6 դոլարից մինչեւ տասնյակ հազարավոր դոլարներ. որքան են դիմակ չկրելու տուգանքներն աշխարհում

Կորոնավիրուսի համավարակը դեռեւս չի նահանջում՝ պատուհաս մնալով աշխարհի բազմաթիվ երկրների տնտեսությունների եւ առողջապահական համակարգերի համար: Այն պատուհաս է դարձել նաեւ աշխարհի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար, որոնք նեղվում են պարտադրված դիմակներից կամ վճարում են տուգանքներ՝ դրանք չկրելու համար: Հետաքրքրական է, որ աշխարհի տարբեր երկրներ տարբեր կերպ են պայքարում դիմակներ կրելը պարտադիր պայման դարձնելու համար, այդ պայքարի հիմնական գործիքն էլ գրեթե ամենուր մնում են տուգանքները:  Ամեն երկրում տուգանքի հստակ սահմանաչափ կա, երբեմն այդ թվերը հասնում են զարմանալի մաքսիմումի:

Օրինակ, Գերմանիայում այսպես կոչված Maskenpflicht-ը (դիմակներ կրելու պարտավորությունը) խախտելու համար տուգանքը տատանվում է 15-ից 500 եվրոյի միջակայքում՝ կախված դաշնային տարածքից: Ամենացածր տույժերը Բադեն-Վյուրտեմբերգում են, ամենաբարձրը՝  մայրաքաղաք Բեռլինում: Ընդ  որում, մի շարք շրջաններում առանձին տուգանքներ են սահմանված այն գործատուների համար, որոնց աշխատակիցները աշխատանքի են հաճախում առանց դիմակների: Գերմանական որոշ շրջանների  արտադրական ձեռնարկություններում սանիտարական նորմերի խախտումների համար գործատուները վճարում են 10 հազար դոլար տույժ:  Այնտեղ տուգանում են նաեւ սոցիալական հեռավորությունը խախտելու համար՝ 25-ից մինչեւ 400 եվրո:

Բավարիայում այս տիպի անփութությունը կարող է ընկերությունների սեփականատերերին արժենալ 5000 եվրո, իսկ Ռեյնլանդ-Պֆալցինայում առանց դիմակ աշխատողներ ունեցող խանութպանները վճարում են 250 եվրո: Այսօրենքների խստությունը փոխհատուցվում է նրանով, որ առաջին անգամ գործատուները զգուշացում են  ստանում, եւ առանց դիմակի միայն երկրորդ անգամն է հանգեցնում տուգանքի:

Մեծ Բրիտանիայում դիմակների բացակայության համար քաղաքացիները տուգանվում են 100 ֆունտ սթերլինգ:  Այնտեղ քաղաքացիներին դիմակ կրել պարտավորեցնելու գործընթացը բավական դանդաղ է ընթանում՝ եվրոպական այլ երկրների համեմատությամբ: Օրինակ, հասարակական տրանսպորտում դիմակ կրելու պարտավորություն է մտցվել հունիսի կեսերին, իսկ խանութներում՝ հուլիսի վերջին միայն, մինչդեռ եվրապական այլ երկրներում դիմակների կրման պարտադիր կարգին են անցել դեռ մարտին: Հուլիսի վերջին Մեծ Բրիտանիայի խանութներում անհատական պաշտպանիչ միջոցներից օգտվում էր բնակչության 36 տոկոսը միայն, մինչդեռ նույն ժամանակահատվածում Գերմանիայում 65, Ֆրանսիայում՝ 78, Իտալիայում՝ 83 եւ Իսպանիայում մարդկանց 86 տոկոսն էին օգտվում:

Ֆրանսիայում հասարակական վայրերում եւ փակ տարածքում դիմակների կրումից հրաժարվողները կարող են տուգանվել 135 եվրո: Նման պահանջ է երկրում սահմանվել հուլիսի 19-ին, երբ տեղի իշխանությունները գրանցել էին կորոնավիրուսային իրավիճակի բարդացում  եւ նման կերպ փորձում էին կանխել երկրորդ ալիքի բռնկումը: Հատկանշական է, որ համավարակի տարածման սկզբում Ֆրանսիայի ղեկավարությունը դեմ էր հանդես գալիս դիմակների  համատարած  կրմանը, իսկ երբ երկիրը դարձավ Եվրոպայում ամենատուժածներից մեկը, իշխանությունների կարծիքն էլ փոխվեց: Ֆրանսիայում տուգանք է սահմանված նաեւ օգտագործված դիմակը կամ ձեռնոցը փողոցներում կամ բաց աղբամաններում նետելու համար:

Աշխարհում, թերեւս դիմակներ կրելու կարգը խախտելու համար ամենաբարդ փուլում է գտնվում  Ամերիկայի Միացյալ նահանգները: Այստեղ դիմակ դնելու պարտադրանքը շատերն ընդունում են իբրեւ «դեմոկրատների դավեր», իսկ տարբեր նահանգներում այդ կարգի խստացումը կարող է շրջանների կոնգրեսականների համար հարյուրավոր ձայներ արժենալ հաջորդ ընտրություններում: Հուլիսի սկզբին միայն սոցիալական հեռավորության խախտման եւ դիմակ չկրելու համար պատասխանատվություն սահմանել հաջողվեց Կալիֆորնիայում:  Այնտեղ առաջին խախտման համար տուգանքը մոտ 300 դոլար է կազմում, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ մոտ 500 դոլար: Հուլիսի կեսերին 500 դոլար տուգանք սահմանվեց նաեւ Ալաբամայում, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում քաղաքացուն կարող են կալանավորել:

Ավելի ուշ տուգանքների ռեժիմը տարածվեց գրեթե բոլոր նահանգներում, սակայն Ֆլորիդան, Ջորջիան ու Միսիսիպին դուրս են այդ ցանկից, այնտեղ բավարարվել են միայն առողջապահական խորհուրդներին հետեւելու կոչերով:

Եվրոպայում դիմակ չկրելու համար ամենախիստ մոտեցումները եղան Իտալիայում: Համավարակի ընթացքում ամանաշատ կորուստները գրանցած երկրում դիմակների կրման կարգը խախտելու համար տուգանքը կարող է հասնել մինչեւ 1000 դոլար, իսկ մասնավոր ընկերությունները կարող են փակվել 5-ից 30 օրով:

Իսպանիան բնականոն կյանքին փոքրիշատե վերադարձավ հունիսի 21-ից հետո: Հենց այդ ժամանակ էլ սահմանվեցին դիմակների կրման պարտադիր կանոններ բացօթյա վայրերում ու այն տեղերում, ուր հնարավոր չէ պահպանել 1,5 մետր հեռավորություն: Դիմակի կրումից հրաժարվելու տուգանքը 100 եվրո է կազմում:

Բելգիայում պարտադիր է դիմակներ կրել հասարակական տրանսպորտում: Այս պայմանին չհետեւողները տուգանվում են 250 եվրոյի չափով: Դիմակ կրելը պարտադիր է նաեւ փակ տարածքներում, որտեղ չի պահպանվում հեռավորություն:

Չափազանց խիստ տույժեր են նախատեսված Ավստրիայում: Այստեղ դիմակներ կրել պարտադիր է խանութներում, դեղատներում, հասրակական տրանսպորոտւմ, հասարակական ծառայություններ մատուցող բոլոր այն վայրերում, ուր հնարավոր չէ հեռավորություն պահպանել, օրինակ՝ վարսավիրանոցներում: Օրենքը խախտողներին սպառնում է մինչեւ 3,6 հազար եվրո տուգանք, իսկ ընկերությունները, որոնց աշխատակիցները չեն հետեւի կարգին, ստիպված են լինելու վճարել մոտ 30 հազար եվրո տուգանք:

Դիմակներ կրել պարտադիր է նաեւ Լեհաստանում: Հիմանական թիրախում նույն՝ վարակման առումով առավել խոցելի վայրերն են, խանութները, եկեղեցիները, տրանսպորտը: Առանց դիմակի քաղաքացիներին լեհական ոստիկանությունը կարող է տուգանել մոտ 500 զլոտի (110 եվրո):

Բավական փոքր տուգանքներ են սահմանված Վրաստանում, որի բնակչությունը համավարակի ընթացքում աչքի ընկավ առանձնակի կարգապահությամբ՝ անգամ առանց խիստ տուգանքների: Դիմակների կրման կարգին չհետեւելու համար այստեղ տուգանքը 20 լարի (6 դոլար)է կազմում: Կարանտինային սահմանափակումների այլ տեսակների խախտումների տուգանքներն առավել խիստ են, օրինակ՝ չթույլատրված թվով հավաքված խմբի ամեն անամ կարող է տուգանվել  մոտ 2 հազար լարիով (666 դոլար):

Արաբական Միացյալ Էմիրությունների ամենամեծ քաղաքում՝ Դուբայում առանց դիմակների շրջողները տուգանվում են 821 դոլարի չափով, տույժը վերաբերում է նաեւ զբոսաշրջիկներին, այդ թվում՝ լողափերում հանգստացողներին:

«Պարտադիր դիմակային ռեժիմ»-ին շարունակում է հետեւել Եվրոպայի մեծ մասը, որովհետեւ սպասում են կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկմանը եւ զգուշացնում, որ վարակակիրների թվի աճի դեպքում կարող են վերադառնալ կարանտինային չափազանց խիստ սահմանափակումներին:

Տպել
2056 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց