Սեւամորթ երիտասարդի հերթական բռնություն և բողոքի ցույցերի նոր ալիք ԱՄՆ-ում. բախումներ՝ 2 օր շարունակ

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը, որոնք այս անգամ էլ սկիզբ են առել ոստիկանության աշխատակցի կողմից 29-ամյա մի աֆրոամերիկացու հրազենային վիրավորում պատճառելու հետեւանքով, արդեն շարունակվում են Չիկագոյում, Փորթլենդում, Մեդիսոնում, Վիսկոնսինում:

Քենոշա քաղաքում, որտեղ էլ անցնող կիրակի տեղի էր ունեցել միջադեպը,  շարունակվում  են ոչ միայն բողոքի ցույցերը, այլեւ անկարգությունները, բախումներն իրավապահների հետ ու բռնությունը:

Անկարգությունները սկիզբ են առել անցած կիրակի օրվանից, երբ Ջեյքոբ Բլեյք անունով 29-ամյա աֆրոամերիկացին Քենոշա քաղաքում հրազենային վիրավորում էր ստացել ոստիկանության աշխատակցի կողմից եւ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց՝ ծանր վիճակում:

Իրավապահները պնդել են, որ մասնավոր ընկերություններից մեկում որպես հսկիչ աշխատող Բլեյքը ներքաշված է եղել ընտանեկան բռնության հետ կապված մի միջադեպի մեջ:  Սակայն աֆրոամերիկացու փաստաբանները պնդում են, որ նա փորձել է իրարից բաժանել միմյանց հետ վիճող 2 կանանց:

Ականատեսներից մեկի կողմից նկարահանված տեսանյութում երեւում է, որ Բլեյքի թիկունքին կրակում է 2 ոստիկան, երբ վերջինս փորձում է նստել մեքենան: Լսվում է ընդհանուր 7 կրակոց եւ մինչ հիմա պարզ չէ, թե ոստիկաններին կոնկրետ ինչն է դրդել կրակել Բլեյքի ուղղությամբ: Տուժածի մոտ զենք չի հայտնաբերվել:

Վիսկոնսինի նահանգապետ, դեմոկրատական Թոնի Էվերսը քաղաք է դուրս բերել Ազգային գվարդիայի ստորաբաժանումները:  Նա նաեւ նահանգի  օրենսդիր մարմնի նիստ է հրավիրել, որտեղ քննարկվելու է ցույցերի ժամանակ ոստիկանական գործողությունների փոփոխությունների եւ թույլտվությունների փաթեթ:

29-ամյա Ջեյքոբ Բլեյքը, որի վրա կրակել էին ոստիկանները, ենթարկվել է վիրահատության Միլոուքի հոսպիտալներից մեկում եւ այժմ վերականգնվում է: Ընդամենը 3 ամիս առաջ հարեւան նահանգում՝ Միննեսոտայում, բերման ենթարկվելու ժամանակ մահացել էր սեւամորթ Ջորջ Ֆլոյդը: Նրան բերման ենթարկել փորձող ոստիկանին մեղադրանք է առաջադրվել սպանության համար: Այս մահը պատճառ էր դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենամասշտաբային բողոքի շարժմանը՝ Black Lives Matter (Սեւամորթների կյանքը կարեւոր է) կոչի ներքո: Դեռ ուշքի չեկած այս ցույցերից, որոնք վերածվել էին մասսայական թալանի եւ բռնության, այժմ էլ երկրորդ ալիքն է հասունանում: 

Այժմ ոստիկանական գործողությունների դեմ բողոքով Քենոշայի փողոցներ են դուրս եկել հարյուրավոր մարդիկ: Նրանք քայլերով հասել են մինչեւ տեղի ոստիկանական բաժանմունք՝ բարձր կոչեր հնչեցնելով: Նրանք ճանապարհին հրկիզել են ոստիկանական եւ պարեկային մեքենաները, ոստիկանների ուղղությամբ ճայթուկներ եւ կոկտեյլով տարաներ նետել: Քենոշայում կիրակի օրը պարետային ժամ  է հայտարարվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ներառյալ, սակայն դա չի խանգարել անկարգություններին:

BBC-ն հայտնում է, որ եղել են բախումներ իրավապահների ու ցուցարարների միջեւ, կիրառվել են արցունքաբեր գազ եւ ձայնային ռումբեր: Ահազանգեր կան տասնյակ հրկիզված մեքենաների, ավերված շինությունների, ահռելի վնասների մասին: Արդեն երկրորդ օրն է, անգամ գիշերային ժամերին երիտասարդներից բաղկացած խմբերը վեճի են բռնվում ոստիկանների հետ, տեղի են ունենում բախումներ:

Վիսկոնսինի նահանգապետ Թոնի Էվերսը դատապարտել է սեւամորթ երիտասարդին կրակելու ոստիկանական գործողությունները:

«Նրան մեջքից կրակել են մի քանի անգամ, օրը ցերեկով: Թեպետ մենք չենք տիրապետում բոլոր մանրամասներին, բայց հստակ գիտենք, որ նա առաջին սեւամորթ տղամարդը չէ, որին կրակել են, վիրավորել կամ պատրաստ են եղել սառնասրտորեն սպանել իրավապահները մեր նահանգում կամ մեր երկրում»,-ասել է Էվերսը:

Ի պատասխան, Քենոշիի ոստիկանության շերիֆը նահանգապետի հայտարարությունը անպատասխանատու խոսքեր է համարել եւ կոչ արել ձեռնպահ մնալ մեղադրանքներ հնչեցնելուց՝ մինչեւ հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը:

Նահանգապետն անկարգություններից խուսափելու համար հատուկ ստորաբաժանումների ծառայողների է տեղակայել Քենոշիի տարբեր հատվածներում: Նա նշել է, որ դա արվում է հիմնականում թիրախավորված կառույցները պահպանելու, ինչպես նաեւ քաղաքացիների՝ հավաքների եւ ցույցերի ազատության իրավունքն իրացնելու համար:

Աֆրոամերիկացու հետ կապված միջադեպին մասնակից ոստիկանների լիազորությունները դադարեցվել են, անցկացվում է ծառայողական քննություն:

Kenosha News-ը հայտնում է, որ ոստիկանությունը կիրակի օրը Քենոշայի փողոցներից մեկն է մեկնել ընտանեկան բռնության մասին ահազանգից հետո: Ոստիիկանները պնդում են՝ Բլեյքը մասնակից է եղել միջադեպին, իսկ ականատեսները, փաստաբաններն ու իրավապաշտպանները, ինչպես նաեւ համացանցում հայտնված տեսանյութերը վկայում են՝ Բլեյքը պարզապես փորձել է միջամտել  կանանց ծեծկռտուքին ու բաժանել նրանց: Մինչ կրակոցները, տղամարդու նկատմամբ նաեւ էլեկտրաշոկ է կիրառվել:

Տղամարդուն կրակել են առանց նախազգուշացման, մի քանի անգամ, մարդաշատ փողոցում՝ ականատեսների աչքի առաջ: Քիչ ուշ պարզ է դարձել, որ մեքենայում, որի մեջ փորձել է կրակոցներից առաջ նստել Բլեյքը, գտնվել են վերջինիս 3 մանկահասակ երեխաները, որոնք հստակ տեսել են՝ ինչպես են կրակում իրենց հորը:

Տպել
1883 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց