Երևան
12 °C
Պետք է արձանագրել, որ մեր նպատակադրումն ու ռազմավարությունը հետեւյալն է. անընդհատ խստացնել եւ ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության շրջանում. մենք դա ենք դիտում կորոնավիրուսի համավարակի թվերի անկման հիմնական միջոց։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ այսօրվա մեր, ենթադրենք, 100 տոկոսանոց կարգապահությունն իր կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը 1 շաբաթ հետո, այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեր 1 շաբաթ առաջվա կարգապահության մակարդակը։ Եվ էլի ուզում եմ մեր բոլոր քաղաքացիներին կոչ անել, որ ճշգրտորեն պահեն հակահամաճարակային կանոնները, որոնք մենք հնարավորինս պարզ ձեւակերպել ենք՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը եւ պահպանել սոցիալական հեռավորություն։ Փորձը ցույց է տալիս, որ այս կանոնների պահպանումը բերում է գրեթե 100 տոկոսանոց արդյունքի, այսինքն՝ վարակման դեպքերի 95 տոկոսը կա՛մ դիմակ չի կրել, կա՛մ սոցիալական հեռավորություն չի պահպանել, կա՛մ ձեռքերը չի ախատահանել, կա՛մ՝ երեքը միասին»,- ասաց վարչապետը։
Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց, որ վերջին շրջանում իրենց համար շատ լուրջ խնդիր են դառնում հուղարկավորությունների, հոգեհանգիստների ժամանակ պարետատան սահմանած կանոնների չպահպանումը։
«Այստեղ շատ կարեւոր դեր ունի ոչ մի ոստիկանությունը, այլեւ տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքները, որոնք ամեն նման դեպքում պետք է կարողանան հաղորդակցության մեջ մտնել քաղաքացիների հետ՝ ներկայացնելով իրավիճակի ողջ բարդությունը եւ այս իրավիճակում հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը։ Մենք արդեն բազմաթիվ դեպքեր ենք ունենում, երբ վարակի տարածման պատճառը հուղարկավորությունների եւ հոգեհանգստյան արարողությունների ժամանակ հակամահաճարակային կանոնները չպահպանելն է։ Հաջորդ խնդիրը, այսպես ասած, ընդհատակյա հարսանիքներն են։ Շատ կարեւոր է, որ մեր սիրելի հայրենակիցները չափազանց լուրջ մոտենան խնդրին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց՝ իրենց գաղափարախոսությունը հետեւյալն է. այս խնդիրը հնարավոր է լուծել Կառավարության եւ քաղաքացիների միջեւ զանգվածային հաղորդակցության միջոցով։
«Մեր Կառավարությունը ձեւավորվել է քաղաքական հարթակի եւ քաղաքացիների զանգվածային համագործակցության շնորհիվ։ Սա մի գաղափարախոսություն է, որն ընկած է մեր քաղաքական գործունեության հիմքում, եւ մենք բոլոր այն մակրոխնդիրները, որ լուծել ենք, այն մակրոխնդիրները, որ պիտի լուծենք, բոլոր դեպքերում այդ խնդիրների հիմքում ընկած է լինելու նույն բանաձեւը՝ Կառավարության եւ քաղաքացիների զանգվածային համագործակցությունը։ Հետեւաբար այս իրավիճակում Կառավարության եւ քաղաքացիների զանգվածային համագործակությունը պետք է արտահայտվի հակամահաճարակային կանոնների արդյունավետ սահմանմամբ եւ այդ կանոնների ճշգրիտ պահպանմամբ»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառվեն նաեւ վարչական մեթոդներ, պետք է կիրառվեն նաեւ պատժիչ գործողություններ։
«Բայց ես էլի շարունակում եմ ասել, որ այդ վարչական գործողությունները կարող են լինել արդյունավետ, երբ վարչական հարկադրանքի ենթակա գործողությունը կատարում է հանրության 10, մաքսիմում՝ 20 տոկոսը, բայց եթե այդ գործողությունն անցնում է 20 տոկոսի շեմը՝ 30, 40 տոկոս, աշխարհում չկա որեւէ վարչական մարմին, որ կարողանա այդ մեթոդով հսկողության տակ պահել իրավիճակը։ Իհարկե, մենք տեսնում ենք նաեւ, որ կա դինամիկա, ակնհայտ է դա, բայց մենք էլի հավատում ենք, որ այդ դինամիկան ոչ միայն վարչական միջոցների արդյունք է, այլեւ քաղաքացիների հետ մեր շարունակական, հետեւողական անհոգնել երկխոսության։ Մենք այդ երկխոսությունը շարունակելու ենք անընդհատ, քանի դեռ այս խնդիրը լուծված չէ։ Էլի ուզում եմ ընդգծել, որ մեր հայեցակարգի մյուս կարեւոր հարցը հետեւյալն է՝ ճգնաժամը, որպես հնարավորություն օգտագործելով, հասնել ավելի խոր եւ բովանդակային փոփոխությունների։ Եվ մեր խնդիրն է նաեւ այս համավարակի հաղթահարման արդյունքում հասնել, այդ թվում՝ քաղաքակրթական մակարդակի փոփոխությունների, որը կարտահայտվի մեր հանրության ամենօրյա կյանքում»,- ասաց վարչապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բուլղարիան աջակցում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ»-ին․ վարչապետն ընդունել է նորանշանակ դեսպանին
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը
Տգետ են ու արիշ-վերիշների մեջ. Սամվել Կարապետյանը որևէ տարբերակ չունի վարչապետ լինելու. տեսանյութ
Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը․ ՀԷՑ-ը պարզաբանել է
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը
Հարկադրել են հաշվառվել «Մեր ձևով»-ի անդամ, 2026-ին ընտրել իրենց թեկնածուին, եթե ոչ, սպառնացել պայթեցնել տունը
Գարունը ուշանում է, եղինջով ապուրը՝ ոչ․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ու դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղավոր են ճանաչվել․ հրապարակվել է վերդիկտը
Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց անտառապետն ու անտառապահը կաշառք են ստացել. նախաքննության ավարտ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 16-ին
Իրանը Իսրայելի և ԱՄՆ-ի բազաների վրա hարձակումների ալիքի ընթացքում կիրառել է գերծանր բալիuտիկ hրթիռներ
Երևանի 36-ամյա բնակչի մեքենայում ատրճանակ է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ
Բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից. Ժաննա Անդրեասյան
Մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Մեկը՝ Թբիլիսիից, մյուսը՝ Կրասնոդարից. հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
Խուդաթյանն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ՏԻՄ ոլորտներին վերաբերող հարցեր
Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում
Հնդկաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանման համար
1-ամյա երեխայի սպանության փորձի կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը
Տարիներով ողջ երկիրը առանց լույս թողած ԼՏՊ-ն տրտնջանցել է, որ մի քանի ժամ առանց լույսի է մնացել. Չախոյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Իրանի գերագույն առաջնորդին տեղափոխող ինքնաթիռը
Ղազախստանում հրապարակվել են նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվեի վերջնական արդյունքները
ՀՀ ավտոճանապարհներին գրանցվել են քարաթափումներ՝ փակելով երթևեկելի հատվածներ
Արտադրողականությունն աճել է 63,4 տոկոսով. ամփոփվել են ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի 2025-ի աշխատանքները
Կողես բնակավայրի 2,2 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. Փաշինյան
Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, կքննարկվի նաև ՔՊ վարչության նիստում. Գալյան
ԱՄՆ-ն և Իսրայելը հարված են հասցրել Իրանի Համադան քաղաքին. հրապարակվել են կադրեր
1 տարեկան երեխան ծնողի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով հայտնվել է հիվանդանոցում. վիճակը ծայրահեղ ծանր է
Ucom-ի Level Up+ փաթեթները՝ Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետով
Խոստումներից մեկը կատարել են՝ սոցհարցումների զավոդ են դրել, ամեն օր վարկանիշ են հաշվում. Սաֆարյան
Դուբայի օդանավակայանում չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են. հրթիռային հարվածը հրդեհ է բռնկել
Խոստովանենք՝ վարչապետի կիսատ կերած խնձորն ավելի շատ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը. Չախոյան
Փետրվար ամսին ստացված տվյալներով՝ Երևանում օդի որակը լավ վիճակում է. քաղաքապետարան
Պատրաստ են Հայաստանի պետական շահը զոհաբերել, ջնջել քարտեզից, միայն թե կրկին իշխանության հասնեն. Քլոյան
Հայտնի են «Օսկար-2026»-ի մրցանակակիրները. ինչպես է անցել տարվա ամենասպասված կինոմիջոցառումը. լուսանկարներ
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է բանկ
2025-ին ամբողջ Սյունիքում մոտ 5,76 մլրդ դրամի շինարարություն է կատարվել. սա խաղաղության գրավական է. Մանավազյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT