Հայկ Մարությանի եւ նրա կնոջ 2019-ի տարեկան հայտարարագրերը․ վերջինս 3 անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայում

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը եւ նրա կինը՝ Իվա Մարությանը 2020 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացրել իրենց՝ 2019-ի տարեկան հայտարարագրերը։

2019-ի տարեսկզբում Հայկ Մարությանն ունեցել է 21 անշարժ գույք, որը տարվա ընթացքում փոփոխության չի ենթարկվել։

Տարեսկզբում Երեւանի քաղաքապետն ունեցել է 1 ավտոմեքենա՝ «NISSAN» մակնիշի, որը վաճառել է տարվա ընթացքում 1 մլն դրամով։

Նա ունի՝ 5 հազար, 7500 եւ 25 հազար դրամի չափով՝ 3 տարբեր բաժնեմասեր, որը ձեռք է բերել համապատասխանաբար՝ 2013 («Կարգին Թի Վի» 100 տոկոս բաժնեմաս), 2004 («Կարգին Ստուդիա» 15 տոկոս բաժնեմաս) եւ 2006 («Հայկո ընդ Մկո կարգին» ՍՊԸ 50 տոկոս բաժնեմաս) թվականներին։

2019 տարեսկզբում Հայկ Մարությանի բանկային հաշիվներին եղել է 3085 դոլար, 4 մլն 274 հազար դրամ, 860 հազար չեխական կրոնա եւ 312 եվրո։ Տարեվերջում դրանք փոփոխության են ենթարկվել՝ դառնալով 5867 դոլար, 18 մլն 165 հազար դրամ, 1 մլն 501 հազար 975 կրոնա եւ 312 եվրո։

Տարեսկզբում Մարությանը կանխիկ ունեցել է՝ 5 մլն 226 հազար դրամ, 186 հազար 915 դոլար, 9668 եվրո եւ 74 հազար չեխական կրոնա։ Տարեվերջում քաղաքապետի կանխիկ գումարը որոշակիորեն նվազել է դառնալով՝ 4 մլն դրամ, 180 հազար դոլար, 9500 եվրո եւ 74 հազար չեխական կրոնա։

2019-ին Հայկ Մարությանը 10 աղբյուրից եկամուտ է ստացել։ Երեւանի քաղաքապետարանից ստացել է 4 մլնդ 867 հազար 143 դրամ աշխատավարձ, 15 մլն 503 հազար դրամ ստացել է «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ գրականության, արվեստի, գիտական աշխատանքի կամ հեղինակային այլ իրավունքից օգտվելու դիմաց, 1 մլն դրամը՝ ինչպես արդեն նշեցինք ստացել է ավտոմեքենայի օտարումից, 10 մլն 800 հազար դրամի ստացել է վարձակալության դիմաց վճարից։ Մարությանը 1 մլն 496 հազար չեխական կրոնա է ստացել՝ 6 տարբեր անձանցից՝ վարձակալության դիմաց։

Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը 2019-ին Չեխիայի Հանրապետության Սթրեդոչեսկի երկրամասի Կուտնա Հոռա քաղաքից ձեռք է բերել 1 առանձնատուն եւ 2 հողամաս՝ առանձնատան համար վճարելով 3 մլն 763 հազար 312 չեխական կրոնա, իսկ հողամասերի համար՝ 100 հազարական չեխական կրոնա։

Տարեսկզբում Իվա Մարությանն ունեցել է 2 ավտոմեքենա «MERCEDES-BENZ» եւ «NISSAN» մակնիշների, սակայն վերջինս տարեվերջում տեսանելի չէ եւ ոչ էլ ներառված է օտարված շարժական գույքի ցանկում։

2019-ի տարեսկզբում քաղաքապետի կինը կանխիկ ունեցել է 235 հազար եվրո, 73 հազար դոլար եւ 12 մլն 800 հազար չեխական կրոնա, որը տարեվերջում նվազել է՝ դառնալով 230 հազար եվրո, 70 հազար դոլար եւ 6 մլն 100 հազար չեխական կրոնա։

Տպել
3641 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց