Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը

Ստամբուլի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի (հունարեն՝ Αγία Σοφία, Սուրբ Իմաստություն) տաճարը շուտով կարող է թանգարանից վերածվել մզկիթի: Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ կրոնական գործիչներ եւ մշակութային կազմակերպություններ դեմ են արտահայտվել այս քայլին՝ ընդգծելով, որ հուշարձանը պատկանում է համայն մարդկությանը՝ անկախ կրոնից:

Այսօր Թուրքիայի դատարանը պետք է վերջնական որոշում կայացներ այդ հարցի վերաբերյալ, բայց 17 րոպեանոց նիստի արդյունքում հայտարարվեց, որ 15 օրվա ընթացքում կհրապարակի դատավճիռը. հաղորդում է BBC-ն:

Հիշենք. Սուրբ Սոֆիայի տաճարը Կոստանդնուպոլսի տեսարժան վայրերից մեկն է, գրավիչ եւ հետաքրքիր՝ քաղաք այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկների համար:

Տաճարը գտնվում է պատմական կենտրոնում՝ Սուլթանահմեդ շրջանում, Բոսֆորի ափերից դուրս: Այժմ այն թանգարանային համալիր է, բայց ունեցել է երկար պատմություն:

Տաճարի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել մեր թվարկության 4-րդ դարից: Իր գոյության հենց սկզբում տաճարը փրկվել է կրակից եւ վերստին ու վերստին կառուցվել:

 

Տաճարը տեղակայված է մի հարթավայրում, ուր մինչ 4-րդ դարը հսկայական շուկայի հրապարակն էր: Երկու անգամ ավերվելուց հետո այս տեղում տաճար կանգնեցնելու համար Բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ինը հրամայել է չխնայել ոչինչ, որ նոր տաճարն իր շքեղությամբ ու չափերով գերազանցի բոլոր նախորդներին, եւ 537թ. սկսվել է շինարարությունը:

Տաճարի կառուցման համար ծախսվել է Բյուզանդական կայսրության երեք տարվա եկամուտը: Շինարարության ընթացքում օգտագործվել են լավագույն նյութերը, որոնք բերվել են աշխարհի տարբեր կողմերից:

Տաճարի ներսը զարդարված էր ոսկով, արծաթով, փղոսկրով եւ թանկարժեք քարերով: Երկար ժամանակ տաճարը Բյուզանդական կայսրության զորության խորհրդանիշն էր:

 

989-ին ուժեղ երկրաշարժի հետեւանքով փլուզվել էր տաճարի գմբեթը, որ վերականգնվել է 5 տարի անց՝ հատուկ այդ նպատակով հրավիրված Տրդատ ճարտարապետի նախագծով եւ ժամանակի համար նորարարական մոտեցմամբ:

1453-ին թուրքերի գրավել են Կոստանդնուպոլիսը եւ թալանել տաճարը: Հետագայում Սուլթան Մեհմեդ Երկրորդի հրամանով այն վերածվել է մզկիթի. սվաղով ծածկվել նրբագույն որմնանկարները, խճապատկերները: 1739 թվականին սուլթան Մահմուդ 1-ինը հրամայել է վերանորոգել շինությունը եւ ավելացնել մեդրեսե (ղուրանական դպրոց, որն այժմ թանգարանի գրադարանն է), իմարեթ (աղքատներին ուտելիք բաժանելու խոհանոց), գրադարան եւ շատրվան (կրոնական լվացման համար): Այս ամենի արդյունքում տաճարը վերածվել է քուլիեի՝ մզկիթային համալիրի:

Այժմ տաճարի ինտերիերում սվաղից մաքրված, գորգային ծածկոցներից ազատված բազմաթիվ քրիստոնեական որմնանկարներ եւ խճապատկերներ կան՝ քրիստոնեական եւ մահմեդական դարաշրջանի տարրեր, որ խորհրդանշում են կրոնների հերթագայությունն ու համակեցությունը մի վայրում: Հիսուս Քրիստոսի պատկերի կողքին`հսկայական վահանների վրա Ղուրանից հատվածներ են:

1935-ին ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հատուկ հրամանագիրով մզկիթը վերածվել է թանգարանի:

1985-ին թանգարանի շենքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Արգելված էր համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը, սակայն ի նշան կրոնական համերաշխության՝ 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որտեղ թանգարանի քրիստոնյա եւ մուսուլման աշխատակիցները կարող էին աղոթել: 2013 թվականից թանգարանի մինարեթներից մեկից մուեզզինն սկսել է օրական երկու անգամ կանչել աղոթքի հավատացյալներին:

2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Այա Սոֆիա» թանգարանի կարգավիճակը կարող է վերանայվել: Վերլուծաբաններն այս քայլը գնահատել են՝ որպես պատասխան Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Սակայն Թուրքիայի կառավարությունն սկսել է այդ ուղղությամբ ակտիվ գործընթաց:

 

Թանգարանը մզկիթ վերածելու պլանների դեմ են քաղաքական եւ կրոնական գործիչները ԱՄՆ-ում, Հունաստանում, Ռուսաստանում եւ հենց Թուրքիայում:

«Մենք Թուրքիայի կառավարությանը հորդորում ենք թողնել Այա Սոֆիան որպես թանգարան՝ որպես Թուրքիայի Հանրապետության կայացմանն օժանդակած՝ կրոնական ավանդույթներն ու պատմական բազմազանությունը հարգելու հանձնառության օրինակ, եւ ապահովել, որ տաճարը հասանելի լինի բոլորի համար»,- ասված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ:

Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը հայտարարել է, որ Այա Սոֆիա թանգարանը մզկիթի վերածելը կարող է ամբողջ աշխարհը միլիոնավոր քրիստոնյաների դեմ տրամադրել իսլամին: «Սուրբ Սոֆիան՝ որպես թանգարան, խորհրդանիշն է քրիստոնեության եւ իսլամի միջեւ համերաշխության ու փոխըմբռնան»,- ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանություններն իրավունք ունեն փոխել տաճարի կարգավիճակը՝ առանց հաշվի առնելու այլ պետությունների տեսակետները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2610 դիտում

Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը

Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով

Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն

Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած

Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ

Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը

Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ

Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին

Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները

Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը

«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև

Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում

Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է

Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն

Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին

Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր

Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին

Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում

Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները

Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում

Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ