Այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն մեր բանակի թիկունքն ամուր պահելու համար. վարչապետը՝ Բերդի բնակիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Բերդում ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» 21-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացմանը, որում ելույթ է ունեցել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որով ամփոփել է նաև Տավուշի սահմանամերձ համայնքներ կատարած այցը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իր խոսում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ օգոստոսի 28-ին Սարդարապատում կառավարությունը գնահատանքի և հարգանքի տուրք է մատուցել մեր զինվորականներին հուլիսյան հաղթական մարտերի առիթով և հավելել, որ այսօրվա այցը, որն ամփոփվում է այսպիսի աննախադեպ համերգով, նույնպես այդ խորհուրդն ունի։

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը երբեք Բերդում համերգ չի ունեցել և հիշելի էլ չէ, թե վերջին անգամ Բերդում երբ է դասական երաժշտության համերգ եղել:

«Եվ այսօրվա այս բոլոր միջոցառումները նպատակ ունեն նույնպիսի գնահատանքի և հարգանքի տուրք մատուցել Տավուշի տարածաշրջանի, խոշորացված Բերդ համայնքի մեր հերոսական ժողովրդին, որովհետև հուլիսյան հաղթական մարտերը, իհարկե, կերտել են մեր զինվորականները, մեր բանակը, բայց նրանց համար ամուր և հաղթական թիկունք են հանդիսացել Բերդի մեր հերոսական ժողովուրդը, Տավուշի մեր հերոսական ժողովուրդը:

Եվ մենք այսօր կարող ենք անել արձանագրումներ մի քանի առիթներով՝ օգտագործելով աննախադեպ բառը, ցույց տալու համար, որ ընդհանրապես հաղթանակներն ամենատարբեր մասշտաբների, դրանք օդից չեն ընկնում, դրանք ինչ-որ մի հավաքականության, ինչ-որ մի հետևողականության արդյունք են»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ այսօր եղել է Չինարի սահմանապահ համայնքում, որտեղ Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր ոչ մի բնակելի տուն չի կառուցվել: «Այսօր Չինարիում զրոյից կառուցվում է բնակելի տուն կառավարության նախաձեռնությամբ և այն մինչև տարեվերջ կհանձնվի բազմազավակ, բազմանդամ տաս հոգանոց ընտանիքի՝ ընդ որում մինչև վերջ կահավորված:

Մովսես գյուղն իր գոյության 300 տարվա ընթացքում երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Մովսես գյուղն ունի ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհ:

Ներքին Կարմիրաղբյուր գյուղն անկախությունից ի վեր երբեք ասֆալտապատ ճանապարհ չի ունեցել: Այսօր Ներքին Կարմիրաղբյուր գյուղը համայնքին հանրապետական նշանակության ճանապարհին կապում է նորակառույց ժամանակակից պահանջներին համապատասխանող ճանապարհով: Եվ մինչև տարեվերջ, հույս ունենանք, Ներքին Կարմիրաղբյուրը կունենա ժամանակակից զբոսայգի, որը մենք անվանում ենք «մայրիկների և զավակների» զբոսայգի, որը կփոխի Ներքին Կարմիաղբյուրի մթնոլորտը:

Այգեպար համայնքը երբեք ասֆալտապատ փողոցներ չի ունեցել: Այսօր Այգեպարի բոլոր փողոցներն ասֆալտապատվում են, հրետակոծությունից տուժած տանիքները փոխվում են, և դրանով փոխվում է բնակավայրի գույնը:

Ես այսօր մտածում էի Այգեպարի նորացված տանիքների մասին և ինձ համար ամենակարևոր պատկերը հետևյալն էր՝ իսկ ի՞նչ է տեսնում մեր զինվորը դիրքերից հետ նայելով: Տանիքներն ավելի կարևոր են դիրքերում կանգնած մեր զինվորների համար, երբ նրանք հետ նայեն, տեսնեն իրենց թիկունքում ապրող, զարգացող և ապագային լավատեսորեն նայող բնակավայր, տեսնեն ապագայի նկատմամբ վճռականություն ունեցող թիկունք, և տեսնեն, այո՛, նաև մշակույթով ապրող թիկունք: Այսօրվա այս համերգը խորագրված է «Մշակույթը՝ թիկունք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով, այսօրվա շրջայցն ընդհանրապես պատկերում է համայնքներում, նաև գյուղական բնակավայրերում մարդկանց նոր ապրելակերպի, նոր կենսակերպի մասին կառավարության տեսլականը: «Ես ասացի, որ դասական երաժշտության համերգ չի հիշվում, թե վերջին անգամ երբ է եղել Բերդում: Բայց մենք ուզում ենք, որ անընդհատ լինեն այսպիսի համերգներ, ընդ որում մենք ուզում ենք, որ այս համերգները լինեն ոչ միայն հրավիրատոմսերով: Մենք ուզում ենք, որ Բերդում, մեր ամենատարբեր համայնքներում լինեն տոմսարկղներ և մարդիկ հերթ կանգնեն այդտեղ, վճարեն համերգը լսելու համար, ունենան այդ վճարունակությունը: Այս համերգով մենք ձևակերպում ենք մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մարզի, մեր համայնքի՝ սահամանապահ համայնքի, ապրելակերպի ռազմավարական տեսլականը:

Բերդ խոշորացված համայնքի սիրելի հայրենակիցներ, այսօր եկել ենք ձեզ ասելու շնորհակալություն, ձեզ ասելու շնորհակալություն, որ դուք այսպես ամուր պահում եք մեր բանակի թիկունքը և մեր երկրի սահմանը, առաջին հերթին, հոգեբանորեն։

2015 թվականի ես որպես պատգամավոր կրկին սահմանային իրավիճակի սրացման ժամանակ այցելել էի Այգեպար համայնք և տներից մեկում ես այպիսի նախադասություն ինձ թույլ տվեցի: Ես հիշում եմ նույնիսկ տան տիրոջ անունը՝ գյուղում իրեն Գովեն ամի էին ասում: Ասացի, սա փաստորեն Հայաստանի վերջին տունն է: Երբ ինձ թույլ տվեցի ասել, որ փաստորեն սա Հայաստանի վերջին տունն է, այդ մարդը 75-80 տարեկան, գուցե ավելի, ինձ ուղղեց, ասաց, ո՛չ, սա Հայաստանի առաջին տունն է: Եվ մենք եկել ենք այսօր ասելու, որ Այգեպար գյուղի այդ բնակչի նախադասությունն այսօր դարձել է պետական քաղաքականություն: Եվ այդ քաղաքականությունն իրականացվելու է հետևողականորեն:

Եվ ուրեմն շնորհակալ եմ ձեզ, սիրում եմ բոլորիդ, խոնրահվում են բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ:

Կեցցե՛ Տավուշի հերոսական ժողովուրդը»,- նշել է վարչապետը։

Տպել
1061 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց