Ադրբեջանցիները 90-ականներին էլ զորամասերը, հրետանային կետերը դասավորում էին բնակավայրերին մոտ կամ հենց բնակավայրերում

16/07/2020 schedule13:51

Ադրբեջանական Դոնդար Ղուշչու գյուղի շուրջբոլորը հրետանային մարտկոցների դիրքեր են: Դա պարզ երեւում է արբանյակային լուսանկարներում: Ադրբեջանական կողմը սեփական բնակչությանը շրջապատել է հրետանային մարտկոցներով՝ դարձնելով թիրախ, գրեց Razm.info կայքը երկու օր առաջ:

Մեր հայրենակիցներից ոմանք զարմացան, ոմանք՝ ոչ այնքան, իսկ Արցախյան պատերազմով անցած զինվորականները հիշեցին 30-ամյա վաղեմության դեպքեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում առաջին իսկ օրերից Արցախյան պատերազմի մասնակից, Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալ, մայոր Հրայր Բաղդասարյանը նշեց, որ այդպիսի դրվագները միշտ էլ հատուկ են եղել ադրբեջանցիներին:

«Հիմա նորից մարդկային վահանով քողարկվել են, էլի: Մարդավարի չէ, տղամարդավարի չէ: Էլի հատուկ իրենց կրակակետերը տարել են գյուղից հետ, որ մեր խփելու ժամանակ միջազգային ատյաններին ներկայացնեն, թե մենք խաղաղ բնակավայր ենք խփում: Նման բաներ շատ են արել նաեւ 90-ականներին. իրենք հիմնականում զորամասերը, հրետանային կետերը դասավարում էին բնակավայրերին մոտ կամ հենց բնակավայրերում: Հիշենք նաեւ Շուշիի Ամենափրկիչ եկեղեցին, որ զինապահեստ էին դարձրել, գրադի արկղերն ամբողջ շարել էին մեջը՝ այն մտքով, որ չէինք կրակելու: Ու չէինք կրակել: Ու այդ ամենը մնացել էր մեզ ռազմավար»,- ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս ենք մենք սովորաբար լուծել եւ հիմա էլ լուծում նման խնդիրները, քանի որ թե՛ ռազմական և թե՛ խղճի հարց է, մայոր Բաղդասարյանը պատասխանեց. «Նման իրավիճակում մերոնք միշտ փորձել են այնպես անել, որ կորուստները մինիմալ լինեն՝ ե՛ւ խնդիրը լուծեն, ե՛ւ վնասները նվազագույն լինեն: Բայց, ամեն դեպքում, եթե անհրաժեշտ է լինում վնասազերծել, արդեն ոչ մի բանի առաջ չպիտի կանգ առնեն, ռազմական տեսանկյունից խնդիրը պիտի կատարվի: Բարձունքից աշխատող կրակակետ կա, դա պիտի լռեցվի: Մեզ համար վտանգ կա, պիտի չեզոքացվի: Ու պարզ է, որ նման իրավիճակում անհնար է, որ խաղաղ բնակչություն չտուժի, բայց դրա մասին իրենք պիտի մտածեն, պիտի էվակուացնեն, ապահով տեղ տանեն բնակիչներին: Այս դեպքում ամբողջ պատասխանատվությունն իրենց վրա է»:

Հրայր Բաղդասարյանը հիշեցրեց Խաջալուի դեպքերը. «Մերոնք Խաջալուի ժամանակ բարձրախոսներով տեղեկացնում էին՝ խաղաղ բնակչությանը տարհանեցեք, որովհետեւ հարձակվելու ենք: Կարող էին չանել, բայց մարդասիրական նորմերից ելնելով՝ հաղորդում էին: Իրենք նման բան երբեք չեն արել, ոչ միայն մեր նկատմամբ: Իրենք հենց իրենց մարդկանց են պահել՝ որպես վահան: Դրանից հետո էլ մերոնք միջանցքը թողել են, էդ մարդիկ էվակուացվել են, եւ արդեն իրենց սահմանագծին իրենց յուրայինները խոցել են, որպեսզի ներկայացվի, որ մենք կատարել ենք սպանդ: Դա՛ են իրենք»:

Մեր նկատմամբ երբեւէ մարդասիրության որեւէ դրսեւորման մասին հարցին ի պատասխան՝ մայորը դառնությամբ հիշեցրեց. «Իհարկե, այն պարագաներում, երբ իրենք պիտի մարդասիրություն դրսեւորեին, տեսել ենք՝ ինչ են արել… տեսել ենք, օրինակ, Մարաղայում՝ ոնց են մտել գյուղը, կոտորել, բոլորին սպանել: Դա՛ է իրենց մարդասիրությունը: Հիմա եթե նմանատիպ իրավիճակ լինի, շատ ավելի ահավոր, սարսափելի պատկերներ կտեսնենք: Հիմա իրենց ատելությունն ավելին է: Իրենցից ամեն ինչ սպասելի է: Մենք դա միշտ պիտի նկատի ունենանք: Նրանց նկատմամբ այլ վերաբերմունք ունենալ չի կարելի: Կրակում եմ՝ պիտի կրակենք, պիտի ոչնչացնենք, իրենց հետ ուժի լեզվով պիտի խոսենք»:

Հայոց եւ ադրբեջանական բանակներում այս տասնամյակների փոփոխության մասին հարցին անդրադառնալով՝ մայորն ասաց, որ շատ է փոփոխվել թե՛ մեր եւ թե՛ իրենց սպառազինությունը: «Երկու կողմերն էլ զինվել են, փոխել են զենքի տեսականին, բնականաբար, շեշտը դրվել է հեռահար հարվածային զինատեսակների՝ հրետանու, օդուժի վրա. սա 90-ականների պատերազմը չէ՝ որսորդական հրացաններով ու կալաշնիկովներով: Միշտ էլ մարտական ոգին որոշիչ դեր է խաղում ցանկացած ռազմական գործողության ժամանակ, բայց արդեն նման սպառազինության պայմաններում մարտական ոգու հետ մեկտեղ կարեւորվում է տեխնիկական-մասնագիտական հմտություններ ունենալը: Դա կարող է լուրջ բեկում մտցնել ցանկացած մարտական գործողության մեջ, բայց, ի վերջո, մարտական ոգու դերը չի նվազում, քանի որ ցանկացած ժամանակակից տեխնիկական միջոց ու սպառազինություն էլ օգտագործում է մարդը: Եթե նրա մեջ խուճապ է ընկնում, ապա նպատակին ծառայել չի կարողանում: Շուշիի ռազմագործողության ժամանակ էլ իրենք լուրջ առավելություններ ունեին, բայց խուճապն առաջացավ ու նահանջեցին: Այնպես որ մարտական ոգին մնում է ամենաէականը ցանկացած մարտի ժամանակ»:

Այս տասնամյակներին փոխվել են նաեւ հայ եւ ադրբեջանցի հանրությունները: Նրանք, ըստ Հրայր Բաղդասարյանի, միշտ են թշնամանքով դաստիարակվել, ատելությամբ, ինչը մեզ մոտ երբեք չի եղել: Հիմա, սակայն, դա առավել ակնհայտ է: «Որքան իրենք չեն մտնում մեզ հետ մարտական գործողությունների մեջ, այնքան իրենց մոտ տպավորություն է լինում, որ մենք թույլ ենք, քանի որ իրենք պատերազմից են խոսում, մենք՝ խաղաղությունից, բայց, ամեն դեպքում, ռազմի դաշտն է ցույց տալիս ամենի արդյունքը, ռազմի դաշտն է որոշողը»:

Տարիների, տասնամյակների թե հարյուրամյակների հետ, ամեն դեպքում, բանակի խնդիրը չի փոխվում, փոխվում են միայն որոշ միջոցներ՝ նշեց հին ու նոր մարտերով անցած մայոր Բաղդասարյանը. «Ձեւաչափն էլ նույնն է, խնդիրն էլ. կրակակետ է կամ հենակետ է, որ պիտի վնասազերծվի, ուրեմն պիտի վերացվի: Մերոնք առաջնորդվում են նժդեհյան սկզբունքով. «Պատերազմում հաղթում է նա, ով մինչեւ մարտի դաշտ մտնելը հաղթում է ինքն իրեն»: Մարտի դաշտ մտնելիս հետեւանքների մասին չես մտածում, դրա մասին պատմաբանները հետո կմտածեն, դու պիտի մի քիչ խենթ լինես, դու խնդիր ես կատարում»: 

Տպել
2276 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է