Ադրբեջանի հետ հակամարտությունը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով. Էստոնիայում ՀՀ դեսպան

Հուլիսի 17-ին Էստոնիայի հանրային հեռուստաընկերությունը նորությունների գլխավոր թողարկմանը ծավալուն ռեպորտաժով Էստոնայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանություններով անդրադարձել է ՀՀ պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, ՀՀ ռազմավարական օբյեկտները թիրախավորելու Ադրբեջանի սպառնալիքներին, Բաքվում տեղի ունեցած ցույցերի ընթացքում հակահայկական կոչերին։

Ադրբեջանը սպառնացել է հարձակվել Հայաստանի մայրաքաղաք Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի վրա, եթե հայկական հրետանային ուժը հարվածի Ադրբեջանի որևէ ռազմավարական թիրախի՝ հարցին դեսպանը պատասխանել է, որ նման սպառնալիքները բացարձակապես անընդունելի են:

«Ըստ դեսպան Տիգրան Մկրտչյանի, բախումներն այս պահին ընթանում են ՀՀ պետական սահմանին են, սակայն Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հակամարտութան ոչ թե խաղաղ, այլ ուժի միջոցով լուծելն է: Ըստ ՀՀ դեսպանի, դա անհնար է:

Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մեծ պատերազմ է եղել, մոտ երեսուն հազար մարդ է զոհվել բոլոր կողմերից` Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից։ Այսպես թե այնպես, յուրաքանչյուր հակամարտությունից հետո մենք պետք է վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ. սա այլընտրանք չունի։

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնանկ արեց երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին՝ Հայաստանի հետ, իր կարծիքով, «անիմաստ բանակցությունների» համար: Ըստ ՀՀ դեսպանի, դա էլ հավանաբար Ալիևի ագրեսիվ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն է:

Մենք Բաքվում տեղի ունեցած ցույցի ականատես եղանք, որտեղ գոռում էին «մա՛հ հայերին», հնչում էին բոլոր տեսակ հայատյաց և հակահայ կոչեր։ Դա շատ մտահոգիչ էր, և ցույցը միայն ցրվեց, երբ այն սկսեց հակաիշխանական երանգ ստանալ:

ՀՀ դեսպանը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները տարիներ շարունակ սեղանին է դնում երկու երկրների միջև խաղաղության հաստատման իր առաջարկությունները: Հայաստանը համաձայնում է այդ առաջարկների հիման վրա առաջ ընթանալ, բայց Ադրբեջանը մինչ օրս անտեսում է դրանք:

Տիգրան Մկրտչյանը հերքել է շահարկումները, որ Ադրբեջանում հայկական հակամարտության ստվերում Ռուսաստանի և Թուրքիայի միջև պատերազմն է, որը կարծես նման ստվերային պատերազմ է՝ ինչպիսին Սիրիայում կամ Լիբիայում:

Ըստ Մկրտչյանի, Ռուսաստանն իրականացնում է միջնորդական առաքելություն և Հայաստանին այս բախումների ընթացքում ռազմական տեխնիկայով կամ որևէ այլ միակողմանի եղանակով չի աջակցել: Սակայն, դեսպան Մկրտչյանը գտնում է, որ Թուրքիայի պահվածքն անընունելի է:

Թուրքիան իր աներկբա և բացարձակ աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին, և նա միջազգային հանրության այն փոքրաթիվ անդամներից մեկն է, որ իրավիճակը լիցքաթափելու և Ադրբեջանին ավելի կառուցողական ու խաղաղ դաշտ բերելու կոչ անելու փոխարեն կրակի վրա յուղ է լցնում։

Ըստ Մկրտչյանի, նման պահվածքը անթույլատրելի է Թուրքիայի՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար»,-ասված է դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ:

Տպել
1165 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց