Մշակում ենք համընդհանուր լոկդաունի պլան. կկիրառվի ծայրահեղ դեպքում, արդյունավետության 100 տոկոսանոց երաշխիքի պարագայում

Համատարած լոկդաունի մտադիր ենք գնալ ծայրահեղ դեպքում, և միայն այն պայմանով, որ համոզված լինենք, որ 100 տոկոսով ունենք մեխանիզմները, պատկերացնում ենք, գիտենք, թե մինչև ամենավերջին գյուղի ամենահեռավոր փողոցը ինչպես ենք դա պահելու: Բայց, եթե պարզիվ, որ նման երաշխիք չկա, ապա այն կբերի ավելի վատ հետևանքների:

Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվում է գործնականում անցում լոկդաունի, հատկապես այն պայմաններում, երբ դիմակ կրելու և շատ այլ կոչեր ինչ-որ առումով  անարդյունավետ են այս պահին: «Էսօր մենք համընդհանուր լոկդաունի պլան մշակում ենք, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պատրաստ լինենք ըստ անհրաժեշտության գնալ նման քայլի:

Եթե մենք կենտորանական փողոցներում այդ լոկդաունը պահենք, իսկ մարդիկ իրենց շենքերում շարունակեն միմյանց հետ հաղորդակցվել, չի լինի: Ի վերջո, մենք ամեն հարկում չենք կարող ոստիկան ունենալ: Այս պարագայում մեր լոկդաունը, կամ ցանկացած գործողություն կլինի անարդյունավետ: Մեր դիրքորոշումը հետևյալն է. միակ արդյունավետ հակահամաճարակային գործողությունը մեզանից յուրաքանչյուրի անհատական վարքն է, որով մեզանից յուրաքանչյուրն ինքն իր համար սահմանում է սահմանափակումներ և հետևում է դրանց:

Բայց մենք գիտենք, որ կա ավելի պարզ միջոց, պահպանել հակահամաճարակային կանոնները, մենք մեր մեջ պետք է այդ լոկդաունն անենք, որ ստիպված չլինենք դա որպես վարչական և ուժային միջոց կիրառել»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի, կա հստակ վերլուծություն, երբ որ անարդյունավետ կարանտինը, լոկդաունն ավելի մեծ պրոբլեմների է բերում, քան ընդհանրապես ոչ մի կարանտին չանելը: «Ընդ որում, մենք դա տեսանք եվրոպական բազմաթիվ երկրներում, երբ որ պաշտոնական լոկդաուն է հայտարարված, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոսով պահվում են այդ հակահամաճարակային կանոնները:

Հենց սկզբից էլ ասել ենք. մեր խնդիրն է կարանտին՝ առանց կարանտինի»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
964 դիտում

ԿԸՀ-ն սկսել է Էդմոն Մարուքյանի դիմումի քննարկումը. Մարուքյանը պահանջում է իրենց վերադարձնել 18-րդ մանդատը

11 հանձնաժողովների նախագահների տեղակալների եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի 3 տեղակալների ծառայողական մեքենաները կրճատվել են

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի և Հայաստանում Բելառուսի դեսպանի հանդիպումը

Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

Եթե 21 օրում նախագահը չստորագրի եւ չդիմի ՍԴ, ես հաճույքով կստորագրեմ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը. ԱԺ նախագահ

Ոստիկանության ծառայողների կողմից կոռուպցիոն չարաշահումներով ապօրինի ծառահատումը թաքցնելու գործն ուղարկվել է դատարան

Առ այսօր ՍԴ-ն Քոչարյանի գործի վերաբերյալ նյութերը հայերենով չի տրամադրել Ազգային ժողովին. Միրզոյան

Վրաստանը 5 երկրի համար բացում է սահմաններն ու վերսկսում միջազգային ավիահաղորդակցությունը

Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ (տեսանյութ)

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է. ոստիկանությունը հիշեցնում է պատասխանատվության մասին

Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է»

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանում կորոնավիրուսի 1 դրական դեպք է գրանցվել. կրկնակի թեստ է հանձնելու, որ սխալմունքը բացառվի

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին

Որոշակի հիվանդություններ ունեցող անձինք կարող են դիմակ չդնել, եթե ունենան հիվանդության մասին տեղեկանք. պարետի որոշում

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով