներ
Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է
ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ
Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ
Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում
Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին
Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)
Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար
Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)
ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել
Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին
«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով
Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են
Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)
Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան
Պակիստանում երկրաշարժ է գրանցվել
Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը
Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում
Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում
© 2024 Հայկական ժամանակ