Բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը. դատախազություն

20/07/2020 schedule18:54

Բարեվարքության ստուգման արդյունքում հարուցվել է առաջին քրեական գործը: Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

Դեռեւս հուլիսի 7-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրություն էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու ՀՀ գլխավոր դատախազության «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով հայտարարված բաց մրցույթին մասնակելու համար դիմած քաղաքացիներից մեկի կողմից ներկայացված փաստաթղթերի հնարավոր կեղծված լինելու հատկանիշների առկայությունը:

Մասնավորապես, ըստ դատախազության՝ ի թիվս դիմումին կից ներկայացված փաստաթղթերի՝ տվյալ անձը, որպես աշխատանքային գործունեությունը հավաստող փաստթուղթ, ներկայացրել էր  2017-2019թ. ՍՊԸ-ում որպես իրավաբան աշխատած լինելու մասին տեղեկանք։ Քաղաքացուց պահանջվել էին իր աշխատանքային գործունեության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչի շրջանակներում վերջինս տրամադրել էր տվյալներ իր աշխատանքային գործունեության վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՍՊԸ-ի կողմից համապատասխան փաստաթուղթ ներկայացված լինելու վերաբերյալ:

Սակայն «Դատախազության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով  ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մրցույթներն անցկացնող ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին տվյալ դիմորդի մասին տրված բարեվարքության եզրակացության համաձայն՝ իրենց ուսումնասիրությամբ նշած ՍՊԸ-ում տվյալ անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ  տվյալները չեն հաստատվել:

Ըստ հաղորդագրության՝ նշված հանգամանքները ողջամիտ կասկած են առաջացրել ներկայացված փաստաթղթերի արժանահավատության վերաբերյալ, ինչով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից դրանք ուղարկվել էին Ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:   

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ քաղաքացին հայտարարված վերոնշյալ բաց մրցույթին մասնակցելու համար, պարտադիր պայման հանդիսացող՝ առնվազն 2 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու համար դրդել է ՍՊ ընկերության տնօրենին կազմել և իրեն տրամադրել բովանդակությամբ կեղծ, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք այն մասին, թե իբր, վերջինս 2017թ. մայիսի 1-ից մինչև 2019թ. մայիսի 1-ը հանդիսացել է այդ ընկերության իրավաբանը: Ստանալով կեղծ տեղեկանքը՝ քաղաքացին այն ներկայացրել էն ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովին: Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ի կողմից տվյալ անձի երկամյա աշխատանքային գործունեության մասին համապատասխան տվյալները ՀՀ ՊԵԿ-ին են տրամադրվել օրենսդրության պահանջների խախտմամբ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև իրավունք վերապահող պաշտոնական փատաթուղթ կեղծելուն դրդելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 38-325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է  քրեական գործ:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարակվել է ՀՀ քննչական կոմիտե:     

Տպել
1761 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց