Սկսվել է բուհական ընդունելության մրցույթի փուլը․ պայմանավորված մեկ քննությամբ՝ այն կարող է ավելի բարդ լինել

Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) երեկվանից մեկնարկել է ընդունելության քննությունների մրցույթի փուլը։ Դրական միավոր ստացած դիմորդները, ըստ հայտերի, մասնակցում են մրցույթին։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին տեղի է ունեցել բողոքարկման հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվել են բոլոր առարկաների հետ կապված բողոքարկման դիմումները, որոնք ստացվել էին էլեկտրոնային փոստի միջոցով։

Որոշ գնահատականներ, երբ առկա էր օբյկետիվ դժգոհություն, վերանայվել են։ Բողոքարկումների եւ վերանայված արդյունքների մասին մամուլի քարտուղարը խոստացավ ավելի ուշ տեղեկատվություն տրամադրել։

Նա այս տարվա առանձնահատկություններից ու բարդություններից խոսեց։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս անգամ կարեւորվում է մասնագիտության ընտրությունը։ Դիմորդներն առաջին հայտով մասնակցում են տվյալ մասնագիտության անվճար տեղի մրցույթին, միավորները չհերիքելու դեպքում՝ նույն մասնագիտության վճարովի տեղի։ Այս պարագայում էլ եթե չեն հերիքում միավորները, մասնակցում են նշված մյուս անվճար տեղի եւ մնացած արդեն վճարովի տեղերի մրցույթին։

Գրիգորյանի խոսքով՝ այսպես մասնագիտական կողմնորոշումն ավելի կարեւորվում է։ Եթե դիմորդը որոշել է հենց այդ մասնագիտությունը ստանալ, ուրեմն թող վճարովի մրցույթին էլ մասնակցի, այդպես ավելի արդար է։

Մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին, եւ եթե թափուր տեղեր մնան, բուհերն այդ մասին հայտարարություն կանեն։ Այնուհետեւ կլինի մրցույթի երկրորդ փուլն արդեն այդ տեղերի համար։ Դրական միավոր ստացածները կհայտագրվեն եւ կմասնակցեն մրցույթին։ Մամուլի քարտուղարի խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ թափուր տեղեր միշտ մնում են։

Ըստ նրա՝ մեկ քննությամբ պայմանավորված՝ շատ դժվար է լինելու մրցույթը, քանի որ հավասար միավորներ ունեցողներ են լինելու, իսկ ֆակուլտետերը ընդունելության համար որոշակի սահմանված տեղեր ունեն։ «Լավագույներին, արժանավորներին ընտրելու համար մյուս չափանիշներն են միանալու»։

Խոսքն այն մասին է, որ հավասար միավորների դեպքում առավելություն է տրվելու մեդալակիր դիմորդներին, միջազգային հանրապետական մրցույթների գծով հաղթողներին, հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12 դասարաններում հանրապետական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած աշակերտներին եւ այլն։

Նշենք նաեւ, որ այս տարի քննությունների արդյունքները նախորդ տարիների համեմատ ավելի բարձր են։ Սա եւս Գրիգորյանը կապում է մեկ քննության հետ եւ ենթադրելի համարում, որ կոնկրետ մասնագիտությանը մոտ մեկ առարկայի քննություն են հանձնել, այդ պատճառով ավելի պատրաստված էին։

Առանձին քննությունների ամփոփ արդյուքները հայտնի կլինեն ավելի ուշ, առաջին՝ օտար լեզուների քննության արդյուքներն արդեն հրապարակել էինք։

Տպել
1601 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց