Լինելով դեմոկրատական, առաջադեմ երկիր, գնանք դեպի քարե դա՞ր. ԱԺ-ում քննարկել ու դեմ են արտահայտվել աբորտի մասին հանրագրին

ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում պատգամավորներն ու մի շարք փորձագետներ քննարկեցին «Չծնված երեխայի կյանքի իրավունքի մասին», «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հանրագիրը։

Ինչպես ներկայացրեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ներսես Իսաջանյանը, հանրագիրը վերաբերում է չծնված երեխայի կամ պտղի իրավական կարգավիճակին։ «Հանրագիրը ներկայացրել ենք, որովհետեւ կարծում ենք, որ Հայաստանի համար այն արդիական է առնվազն 2 պատճառով։ Առաջինը՝ որ այն գաղափարական հենքը, որի վրա կառուցված է մեր օրենսդրությունը, եւ՛ հակագիտական է, եւ՛ հակաիրավական։ Երկրորդը՝ որ կան հիմքեր մտածելու, որ դրանք չեն արտացոլում մեր հասարակության արժեհամակարգը»,- ասաց Իսաջանյանը։ Նրա խոսքով՝ շատ պետություններ համաձայնել են, որ էմբրիոնը (մարդու պտուղը) պատկանում է մարդկային ցեղատեսակին եւ առնվազն ունի հնարավորություն՝ անձ դառնալու, այնուհետեւ՝ կյանքի իրավունքի։

Իսաջյանի փոխանցմամբ՝ վերջերս ընդունվեց մի օրենք, ըստ որի՝ արգելվեց բոլոր տեսակի կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը, ինչը, ըստ նրա, ստեղծել է տարօրինակ իրավիճակ․ «Պետությունն արժեվորում եւ պաշտպանում է բոլոր կենդանիներին, բայց չծնված երեխաների համար սահմանում է իրավազուրկ կարգավիճակ, ինչն էլ թույլատրում է դրանց ոչնչացումը»։ Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումը բավականին զանգվածային երեւույթ է։ Այսպես, 2018 թվականին Հայաստանում կատարվել է հղիության 8735 արհեստական ընդհատում, որից 146-ը՝ դեղորայքների միջոցով։ Սակայն, Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տարեկան Հայաստան է ներկրվում մոտ 200 հազար հաբ՝ «Միզոպրոստոլ», եւ այդ քանակը բավարար է 16-17 հազար հղիություն ընդհատելու համար։ Փաստաբանը, իհարկե, չպնդեց, որ այն օգտագործվում է միայն հղիությունն ընդհատելու համար, բայց կարելի է ենթադրել, որ թվերն ավելի բարձր են, քան՝ 8735-ը։

Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը նկատեց, որ հանրագրով արգելվում են բոլոր տեսակի աբորտները, ինչը, ըստ նրա, կնոջ իրավունքի խախտում է։ Ըստ նրա, անթույլատրելի է, որ նույնիսկ պտղի արատ ունենալու կամ բռնաբարության արդյունքում հղիացած կինը չկարողանա դիմել արհեստական ընդհատմանը։ Ըստ Ավագյանի՝ այսկերպ հետ քայլ է կատարվում դեպի 1940-1950-ական թվականներ, իսկ աշխարհն այսօր առաջ է գնում։ Նա մեջբերեց, որ աշխարհում կան բազմաթիվ՝ աբորտը կարգավորող կոնվենցիաներ, դաշնագրեր, որոնցից շատերին Հայաստանը անդամագրվել է եւ կրում է պարտավորություն։ «Մարդու եւ մարդկանց իրավունքների անգամ աֆրիկյան խարտիա կա, որը թույլատրում է աբորտը»,- ասաց Ավագյանը՝ թվարկելով նաեւ մի շարք կոնվենցիաներ, որոնք թույլատրում են հղիության արհեստական ընդհատումը։

Նա օրինակ բերեց Սովետական Միության փորձը, երբ 1936 թվականին արգելվեց աբորտը՝ մինչեւ 1956 թվական, Ռումինիայի փորձը, երբ 1966-ին արգելվեց, իսկ 1989-ին ասացին՝ կներեք, ժողովուրդ, սխալվել ենք։ «Հիմա մենք, լինելով դեմոկրատական, առաջադեմ երկիր, գնում ենք դեպի քարե դա՞ր»,- ասաց Ավագյանը՝ հավելելով, թե արդյո՞ք հարցվել է կանանց կարծիքը եւ արդյո՞ք նրանք կողմ են աբորտների արգելքին։

Մոր և մանկան առողջության պահպանման վարչության նախկին պետ Կարինե Սարիբեկյանը խոսեց, թե ինչի կարող է հանգեցնել աբորտների արգելքը եւ թվարկեց մի շարք օրինակներ։ Նրա խոսքով՝ շատ երկրներում աբորտի արգելման ֆոնին ավելանում են նաեւ մահերը, անպտղությունը,  մանկալքությունը, արատով ծնվող երեխաները։ Թեզը, թե կյանքը սկսում է բեղմնավորման պահից, Սարիբեկյանի խոսքով, գիտական չէ։ Ըստ նրա՝ սա գոյություն ունեցող կրոնական հավատալիքներից մեկն է, որը կարող է լինել սկզբունք առանձին մարդկանց համար, բայց չի կարող բազմադավան, աշխարհիկ պետությունների քաղաքական տարր լինել։

«Էմդրիոնը կարո՞ղ է գոյատեւել  մոր օրգանիզմից դուրս, իհարկե՝ ոչ։ Այդ դեպքում ինչու՞ պետք է սաղմի կյանքը գերադասվի մոր կյանքից։ Անցանկալի հղիությունների դեպքում որեւէ մեկը կարո՞ղ է պատկերացնել այդ կնոջ հոգեկան ապրումները»,- ասաց Սարիբեկյանը։ Նրա պնդմամբ՝ կան արատներ, որոնց դեպքում արդեն պարզ է, որ երեխան մահանալու է ծնվելուց հետո, սակայն ինչու՞ չի կարելի մինչ այդ պահը ընդհատել հղիությունը։

Քննարկման մասնակից գինեկոլոգ Լիլիթ Միսակյանը կողմ է հանրագրին եւ իր համոզմամբ՝ չկա մի կին, որը հետ է կանգնել աբորտի մտքից եւ զղջում է դրա համար։ Նա նշեց, որ բազմաթիվ կանանց համար հղիության արհեստական ընդհատումը կարող է առողջական լուրջ հետեւանքներ առաջացնել, ինչը, գինեկոլոգի պնդմամբ, ոչ բոլոր կանայք են գիտակցում։ Գայանե Ավագյանը, սակայն, չհամաձայնեց այս մտքին՝ պնդելով, որ մինչեւ 12-շաբաթական, պատշաճ պայմաններում կատարած հղիության ընդհատումը որեւէ հետեւանք չի կարող ունենալ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նույնպես կողմ չէ հանրագրին։ Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող ստիպել կնոջը, որ նա չընդհատի իր անցանկալի հղիությունը։ Ավելին, նման պայմաններում, կինը կգնա մեկ այլ երկիր, որտեղ թույլատրված է աբորտը, եւ որեւէ մեկը չի կարող դա վերահսկել։ Բադալյանը շեշտեց, որ ինքը դեմ է աբորտին, սակայն նաեւ շեշտեց, որ նման օրենքի դեպքում կանայք, որոնք չեն կարող գնալ մեկ այլ երկիր, դա անելու են նկուղներում, շատ վատ մասնագետների մոտ։ Նրա խոսքով՝ այսկերպ կարող են նաեւ ավելանալ ինքնասպանության դեպքերը, եւ արդյո՞ք հնարավոր է լուծել այս խնդիրը։

Հանրագիրը ներկայացնող Ներսես Իսաջյանը, այս բոլոր կարծիքները լսելուց հետո, նշեց, որ իրենք ոչ թե խնդրում են նախագիծը հենց այս կերպով դնել շրջանառության մեջ, այլ սա ընդամենը օրինակ էր, որով կարող են նախաձեռնվել աշխատանքներ։

Ի վերջո՝ հայտագիրը չընդունվեց, քննարկման որեւէ մասնակից կողմ չքվեարկեց նախագծին։

Տպել
2403 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց