Մուտքը դիմակով ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջով. բուհերում դիմավորեցին առաջին կուրսեցիներին

Տեւական դադարից հետո այսօր առավոտվանից կրկին մարդաշատ են բուհերը, որտեղ մուտքը դիմակներով է ու սոցիալական հեռավորություն պահելու պահանջով: Այս տարի գիտելիքի տոնին կրթական հաստատություններ մուտք գործեցին միայն բուհերի առաջին կուրսեցիները: Մնացածները նրանց կմիանան սեպտեմբերի 15-ից:

Երեւանի պետական համալսարանում միջավայրին անծանոթ նորեկներին բացի իրենց լսարանները ցույց տալուց, դասացուցակը ներկայացնելուց, ծանոթացնում էին նաեւ նոր կանոններին, որոնք համաճարակն է թելադրել, իսկ մինչեւ լսարաններ հասնելը՝ շենքի մուտքի առաջ, անվտանգության աշխատակիցներն էին ջերմաչափում: Նրանցից մեկի խոսքով՝ առավոտվանից մինչեւ ժամը 12:00-ն ընդամենը մեկ հոգու մոտ է բարձր ջերմություն եղել: Սպասել են, նորից ջերմաչափել, արդեն ցածր է եղել:

Արդեն համալսարանական Անի Միկոյանն ուրախ է, որ դասերը նաեւ առկա ձեւով են լինելու, միեւնույն ժամանակ ոգեւորված է, որ համալսարան է գալու: Կարծում է՝ հեռավարը խանգարում է ուսանողներին:

Մի փոքր հեռու՝ Նանե Թադեւոսյանն էլ շտապում էր առաջին դասին, նա նույնպես դրական էր տրամադրված. «Կարծում եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, իհարկե, ավելի կողմ եմ առկային, բայց իրավիճակից ելնելով՝ երկու ձեւին էլ պետք է հարմարվենք ու սովորենք»:

Հիշեցնենք, որ բուհերում դասերը լինելու են հիբրիդային եղանակով՝ առկա եւ հեռավար:

Քիմիայի ֆակուլտետի միջանցքում հավաքված ուսանողները նշեցին, որ հեռավարը դժվար կլինի, քանի որ առաջին կուրս են, բայց հասկանում են, որ իրենց անվտանգության համար է իրականացվելու նաեւ հեռավար տարբերակը, իսկ դիմակին կսովորեն:

Արեւելագիտության ֆակուլտետում ներկա գտնվեցինք առաջին դասին, որի ժամանակ ուսանողները հիմնականում ծանոթանում էին միմյանց: Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Տաթեւիկ Հակոբյանի կարծիքով՝ նոր կանոններով դասապրոցեսն իրականացնելը դժվար չի լինելու, մեզ հետ զրույցում նա հույս հայտնեց, որ կկարողանան նոր պայմաններով աշխատել:

«Ուսանողների համար կարծում եմ՝ առկա ուսուցումը, դասախոսների հետ շփումը շատ ավելի արդյունավետ կլինեն»,- ասաց նա:

Մի դասասենյակ այն կողմ էլ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի աշխատասենյակն է: Նա «կարելի՞ է ներս մտնել» հարցին պատասխանեց այսօր արդի նախադասությամբ. այո՛, եթե հեռավորությունը պահենք:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ամեն մասնաշենքում 150 ուսանողից ավելի չպետք է լինի, իրենց մասնաշենքում 4 ֆակուլտետ կա, այդ պատճառով ժամերն այնպես են բաշխել, որ յուրաքանչյուր ֆակուլտետ զբաղեցնի 2 օր: Ընտրել են այնպիսի լսարաններ, որ ապահովվի սոցիալական հեռավորությունը: Այստեղ առկա ձեւով կանցկացվեն այն առարկաների դասերը, որոնք հեռավար շատ դժվար կլինի իրականացնել, օրինակ՝ պարսկերենի ու արաբերենի դասերը: Մինչեւ սեպտեմբերի 15-ը այսպես կաշխատեն, այնուհետեւ՝ ըստ պարետատան ցուցումների, համավարակի ժամանակ կհասկանան՝ ինչպես կազմակերպել հետագա ընթացքը:

«Փորձում ենք ֆակուլտետային ինքնավարության շրջանում կարգավորել դասապրոցեսը, որ երբեմն առարկաները լինեն օնլայն, եթե պետք է, շաբաթը մեկ օր լինի հանդիպում: Ամեն առարկային առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերվում: 2 առաջնահերթություններ կան. ուսանողների եւ դասախոսների անվտանգությունը եւ ուսանողների նորմալ կրթության իրավունքը»,- նշեց Մելիքյանը՝ հավելելով, որ կանոնները պահպանվում են, ամեն հարկում կան ախտահանման միջոցներ (ալկոգել), ռեկտորատի կողմից ֆակուլտետին տրվել են դիմակներ, որոնք բաժանվել են աշխատակիցներին: Լրացուցիչ դիմակներ կան ամբիոններում եւ դեկանատում, որպեսզի բոլոր ցանկացող ուսանողները վերցնեն:

Հարեւան բուհում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, վաղ առավոտյան՝ ժամը 8:30, արդեն սկսել էին ջերմաչափել ուսանողներին եւ ներս թողնել լսարաններ: Այստեղ դասընթացները 3 հերթով են իրականանալու: Բուհի առաջ գծանշումներն են, որ ուսանողները, հեռավորությունը պահելով, ներս մտնեն, իսկ արդեն բակում կարմիր ու սպիտակ փուչիկները՝ առաջին կուրսեցիներին դիմավորելու համար:

ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդան Վլասյանի կարծիքով՝ եթե առկան համեմատենք հիբրիդային ուսուցման հետ, բնականաբար, դժվարություններ կարող են առաջանալ, սակայն դրանք մարդու համար են, իրենք պատրաստ են հաղթահարել: Իրավիճակի թելադրանքով կհարմարվեն, վիրտուալն այսօր հնարավորություններ ընձեռում է դասերն իրականացնելու, սակայն ինքն ավելի կողմ է առկային:

Նշենք, որ միջանցքներում պատերին ամրացված էին ձեռքերն ախտահանելու միջոցներ, դրված էին փակվող աղբամաններ:

Մեզ հետ զրույցում բուհի կառավարման ֆակուլտետի դեկան Մանուկ Մովսիսյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ-ում լսարանային ֆոնդը բավարարում է իրենց առկա դասընթացներն իրականացնել: Ընթացքում դժվարություններ կլինեն, քանի որ ուսանողներին շարունակ պետք է հետեւեն, որ կանոնները պահպանեն, սակայն պատրաստ են: Փորձել են այնպես կազմել դասացուցակը, որ հարմար լինի ուսանողներին եւ դասախոսներին:

Մեզ հետ խոսելիս դեկանի ձեռքին ախտահանում իրականացնելու ծրագիրն էր՝ ժամերով ֆիքսված, թե երբ պետք է անեն: Նրա խոսքով՝ ամեն հերթափոխից հետո ախտահանելու են լսարանները:

Տպել
1987 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)