Գյումրու Սավոյան փողոցում 34-ամյա տղամարդ է դանակահարվել. կասկածվողը բերման է ենթարկվել (տեսանյութ)

Բացահայտվել է հուլիսի 28-ին Գյումրիում կատարված դանակահարության դեպքը: Ըստ ոստիկանության՝ նշված օրը Մուշի բաժնում գիշերը «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիում բնակվող 34-ամյա մի տղամարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու Սավոյան փողոցից։ Փողոցի տնակներից մեկի մոտ արնանման հետքեր են հայտնաբերվել:

Պարզվել է, որ այդ տնակում բնակվող երիտասարդն ու հիվանդանոց տեղափոխված տղամարդը վիճել էին, և երիտասարդը խոհանոցային դանակով մարմնական վնասվածք էր պատճառել։

Որոշ ժամանակ անց կասկածվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին, ապա ներկայացվել Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հարցաքննության։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ Դեպքի հանգամանքները հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող միջոցառումներով պարզվում են։

Տպել
398 դիտում

Բարձրաստիճան հայ զինվորականի մահվան մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. Աննա Նաղդալյան

Ռազմաճակատ են մեկնում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները

Էլ ի՞նչ պետք է լինի, որ միջազգային հանրություն կոչվածն արձագանքի. Սոս Ավետիսյանը կոչով դիմում է աշխարհին

Ֆեյսբուքի հայկական տիրույթում ադրբեջանական կեղծ օգտատերերի ակտիվությունը կարելի է փակել. Արծրուն Հովհաննիսյան

Կազմավորվել է ԵՊՀ կամավորական դասակ, որն այսօր մեկնել է Արցախ

Հարավային ուղղությամբ թշնամին հետ է շպրտվել՝ կորցնելով 10-11 միավոր զրահատեխնիկա. Արծրուն Հովհաննիսյան

Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Գորիսի բժշկական կենտրոնը ծառայում է որպես տարհանման կետ (տեսանյութ)

Ջավախքի երիտասարդությունը համախմբված եւ ընդվզուն կեցվածքով ցուցակագրվում է եւ պատրաստ է մեկնել Արցախ. Շիրակ Թորոսյան

Զինծառայողներին աջակցություն ցուցաբերել ցանկացողները կարող են ցուցակում առկա ապրանքները տանել «ՔՊ» կենտրոնական գրասենյակ

Թուրքիան գործում է ծայրաստիճան թշնամական դիրքերից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա»-ին

Ինչպես եւ ում դիմել. Արցախին ու Պաշտպանության բանակին աջակցել ցանկացողների համար հրապարակվել են հեռախոսահամարներ

Առավոտյան հաջողություններ ենք գրանցել Ասկերան-Մարտունի հատման հատվածում. Անդրանիկ Քոչարյան

Հակառակորդը տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա (տեսանյութ)

ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ արցախցիներին իրենց տներում ընդունելու մասին հրապարակումներից

Զինծառայող Հարութ Սաղաթելի Գևորգյանը չի զոհվել, նա վիրավորում է ստացել. ՊԲ-ն հայցում է հարազատների ներողամտությունը

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի արտահերթ նիստ. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

ՌԴ-ում 20 հազար հայորդի կամավորագրվել է Արցախ մեկնելու համար. Արա Աբրահամյան

ՀՀ-ն ՄԻԵԴ-ին նոր փաստեր է ուղարկել Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման վերաբերյալ