«Գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ առաջարկներ են ստացվել, որոնց մեծ մասը ոչ թե եղել է մեղմացնող բնույթի, այլ խստացնող»

30/06/2020 schedule10:48

Գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ առաջարկներ են ստացվել, որոնց մեծ մասը ոչ թե եղել է մեղմացնող բնույթի, այլ խստացնող։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցին։

ՀԺ-ն հետաքրքրվել էր, թե արդյոք կոնկրետ դիմումներ եւ առաջարկներ ստացե՞լ են գույքահարկի ռեֆորմի վերաբերյալ, եւ դրանցից քանի՞սն են առնվազն քննարկման ենթակա։

«Առաջարկ է եղել դիտարկել, թե կոնկրետ անձը քանի գույք ունի, դրանց ընդհանուր գումարը հաշվել, այդ ամբողջական արժեքով հարկել, ինչի հետեւանքով շեմն ավելի բարձր կլիներ, ու, բնականաբար, ավելի բարձր տոկոս կվճարեին։ Չենք ընդունել այդ առաջարկն այս պահին, որովհետեւ կարծում ենք, որ դրա տեխնիկական իրագործումը ավելի մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու, բացի այդ, այս պահին չենք ցանկացել լրացուցիչ ծանրացնել բեռը»,- նշեց Թունյանը։

Նրա խոսքով՝ առաջարկ է եղել սահմանել օգտագործվող եւ չօգտագործվող հասարակական եւ արտադրական նշանակության օբյեկտների տարբերակված գույքահարկ։

«Այսինքն, եթե այդ շինությունը օգտագործվում է, այդ գույքահարկը լինում է ինչ-որ գումար, եթե չի օգտագործվում, այդ գումարը լինի մի քանի անգամ ավելի շատ, որպեսզի դա լրացուցիչ խթան լինի, որ մարդիկ աշխատեցնեն։ Այդ դեպքում էլ, քանի որ հստակ չափորոշիչներ սահմանելու խնդիր կա՝ իրագործելիության հետ կապված, թողել ենք այդ համակարգը հետագայի համար, այսինքն՝ առաջարկներ եղել են, ու դրանց մեծ մասը եղել է հենց այսպիսի բնույթի։ Մյուս թեւի առաջարկը հիմնականում եղել է այնպիսին, որ պետք չէ այս պահին ռեֆորմ անել, իսկ մենք կարծում ենք, որ այս ռեֆորմը դեռ մի բան էլ ուշացած էր»,- ասաց Թունյանը։  

ՀԺ-ն նաեւ հետաքրքրվել էր, թե արդյոք տնակները ե՞ւս ենթակա են հարկման, այս հարցին պատասխանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ նշելով, որ Կոմիտեում հաշվառված եւ գրանցված յուրաքանչյուր գույք հարկման բազայում ներառված է։

«Այսինքն՝ նույնիսկ այն գույքերը, որոնք ինքնակամ կառուցված շինություններ են, սակայն դրանք հաշվառված են եւ ներկայացված են Կադաստրի կոմիտե, դրանք ընդգրկված են ամբողջությամբ հարկման բազայում։ Ինչ վերաբերում է վագոն-տնակներին, դրանք ամրակցված չեն հողին, եւ հարկման հիմքեր չկան որպես այդպիսին»,- ասաց Թովմասյանը։

Տպել
1235 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց