Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու սպառնալիքի, ՀԱՊԿ-ի լռության ու հակամարտության մասին. աշխարհը հետեւում է իրադարձություններին

Հայաստանի հյուսիային հատվածում՝ Տավուշի սահմանագծին եւ ադրբեջանական Թովուզի երկայնքով ռազմական գործողություններն ու լարված իրավիճակը շարունակում են պահպանվել արդեն մի քանի օր շարունակ: 

Հակամարտության սրացման ընդհանուր պատկերը շարունակվում է լուսաբանվել աշխարհի ամենահայտնի լրատվական կայքերում, գործակալություններում ու պարբերականներում: Արդեն իսկ հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակի մասին հարյուրավոր անդրադարձներ են եղել ռուսական, ամերիկյան, բրիտանական, վրացական, արաբական, իսրայելական, ուկրաինական, ղազախական, բելառուսական, թուրքական, կանադական, հնդկական, իրանական, ֆրանսիական, իսպանական, իտալական, ճապոնական մամուլի էջերում, հեղինակավոր լրատվականների ու հաայտնի հեղինակների հրապարակումներում:

Հուլիսի 16-ին էլ, հակամարտության սրացումն ու ռազմական գործողությունները, Հայաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցած կարեւոր իրադարձություններն ու հայտարարությունները աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Միջազգային մամուլն առավել ակտիվ լուսաբանեց Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից ազատման մասին լուրն ու դրան նախորդած իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքը՝ Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանին հարված հասցնելու մասին: Լուրը մի քանի տասնյակ ռուսական կայքերում հայտնվեց կայծակնային արագությամբ, այնուհետ տարածվեց եվրոպական լրատվականների հրատապ լուրերի շարքում եւ անգամ իսրայելական մամուլի անդրադարձում:

Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի միջազգային միջուկային հանցագործության հայտարարության հետ մեկտեղ, արտերկրի մամուլում հիշեցումներ եղան այն մասին, որ Ադրբեջանը նման հայտարարություն է անում ոչ առաջին անգամ: Կենսական կարեւորության կառույցներ խոցելու մասին ադրբեջանական կողմը հայտարարել է նաեւ 2012-ին, 2016-ին: Ընդ որում, 2016-ին Ադրբեջանը սպառնում էր նաեւ հարվածել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, բազմաթիվ անգամներ հայտարարել է նաեւ Երեւանը գրավելու մասին:

Գերմանական Deutch Welle պարբերականը գրում է, որ թեեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին գրում են տասնյակ լրատվամիջոցներ, այնուամենայնիվ քչերն են ուշադրություն դարձնում մի կարեւոր հանգամանքի՝ ի՞նչ պահանջներ ունեն կողմերը միմյանցից, եթե Հայաստանի ու Ադրբեջանի համար հիմնական վիճահարույց հատվածում՝ Լեռնային Ղարաբաղում չեն տեղի ունենում ռազմական գործողությունները: Հեղինակը նշում է, որ թեեւ Ղարաբաղում տեղի ունեցած գործողություններին Հայաստանը նախկինում ակտիվ մասնակցություն է ունեցել՝ հայաստանցի տղաներից ու կամավորներից կազմված բանակով, սակայն դե յուրե, կարելի է ասել առաջին անգամ է, որ հակամարտությունն ու բուն ռազմական գործողությունները տեղի են ունենում հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այս պարագայում, հոդվածում հարց է հնչում, թե բացի փոխադարձ մեղադրանքներից, ի՞նչ պահանջներ ունեն կողմերը միմյանցից, եթե Տավուշի ու Թովուզի սահմանային հատվածում, որտեղ ընթանում են ռազմական գործողություններ, չկա տարածքային խնդիր: Այս պարագայում այլոց համար կարող է սովորական թվալ հակամարտության փաստը, սակայն, ըստ DW-ի, ԵԱՀԿ եռյակը՝ Ֆրանսիան, Ռուսաստանն ու Ամերիկան հասկանում են, որ հակամարտությունը բոլորովին նոր փուլ է մտել:

Հեղինակն այս համատեքստում կապ է տեսնում կորոնավիրուսի համաճարակի ու նավթի գնի անկման միջեւ, որոնց երկուսի կապի արդյունքում ստեղծվել է սոցիալական լուրջ խնդիր, հենց դա էլ փորձ է արվում շեղել՝ ռազմական գործողությունների  թեժացմամբ:

BBC-ի ռուսական ծառայությունը, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի նոր անդրադարձում ներկայացրել է հուլիսի 15-ի գիշերը Բաքվում տեղի ունեցած ցույցերը, հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանին պատկանող իսրայելական արտադրության գերթանկարժեք Elbit Hermes 900-ի խոցելը, ինչպես նաեւ միջազգային կառույցների արձագանքները:

Հատկանշական է, որ BBC-ն գրում է ՀԱՊԿ-ի խորհրդավոր լռության մասին: Խոսքն այն մասին է, որ ըստ ՀԱՊԿ կանոնադրության չորրորդ հոդվածի, կառույցի անդամ երկրներից ցանկացածի նկատմամբ ռազմական ագրեսիան դիտվում է որպես ռազամական արգեսիա կառույցի բոլոր անդամների նկատմամբ եւ բոլորը պարտավոր են աջակցել գործընկերոջը: Հայաստանն, իհարկե, իրավիճակի մասին տեղեկացրել է ՀԱՊԿ-ին ու եթե Լեռնային ղարաբաղի տարածքում իրադարձությունների զարգացման պարագայում ՀԱՊԿ-ը մտածելու տեղիք կունենար, թե որ կողմն է սկսել հակամարտել ու կխուսափեր միջամտելուց, ապա այս դեպքում խոսքը գնում է Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանի մասին:

Հետաքրքրական է, որ ՀԱՊԿ-ը նախընտրել է չեզոքությունն ու կոչ է արել կողմերին դադարեցնել հակամարտությունը, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հուլիսի 15-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ խնդիրներ չկան եւ չեն կարող լինել, որովհետեւ այնտեղ բոլորն իրենց ընկերներն են:

Միջազգային մամուլի գրեթե բոլոր անդրադարձներում հայկական ու ադրբեջանական կողմերի պաշտոնական տեղեկատվության համադրություններն ու հակադրություններն են՝ զոհերի, տեխնիկայի խոցելու թվերի եւ դրանց հերքումների մասին: Աշխարհը շարունակում է ուշադրությամբ հետեւել հուլիսի 12-ից շարունակվող ռազմական գործողությունների ընթացքին՝ սպասելով լիարժեք հրադադարի: Հակամարտության մասին շարունակում է գրել The New York times-ը,  The Guardian-ը, The Indian Express-ը,  Reuters-ը, Associated press-ը, The Republic-ը, Japantimes-ը, The Independent-ը, Aljazeera-ն, այլ պարբերականներ:

Տպել
1538 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը