Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություններ են կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, որի նպատակը ներդրումների խթանումն է։

«Ես տպավորություն ունեմ, որ համենայն դեպս գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,- ասաց վարչապետը։ Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց ներկայացնել կատարված փոփոխությունների իմաստը։

Արձագանքելով Գրիգորյանն ասաց. «Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել 1 կանոն, որը շատ կարեւոր ու ռազմավարական կանոն է։ Մինչ օրս սուբսիդավորման գործիքը աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ. մինչեւ 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամանակահատվածի համար։ Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը. եթե տնտեսվարողը 50 մլն դրամի չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն սուբսիդավորել 400 մլն դրամի չափով եւ արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, ինչը շատ էական է, պարո՛ն վարչապետ»։

Փոխվարչապետն ընդգծեց՝ եթե համալրումը իրականացվել է կամ կիրականացվի 2020-ին 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն դրամին համարժեք վարկ 48 ամսվա համար։

«Սա կարծում եմ՝ լրջագույն խթան է, եթե պարզ հաշվարկ անենք, ըստ էության, սա տարեկան խնայողություն է տնտեսվարողի համար սուբսիդավորման առումով, իսկ մենք, կախված նպատակից, մինչեւ ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր գործիք է։ Այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում, 1 հայտ այս կանոնով բավարարվել է, եւս 2 հայտ քննարկման փուլում է, ու կարծում եմ՝ այս գործիքը պետք է մեծ տարածում ստանա»,- ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց նաեւ իրականացված հարկային բարեփոխումները, որոնք, իր դիտարկմամբ, շատ ռազմավարական են։

«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում տնտեսության մեջ առնվազն հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել։ Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որը, ըստ էության, ռազմավարական փոփոխություն է, դա ժամանակավոր գործողություն չէ, միշտ գործելու է։ Աննախադեպ հնարավորություն կա, որ շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից, այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից։ Նաեւ տուգանքների մասով փափկեցում է տեղի ունեցել. 0.075 տոկոս օրական տույժը դարձել է 0.04 տոկոս, որը բավականին ողջամիտ է եւ, վստահաբար, ողջամիտ ուշացումների համար որեւէ կրիտիկական հետեւանք չի առաջացնի տնտեսվարողների համար։ Արգելանք դնելու շեմն էլ 1.5 մլն դրամի է հասել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1570 դիտում

Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել