Ոստիկանին մարմնական վնասվածք պատճառած անձը ձերբակալվել է (տեսանյութ)

29/06/2020 schedule20:18

Հունիսի 29-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները Երեւանի Մելիք Ադամյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում նկատել են առանց դիմակի մի երիտասարդի։
Ոստիկանները մոտեցել են քաղաքացուն, հորդորել են դիմակ կրել և պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ՝ արձանագրություն կազմելու համար։ Երիտասարդը հրաժարվել է հայտնել իր տվյալները և փախել է։

Տեղեկությունը հաղորդում է Ոստիկանության լրատվական ծառայությունը եւ  հավելում, որ ոստիկանները հետապնդել են, մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ բռնել նրան և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը բռունցքով հարվածներ է հասցրել ոստիկանին և պատճառել մարմնական վնասվածք։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ։

Դավիթաշեն թաղամասի 21-ամյա բնակիչը ձերբակալվել է։

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
2888 դիտում

Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՊՀ անդամ (տեսանյութ)

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն է. ոստիկանությունը հիշեցնում է պատասխանատվության մասին

Արարատ Միրզոյանը կողմ չէ ՍԴ անդամների նշանակման կարգի մասին ՀՀ նախագահի առաջարկին. «Գործող մեխանիզմը բավականին հաջող է»

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ընտրանում կորոնավիրուսի 1 դրական դեպք է գրանցվել. կրկնակի թեստ է հանձնելու, որ սխալմունքը բացառվի

Քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, հայհոյել է, հարվածել ոստիկաններին. պարզաբանում՝ Ստեփանավանի միջադեպի մասին

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին

Որոշակի հիվանդություններ ունեցող անձինք կարող են դիմակ չկրել, եթե ունենան հիվանդության մասին տեղեկանք. պարետի որոշում

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Հայաստանի ավելի քան 30 գյուղ բնակիչ չունի. ՏԿԵ նախարարության պաշտոնյան պարզաբանում է՝ երբ եւ ինչպես է դա պատահել

Փոխվարչապետը ներկայացնում է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները

Հայտնի է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը

Հայտնի է՝ մյուս մրցաշրջանում որ ֆուտբոլային թիմերն են Հայաստանը ներկայացնելու եվրագավաթներում

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵԽ 2019-2022 գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը

ժողովրդավարական ընտրություններն անհասկանալի են 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին. Կոնջորյանը՝ Ադրբեջանի պատվիրակին

Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. Արցախում վարակի 5 նոր դեպք է հաստատվել

Հասկանալի չէ նիստի հրատապությունը․ Գորգիսյանի պնդմամբ՝ այս հարցերը կարելի էր քննարկել սեպտեմբերին ավելի հանգիստ, ապահով

Չարաշահումներ մշակույթի նախարարության՝ 2015-2016թթ. գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ