Երևան
12 °C
Եվ այսպես, ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել աշխարհազորի ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, եւ դա շատերի մոտ տարակուսանք է հարուցել, որովհետեւ առաջին հայացքից անհասկանալի է, թե կայացած բանակի, պայմանագրայինների ինստիտուտի եւ Երկրապահի առկայության պայմաններում ի՞նչ կարիք կա հիմա էլ աշխարհազոր ստեղծել, այն էլ՝ Երեւանում։
Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է եւ կապված է պետության անվտանգային ռազմավարության արմատական բարեփոխման հետ։ Բանն այն է, որ որքան էլ իրավացիորեն հպարտանանք մեր բանակի հզորությամբ ու մարտունակությամբ, ակնհայտ է, որ Հայաստանը (բնականաբար՝ Արցախի հետ միասին) իր կանոնավոր բանակով ու ռազմական պոտենցիալով չի բավարարում տարածաշրջանային լարված իրավիճակի պարտադրած պահանջներին ու մեր առջեւ դրված խնդիրներին։
Հետեւաբար՝ մենք պիտի կամ մեր առջեւ դրված խնդիրները վերանայենք եւ «իջեցնենք նշաձողերը», կամ պիտի ավելի արդյունավետ օգտագործենք մեր ռազմական պոտենցիալն ու դրանով իսկ կտրուկ բարձրացնենք կանոնավոր բանակի հզորությունը։ Աշխարհազոր ստեղծելու նախաձեռնությունը ցույց է տալիս, որ իշխանություններն ակնհայտորեն ընտրել են երկրորդ տարբերակը։
Ի՞նչ է նշանակում դա գործնականում։ Նպատակը հասկանալի է՝ լայնամասշտաբ պատերազմի դեպքում մեր 3 միլիոնանոց պետությունը պիտի ի վիճակի լինի շատ կարճ ժամանակում ունենալ առնվազն 300-350 հազարանոց բանակ, իսկ դրա համար պետք է կատարելագործել առկա ինստիտուտները եւ ստեղծել նորերը։ Ընդորում՝ այդ 300-350 հազարանոց բանակը պետք է կազմված լինի լավ պատրաստված զինվորականներից, եւ ոչ թե անհրաժեշտության բերումով զինվորական համազգեստ հագած գյուղացիներից, շինարարներից, խանութպաններից եւ այլն։
Պարզ ասած՝ պետությունը, որը մեծ դժվարությամբ է կարողանում պահել, ասենք, 60-70 հազարանոց կանոնավոր բանակը, պիտի ի վիճակի լինի հաշված օրերի ընթացքում ունենալ 300-350 հազարանոց բանակ, որի որեւէ ստորաբաժանում իր մարտունակությամբ չպետք է զիջի կանոնավոր բանակի ցանկացած ստորաբաժանման։ Պատմության ընթացքում նման խնդրի առջեւ կանգնել են բազմաթիվ պետություններ, եւ դրանցից մի քանիսին հաջողվել է լուծել այդ հարցը։
Հետպատերազմյան պարտված Գերմանիան, օրինակ, իրավունք ուներ խիստ փոքրաքանակ բանակ պահել, եւ նրանք ընտրեցին հետեւյալ ճանապարհը՝ բանակը գրեթե ամբողջովին կազմված էր սպաներից, ու ենթադրվում էր, որ նրանցից յուրաքանչյուրը կարճ ժամանակում մոբիլիզացված քաղաքացիներից զինվորներ «կկերտի», ու բանակը սեղմված զսպանակի պես կբացվի։ Հզոր բանակներ ունեցող այլ երկրներ էլ կան, որտեղ պարտադիր ժամկետային ծառայությունը 6-8 ամիս է, բանակի անձնակազմը փոքր է, մեծ մասը սպաներ են, բայց անհրաժեշտության դեպքում բանակը համալրվում է պատրաստի ու լավ վարժված զինվորներով։ Հասկանալի է, որ գտնվելով փաստացի պատերազմական վիճակում եւ ունենալով սահմանի ու շփման գծի ամենօրյա պաշտպանության խնդիր, Հայաստանը չի կարող գնալ այդ ճանապարհով։ Բայց խնդիրը մնում է, եւ աշխարհազորի ստեղծման նախաձեռնությունը (հաջող, թե ոչ այնքան՝ մասնագիտական քննարկումները ցույց կտան) այդ խնդրի լուծմանն ուղղված կարեւորագույն քայլերից մեկն է։
Ինչ վերաբերում է ներքաղաքական շահարկումներին, ապա նկատենք, որ իշխանությունների այս նախաձեռնությունը մի բանի մասին է վկայում՝ նրանց նպատակը ոչ թե Արցախի հարցում անընդունելի զիջումների գնալն է, այլ ամուր եւ անզիջում կեցվածքի համար ավելի հզոր փաստարկների ստեղծումը։ Ի տարբերություն նրանց, ովքեր իրենց իշխանության տարիներին հրապարակավ խոսում էին ազատագրված տարածքները զիջելու անհրաժեշտության մասին՝ պետության պաշտպանական ռեսուրսներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու մեխանիզմներ ստեղծելու փոխարեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT