Լուսաբացին գայլերը հոշոտել են ամասիացի Տիգրանի ոչխարները, քշել տարել են գառներին

Այս գիշեր՝ ժամը 04:00-ի սահմաններում, Ամասիայի բնակիչ Տիգրան Հովսեփյանի բակում գայլերը հոշոտել են ոչխարներին: Որին հասցրել, բակում են կերել, մյուսներին քշել տարել, ճանապարհին են վնասել: ՀԺ-ի հետ զրուցում Պետրոսյանի դուստրը պատմեց, որ կենդանիներին հոշոտված ու գզգզված տարբեր տեղերից են գտել, հավաքել: 23 ոչխարից 4-ին գայլերն ամբողջությամբ կերել են, ևս 10-ին՝ վնասել:

«Էդ մնացածները բկերն են ծակած, հետևի մասերից, մեջքերից են վնասած: Բերել ենք բուժել, փորձել ենք փրկել: Հլը սթրեսի մեջ են, տեսնինք՝ ինչ կեղնի: Շատ ահավոր վիճակում են: 4-ի համար կարող եմ ասել, որ հազիվ թե կենդանի մնան»,- պատմեց Արմինեն:

Ներկա պահին ընտանիքը 180.000 դրամի վնաս է հաշվում: Թիվը կավելանա, եթե վնասված կենդանիների մոտ նոր անկում լինի:

Գայլերը չեն վնասել միայն գառներին: 15 գառի քշել տարել են հեռու, սակայն, ըստ ոչխարատիրոջ, կենդանիները ցրվել փախել են:

«Ոչխարներն էլ են փախել, թե չէ բոլորին էլ հոշոտած կլինեին: Աստծուն փառք, որ ըսպես պրծանք: Մենք պատկերացրինք, որ բոլորը չկան, որովհետև ոչխարըմ էր մնացել հայաթը, գառները հեչ մեկը չկային, բայց լավ է, որ գտանք»,- ասաց մեր զրուցակիցը:

Ոչխարներն ու գառները պահվել են բաց տարածքում՝ ամառային փարախում: Այս դեպքից հետո արդեն ներսում կպահեն՝ փակի տակ: Արմինեն ասաց՝ գայլերից բացի, շատ շնագայլեր կան, որոնք երեկոյան բակեր են մտնում: Անձամբ է տեսել:

Ի դեպ, 4 տարի առաջ էլ էին գայլերն այցելել Հովսեփյաններին, կրկին քշել տարել էին կենդանիներին: 4 տարի առաջ, սակայն, վնասը մեծ չի եղել. մեկ ոչխարի էին հոշոտել գայլերը, մյուսները հասցրել փախչել են:

Տպել
1156 դիտում

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին