Ո՞նց եք պատկերացնում՝ ԿԲ նախագահը զանգում է X բանկի ղեկավարին, ասում է՝ Պողոս Պողոսյանի վարկը կներե՞ս․ Գալստյան

Այսօր ՀՀ կենտրոնական բանկում «ՀՀ ֆինանսական համակարգը՝ զարգացումը, ֆինանսական կայունությունը եւ համավարակով պայմանավորված զարգացումները» թեմայով ասուլիս տեղի ունեցավ, որի բանախոսը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էր։ 

Նա անդրադարձավ թե՛ ավանդներին, թե՛ վարկերին։ Խոսելով համավարակով պայմանավորված վարկային արձակուրդների մասին՝ վերջինս ասաց․ «Եթե հիմա մենք խոսում ենք կրկին վարկային արձակուրդ տալու մասին, ես հարց եմ տալիս. կարո՞ղ են բանկերը շարունակաբար կատարել ծախսեր՝ չակնկալելով եկամուտների հոսք»։ 

Նրա կարծիքով՝ առեւտրային բանկերի կողմից կրկին վարկային արձակուրդ տրամադրելը նման է արկածախնդրության, իրենք չեն կարող վտանգել ողջ համակարգի կայունությունը։

«Եթե համակարգի կայունությունը խաթարեցինք, կարող է ընդհանուր տնտեսությանը շատ լուրջ վտանգներ սպառնալ։ Այդ առումով կարծում եմ, որ բանկերը բավական խելամիտ աշխատել են այդ երեք ամիսների ընթացքում, մոտ 550 հազար ֆիզիկական անձի վարկեր վերանայվել են, տրվել է արձակուրդ, մոտ 17 հազար էլ իրավաբանական անձի հետ է նույն բանակցությունը տեղի ունեցել։ 1.3 տրիլիոն դրամի ընդհանուր վարկային պարտավորություն է հետաձգվել, եւ բանկային համակարգ չի մտել մոտ 100 մլրդ դրամ, որ պետք է մտներ։ Եթե այդ պրոցեսը լինի անընդհատ ու շարունակական, կարծում եմ, որ մենք այդտեղ խնդիր կունենանք»,- ասաց Գալստյանը՝ հավելելով, որ վարկային արձակուրդի առաջարկին արձագանքել է վարկ վերցրած քաղաքացիների 35 տոկոսը։

Անդրադառնալով մարդկանց դժգոհություններին՝ ԿԲ նախագահը այդ զանգվածին բաժանեց երկու խմբի։

«Առաջին խումբը դժգոհում է իրենց նկատմամբ անարդարությունից, երբ վարկի ներկայացված պայմանները հետագայում պարզվել է՝ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա՝ հավելելով, որ այս խումբը փոքր է, եւ նրանց խորհուրդ է տալիս նման դեպքերում նախ դիմել տվյալ ֆինանսական կազմակերպությանը, եթե չի հաջողվում խնդիրը հարթել ու լուծել, ապա՝ ֆինանսական հաշտարարին, եթե այստեղից էլ դժգոհություն կա, ԿԲ-ին։

«Դժգոհող քաղաքացիների մյուս խմբում այն մարդիկ են, որոնք գիտակցված բարձր տոկոսներով վարկեր են վերցրել, հետո չեն կարողացել մարել։ Նման դեպքերում ԿԲ-ն անելիք չունի, քանի որ առկա է պայմանագիր իրավաբանական ու ֆիզիկական անձի միջեւ։ Ո՞նց եք պատկերացնում՝ ԿԲ նախագահը զանգում է X բանկի ղեկավարին, ասում է՝ Պողոս Պողոսյանի վարկը կներե՞ս։ Եթե բանկը սկսեց հայեցողական քաղաքականությունը շարունակել, մենք հետո խնդիր ենք ունենալու ավանդների հետ վերադարձնելու հետ կապված։ Բանկերն էլ ասելու են՝ իսկ կարո՞ղ է մենք էլ ավանդները հետ չվերադարձնենք, մենք էլ ենք տնտեսվարող ու դժվար կացության մեջ, բարեգործական հիմնադրամ չենք»,- ասաց Գալստյանը։

Նրա խոսքով՝ բանկերը սեփականատերերի կապիտալով եւ ներգրավված միջոցներով գործունեություն են իրականացնում, սեփականատերերն էլ ակնկալում են խելամիտ շահույթի մակարդակ։

«Էդ միֆն էլ կա, որ բանկերը չաղ, հարուստ, շատ փող աշխատող կառույցներ են, բայց հետաքրքիր ֆենոմեն կա. ցանկացած ճգնաժամից բանկերը միշտ ազդվում են, ու բանկերի շահութաբերությունը Հայաստանում չափազանց ցածր է։ Այդ առումով մենք չենք կարող վտանգել համակարգը»,- նշեց ԿԲ նախագահը։

Տպել
1633 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում