Եթե մարդկանց կյանքերը փրկելու այլ տարբերակ չեղավ, չի բացառվում, որ կրկին գնանք համընդհանուր սահմանափակումների. վարչապետ

Հայաստանն առողջապահական, տնտեսական և սոցիալական խնդիրների միջև մշտապես ճիշտ հավասարակշռություն պահելու անհրաժեշտություն ունի: Ապրիլին, երբ երկրում 70.000 աշխատատեղ փակվեց, ակնհայտ էր, որ նման ռեժիմի շարունակվելու պարագայում ՀՀ-ն կանգնելու էր սոցիալական կոլապսի առաջ:

Ներկա պահին երկրում կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ  լարված: Խնդրի լուծման բանալին հակահամաճարակային կանոնների պահպանումն է: ՀՀ քաղաքացիներին առաջարկվող կանոնները նույնն են, ինչ ամբողջ աշխարհում: Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներին նման գնահատական է երկու օր առաջ տվել ԱՀԿ ներկայացուցիչը:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ըստ էության, մեզ ոչ մի նոր բան խորհուրդ չեն տվել: Դրանք նույնն էին՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը: ԱՀԿ ներկայացուցիչը նույնիսկ ասաց. այս պահին ցավոք  չունենք պատվաստանյութ, և հայտնի  էլ չէ, թե երբ այն կլինի: Մինչ իրական արդյունավետություն ապահոված պատվաստանյութը լինի,  պատվաստանյութը մնում է դիմակը, ուրիշ տարբերակ չկա:

Զուտ կանոների առումով մենք ունենք այն, որը պետք է ունենանք: Խնդիրն այդ կանոների պահպանման որակի մեջ է և դրանց համատարած ու աներկբա պահպանումն ապահովելու և այդ նպատակին հասնելու մեջ է: Այսօր մեր մեծագույն խնդիրը բակերն են և բակային տարածքները, թաղումներն են և հոգեհանգստի արարողությունները:

Այսօր մենք դա չենք կարողանում անել, և խնդիրը հետևյալն է. երբ ես փողոցում տեսնում եմ մարդ, որն առանց դիմակի քայլում է, պետք է հասկանանք՝ ինչպես այդ քաղաքացուն խնդրենք, անհրաժեշտության դեպքում պարտադրենք, որ կրի դիմակ: Այստեղ է պրոբլեմը»,-շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ռազմավարությունը հետևյալն է. պետք է մաքսիմալ բարձր որակով կարողանալ կորոնավիրուսի հետ համատեղ ապրել կանոնների համընդհանուր պահպանմամբ: Միաժամանակ չի բացառվում, որ կարող է գալ մի իրավիճակ, երբ մարդկանց կյանքերը փրկելու տարբերակ պարզապես չլինի, և կառավարությունը գնա համընդհանուր սահմանափակումների՝ հասկանալով, որ դա կարող է ջարդել տնտեսության ողնաշարը:  

Նման իրավիճակում չհայտնվելու համար վարչապետը մեկ անգամ ևս հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները: «Ակնհայտ է, որ պետք է ամեն ինչ անել կորոնավիրուսի հետ համատեղ ապրելու հմտություն ձեռք բերելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
2264 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց