ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո

16/09/2020 schedule17:52

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո, ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց:

Կառավարությունը հայտնում է, որ առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ: Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը  ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում  հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք  դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար: Նախատեսված է նաև «Մեր հայերը»  խորագրով  գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն  է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:  

Անկախության օրվան նվիրված լույս կտեսնի նաև «Երևան» ամսագրի հատուկ համարը, որն իր մեջ կամփոփի անկախությունից ի վեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետական զարգացումները, մարդկային պատմությունները, հատուկ ֆոտո արխիվներն ու այլ կարևոր դրվագներ նորանկախ երկրի կյանքից։ Հանրային ռադիոյով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված համերգների ձայնագրությունները։

ՀՀ անկախության օր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում է տեղեկատվություն միջոցառումների մասին:

Տպել
1206 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց