Ինչպես է վերականգնվում համաշխարհային տնտեսությունը համաճարակից հետո. կանխատեսումներ եւ իրականություն

Կորոնավիրուսային համաճարակի բռնկումից ի վեր տնտեսական առումով ամենադժվար օրերը եղել են ապրիլին: Շատ երկրներում էին մարդիկ ստիպված  նստել իրենց տներում, իսկ նրանց գործունեությունը մոտենում էր զրոյի: Համաշխարհային ՀՆԱ-ն ապրիլի 20-ին միայն 20% -ով ցածր էր, քան նորմալ պայմաններում կլիներ: Վերջերս կառավարությունները սկսել են հերթով հանել ինքնամեկուսացման ռեժիմը, եւ մարդիկ արդեն ազատ ելումուտ են անում, տեղաշարժվում անգամ սահմաններից այն կողմ: Վերլուծաբանները կանխատեսում են, որ այս տարվա երրորդ եռամսյակում համաշխարհային ՀՆԱ- ի 7% անկում՝ երկրորդ եռամսյակի համեմատ:

The Economist-ը գրում է, որ այս կանխատեսումը կարող է տպավորություն թողնել, թե աշխարհում ամեն բան վերականգնվելու եւ բնականոն կյանքի անցնելու ճանապարհին է, սակայն դա այդքան էլ այդպես չէ: Կառավարությունները շարունակում են  հորդորել եւ պահանջել  պահպանել սոցիալական հեռավորությունը `վիրուսի տարածումը սահմանափակելու համար: Դա հանգեցնում է տնտեսական ցուցանիշների նվազման, քանի որ միաժամանակ ավելի քիչ այցելուներ են թույլատրվում ռեստորանում, սրճարաններում ու ակումբներում, երկրպագուներին արգելվում է այցելել սպորտային խաղադաշտեր: Մարդիկ շարունակում են անհանգստանալ վարակվելու հավանականության մասին: Ե՛վ սպառողների, արտադրողների տնտեսական անորոշությունը մոտ է ռեկորդային մակարդակին, եւ դա, ըստ հետազոտության, բացատրում է տարբեր ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու դժկամությունը:

Goldman Sachs բանկի գնահատումները ցույց են տալիս, որ սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները կնվազեցնեն համաշխարհային ՀՆԱ-ն 7-ից 8 տոկոսով: Եվ սա մոտավորապես համապատասխանում է The Economist ամսագրի կանխատեսմանը: Չնայած համաշխարհային տնտեսությունն աշխատում է իր հզորության մոտավորապես 9/10-ով, արդյունաբերությունների ոլորտների եւ երկրների միջեւ շատ տատանումներ կան: Դրանցից ոմանք, թեեւ զարմանալի է, բայց գտնվում են համեմատաբար լավ վիճակում, իսկ մյուսների վիճակը պարզապես սարսափելի է:

Ապրանքների արտադրության       եւ ծառայությունների մատուցման ոլորտի դիտարկումը ցույց է տալիս, որ դրանց գերակշիռ մասը կարողացել է արագ վերակագնվել: Գլոբալ մեծածախ գնումները դեռ հուլիսին կարողացել են վերականգնել մինչհամաճարակային վիճակը: Այս տվյալները հայտնում է JPMorgan Chase բանկը՝ հավելելով, որ արտադրությունները հիմնականում կարողացել են արագ վերականգնվել, մարդիկ այժմ գնում են նույն ծավալով ապրանքներ՝ սկսած նոթբուքերից մինչեւ մարզասարքեր ու տնտեսական իրեր:

Այսպիսով, համաշխարհային առեւտրաշրջանառությունը կարողացաց հաղթահարել ճգնաժամն ավելի հեշտ, քան կանխատեսում էին տնտեսագետները: Ծառայությունների մատուցման ոլորտի վերականգնման տեմպերը մի փոքր կաղում են: ռեստորանների եւ սննդի կետերի հաճախելիությունը դեռ պահպանվում է 30-40 տոկոսի միջակայքում, ինչը բավական ցածր է:

Այս տվյալներն է փոխանցում OpenTable  ամրագրումների հարթակը: Կանոնավոր թռիչքների քանակը կազմում է մոտավորապես կեսը այն ցուցանիշի, որը կար համաճարակից առաջ:

Երկրների միջեւ տնտեսական ցուցանիշների  տարբերությունները էլ ավելի ցնցող են: Որպես կանոն, անկման ժամանակ տնտեսական աճի տեմպերը մեծապես տարբերվում են միմյանցից: Այնուամենայնիվ, այս տարի արտադրության անկման մեծ թվերը նշանակում են, որ առանձին երկրների աճի տեմպերի միջեւ տատանումները վիթխարի են:

Սեպտեմբերի 16-ին Տնտեսական համագործակցության եւ  զարգացման կազմակերպությունը հրապարակել է նոր տնտեսական կանխատեսում: Մյուս վերլուծությունների նման, այս կանխատեսումներն էլ ավելի մռայլ են: Կանխատեսումներն այսօր ավելի պակաս գորշ են, քան հունիսին, երբ հրապարակվել էին նախորդ եռամսյակի տվյալները: Այնուամենայնիվ, Մեծ յոթնյակի  ամենաուժեղ եւ  թույլ երկրների աճի բացը, ըստ կանխատեսումների, 2020-ին կկազմի 6,7%, ինչը զգալիորեն ավելին է, քան վերջին տասնամյակի վերջին համաշխարհային անկման ժամանակ: Խոշոր տնտեսությունների շարքում միայն Չինաստանն է աճ ակնկալում 2020 թվականին: Որոշ երկրներ, այդ թվում ՝ ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան, բախվում են թվերի անկմանը, բայց դրանք դժվար թե աղետալի լինեն: Ի հակադրություն դրան, Բրիտանիան, կարծես, գնում է դեպի իր ամենախորը ռեցեսիան ՝ սկսած 1709-ի Մեծ ցրտից (Great Frost):

Որոշ տնտեսագետներ պնդում են, որ երկրների միջեւ այս հսկայական բացը վիճակագրական միրաժ է , որն արտացոլում է ՀՆԱ-ի տվյալների հաշվարկման տարբեր մեթոդներ:

Իրականում  երեք գործոններ են ազդում ցուցանիշների անկման վրա: Առաջին գործոնը արդյունաբերության կազմն է: Երկրները, ինչպիսիք են Հունաստանը եւ Իտալիան, որոնք ապավինում են միայն մանրածախ առեւտրին եւ հյուրանոցային բիզնեսին, միշտ ավելի խոցելի են թվում, քան Գերմանիան: Դրա մեծ արտադրական հատվածը  աջակցություն է ստանում ապրանքների համաշխարհային վերականգնմամբ:

Երկրորդ գործոնը վստահությունն է, որը ձեւավորվում է ինքնամեկուսացման ժամանակ տարբեր երկրների գործողություններով: Օրինակ, Բրիտանիայի տնտեսական թույլ ցուցանիշները, դատելով ամենից, կապ ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի ոչ այնքան էֆեկտիվ գործողությունների հետ, քանի որ բրիտանացիները, մյուս երկրների բնակիչների համեմատ, ավելի շատ էին վախենում դուրս գալ տնից:

Երրորդ գործոնը խթաններն են: ԱՄՆ օրենսդիրները կարող են համաձայնության չգալ լրացուցիչ միջոցների բաշխման շուրջ, բայց նրանք արդեն գործի են դրել ամենամեծ փրկարարական փաթեթը ՝ հաշվի առնելով ԱՄՆ տնտեսության չափը: Փորձագետները կարծում են, որ Ամերիկան այս տարի ցույց կտա լավագույն տնտեսական ցուցանիշները հարուստ երկրների շարքում:

Այնուամենայնիվ, խոշոր ընկերությունները դժկամությամբ են համաձայնում մեծ ներդրումներ կատարել, իսկ այդ դժկամությունը ապագայում կնշանակի ավելի քիչ արտադրական կապիտալ:

Տպել
1565 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից