Շամախիում հետեւում են Ալիեւի հորդորին. ջնջել հայկականը, գրել ադրբեջանականը

Հունիսի 4-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի տեղանունների հանձնաժողովի նախագահ Իսա Գաբիբեյլին հայտնեց, որ Շամախիի շրջանի Սաղիան գյուղն անվանափոխելու առաջարկ է ստացվել։ Հատկանշական է, որ Շամախիի շրջանի իշխանությունները նմանատիպ առաջարկով են դիմել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թարթառում Պետական խորհրդանիշների թանգարանի բացման ժամանակ նկատողություն էր արել շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագիմ Մամեդովին՝ քարտեզի վրա տեղ գտած «անճշտությունների» պատճառով:

«Այստեղ պետք է արտացոլված լինեն մեր պատմական տեղանունները: Սիսիանի իսկական անունը Ղարաքիլիսա է: Հետագայում հայերն այն վերանվանել են Սիսիան: Դրա համար էլ ջնջեք դա եւ գրեք Ղարաքիլիսա», - ասել էր Ալիեւը:

Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաեւ մարտի սկզբին, երբ Ալիեւը Թովուզում մասնակցում էր պատմաերկրագիտական թանգարանի բացմանը: Այդ ժամանակ նրան մասնավորապես վրդովեցրել էր, որ քարտեզների վրա չկան ադրբեջանական «հին քաղաքները», բայց «փոխարենը տեսնում ենք Ուրարտուն»:

Թարթառում ելույթ ունենալով օլիմպիական մարզահամալիրի բացմանը՝ Ալիեւը հայտարարել էր նաեւ, որ ներկայիս ՀՀ-ն «ստեղծվել է հնագույն ադրբեջանական հողերի վրա»՝ որպես ապացույց առաջարկելով «հայացք նետել Ռուսաստանի կայսրության կողմից քսաներորդ դարի սկզբներին հրատարակված քարտեզին»: Այդպես, ըստ Ալիեւի, «բոլորը կհամոզվեն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տեղանունների բացարձակ մեծամասնությունն ունի ադրբեջանական ծագում»: Ցավոք, նա «մոռանում է» նշել, որ թանգարաններում ներկայացված քարտեզների զգալի հատվածը վերցված է հենց ռուսական քարտեզագրական աղբյուրներից: Նա նաեւ խնդրել էր «գիտնականներին հրապարակել դա, որ յուրաքանչյուրը տեսնի»՝ հորդորելով «փոքրիկ բրոշյուր հրատարակել»: Մի քիչ զարմանալի է, իհարկե, որ «փոքրիկ բրոշյուրն», ըստ Ալիեւի, բավարար կլինի ներկայացնելու համար «հայերի կողմից գողացված տեղանունների ամբողջ ծավալը»:

Ալիեւի հայտարարությունները բարդ է դիտարկել տեղեկատվական պատերազմի շրջանակներում, եթե իհարկե խոսքը չի գնում սեփական ժողովրդի դեմ տարվող պատերազմի մասին: Քննադատության չի ենթարկվում նաեւ այն «թեզը», որ «Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը հռչակումից մեկ օր անց՝ 1918 թ. մայիսի 29-ին Իրեւանը Հայաստանին նվիրելու որոշում է ընդունել»: Իրականում կոնկրետ այս «թեզն» ավելի շատ ներքաղաքական երանգավորում ունի, քանի որ սեփական պատմության նկատմամբ ռեւիզիոնիստական վերաբերմունք է սկսել ցուցաբերվել Մուսավաթ կուսակցության դեմ պայքարի շրջանակներում: Այս իրավիճակում հասկանալի են Ալիեւի կողմից թույլ տրված որոշ բացթողումներ, մասնավորապես այն, որ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անվանման «ժողովրդավարական»-ը հայտնվել է հռչակումից տարիներ անց,  հռչակվել է Թիֆլիսում, գործնականում գոյություն է ունեցել միայն թղթի վրա եւ եղել է ոչ թե իր հավակնությունների տարածքում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչը, այլ Օսմանյան Թուրքիայի կամակատարը: Պատահական չէ, որ 1918թ. օգոստոսի 28-ին Պարսկաստանը բողոքի նոտա է հղել հենց Թուրքիային, որում իր վրդովմունքն է հայտնում «ռուս-օսմանյան հաշտության պայմանագրի արդյունքում Կովկասում կյանքի կոչվող «Ադրբեջան» անունով պետության կազմավորման» կապակցությամբ եւ նշում՝ «հաշվի առնելով այն, որ Պարսկաստանի պետության սահմաններում գոյություն ունի այդպիսի անվանում ունեցող տարածք եւ այն, որ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել նման անվանում ունեցող պետություն՝ Պարսկաստանը զարմացած է եւ այդ որոշման վերանայման անհրաժեշտություն է տեսնում»:

Թանգարանների ստեղծման գաղափարը, որն ըստ փորձագետների պատկանում է անձամբ Ալիեւին եւ «երիտասարդության շրջանում հայրենասիրական տրամադրությունների ձեւավորման եւ զարգացման» նպատակ է հետապնդում, լավագույնս ցուցադրում է, թե ինչպես կարող է ընդհանուր առմամբ դրական գաղափարը ծառայեցվել բացասական եւ կործանարար երեւույթներին՝ տվյալ դեպքում՝ թշնամության եւ անհանդուրժողականության տարածմանը:

Ինչ վերաբերվում է Շամախիի շրջանի Սաղիան գյուղն անվանափոխելու առաջարկին, ապա դա Ալիեւի առաջ քաշած «թեզերի» տրամաբանական շարունակությունն է: Անվանափոխման անհրաժեշտությունը հիմնավորվել է նրանով, որ «տեղանվան ծագումը հայտնի չէ, այն դժվար է որոշել»: Իրոք, ինչպե՞ս է հնարավոր որոշել բնակավայրի անվանման ծագումը, եթե դրա մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է հեռավոր 1636թ.՝ Ադրբեջան անունով պետության ստեղծումից 282 տարի առաջ: Ընդհանրապես, Ադրբեջանում առկա է յուրահատուկ պատկերացում պատմության վերաբերյալ, համաձայն որի հնարավոր է փոխել անցյալը՝ փոխելով ներկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
53564 դիտում

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը