«Թումոն» Հայաստանի նոր դեմքի ներկայացուցչությունն է Մոսկվայում. դեսպան Տողանյան

25/09/2020 schedule19:27

Ստեղծարար տեխնոլոգիաների «Թումո» կենտրոնը արդեն Մոսկվայում է և իր դռներն է բացել 12-17 տարեկան դպրոցահասակ երեխաների համար: Կրթօջախի ուսումնական ծրագիրը նույնն է ինչ Երևանում: Ուսանողները կարող են կատարելագործել գիտելիքները նորագույն տեխնոլոգիաների ոլորտում 8 ուղղություններով՝ գրաֆիկական դիզայն, համակարգչային խաղեր, երաժշտություն, կինո, անիմացիա, լուսանկարչություն, թվային գեղանկարչություն: Ուսումնական ծրագրերի մշակման փուլում նախատեսվում է ավելացնել մի քանի այլ ուղղություններ ևս:

Դիմորդները անհրաժեշտություն չունեն անցնելու որևէ նախապատրաստական դասընթացներ: Նրանք ընդամենը անցնում են թեստավորում, ընտրում են իրենց հետաքրքրող ուղղությունը և ուսումնական գործընթացի մեջ են մտնում ցանկացած պահի: Դասընթացները լինելու են ռուսերեն և անգլերեն լեզուներով:

Կենրոնում դասընթացները սկսվելու են հոկտեմբերից: Դպրոցի բացման շնորհանդեսին ներկա ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը ընդգծելով նախագծի կարևորությունը՝ իր ողջույնի խոսքում ասաց, որ տեխնոլոգիաների նորագույն աշխարհում «Թումոն» այն նախագիծն է, որը հնարավորություն է տալիս Հայաստանը օտարներին ներկայացնել բոլորովին այլ՝այդ նոր աշխարհում հաստատուն մրցակցային պոտենցիալ ունեցող երկրի դիրքերից:

«Պատկերավոր ասած «Թումոն» մեր երկրի՝ Հայաստանի նոր դեմքի ներկայացուցչությունն է այս հսկա մեգապոլիսում՝ Մոսկվայում , որտեղ կա մեծ մրցակցային դաշտ այդ թվում IT տեխնոլոգիաների ոլորտում: Հայաստանը ունի բազմադարյան ավանդույթներով հագեցած պատմություն, մշակույթ, սակայն, ես կարևորում եմ «Թումոյի»  ներկայությունն այստեղ այն առումով, որ ավանդականի նկատմամբ վերաբերմունքը, ընդանուր առմամբ, փոփոխությունների է ենթարկվում և այդ փոփոխությունները հօգուտ նորագույնի և նոր աշխարհի են, այնպես որ դպրոցը ռուս հասարակությանն է ներկայացնելու ժամանակակից Հայաստանի կրթական նոր և բարձրորակ նկարագիրը: Հասկանալով այս իրադարձության նշանակալիությունն ու, թե ինչ թվով մարդիկ են աշխատել այս դպրոցը բացելու ուղղությամբ, ինչքան ժամանակ ու միջոցներ են ներդրվել գաղափարը իրականություն դարձնելու համար, կուզենայի երախտագիտություն հայտնել առաջին հերթին Ալեքսանդր Սմբատյանին, որը երկար ու ջանադրաբար զբաղվել է այս մտահաղացումը կյանքի կոչելու համար, «Տաշիր» և «Մանարխ» ընկերություններին և, իհարկե, Մոսկվայի կառավարությանը, որը, ինչպես գիտեք, մեծ հոգատարությամբ է վերաբերվում այս դպրոցի կայացման գաղափարին»,- ասաց դեսպան Տողանյանը:

Շնորհանդեսի ներկա էին նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ովքեր, նույնպես կարևորելով դպրոցի ստեղծման գաղափարը, ընդգծեցին, որ «Թումոն» ռուս հասարակությանը նոր նկարագրով ներկայանալու լավագույն հնարավորություններից մեկն է:

«Ռուսաստանի հայերի միասնության» փոխնախագահ Դավիթ Տոնոյանը կարծում է, որ արդեն վաղուց ժամանակն է աշխարհին ներկայանալ հայկական նորաստեղծ ապրանքանիշներով:

«Ուրախալի է, որ մենք աստիճանաբար դուրս ենք գալիս միայն մեր ավանդական արժեքներով ներկայանալու սովորույթից: Ավանդականի հետ միասին չափազանց կարևոր է նաև ներկայանալ մեր ունեցած նորագույն ձեռքբերումներով: Անպայման չէ, որ մեր արտահանումը՝ լինի մտքի հետ կապված արտադրանք, թե նյութական, ունենա հայկական ավանդական հենք, բայց շատ կարևոր է, որ այն մշակված ու ստեղծված լինի Հայաստանում, այսինքն կրի հայկական ապրանքանիշ դաջվածքը: Այս դպրոց ընդունվող երեխաները չեն գալու հայկական կրթություն ստանալու, բայց նրանք տեղյակ են լինելու, որ ժամանակակից չափանիշներին համապատասխանող այս լավագույն կրթական ծրագիրը ծնվել է Հայաստանում»,-եզրափակեց Դավիթ Տոնոյանը:

«Սոբեսեդնիկ» ամսագրի խմբագիր Էլեն Մուսաելյանն էլ փաստեց, որ ժամանակակից աշխարհում ամենաարժեքավոր ներդրումը կրթական ոլորտում է: Այն, ըստ մեր զրուցակցի, ավելի թանկ գին ունի քան, նույնիսկ, նավթը կամ այլ նյութական կրիչներ:

«Շատ կարևորում եմ այն փաստը, որ մենք ներդնում ենք կատարում մտքի և կրթության ոլորտներում, քանի որ հեռահար ապագայում դա է տալու ամենամեծ արդյունքը: Հնարավոր է, որ հենց սա է այն հենման կետը, որի շնորհիվ մենք դուս ենք գալու միջազգային լայն հարթակներ, քանի որ, իմ կարծիքով, ապագան  ինտելեկտուալ աշխարհին է պատկանում»,-կարծում է Էլեն Մուսաելյանը:

«Թումոն», բացի Երևանից արդեն կրթական կենտրոններ ունի Փարիզում և Բեյրությում: Մոտ ապագայում նախատեսվում է կենտրոնի մասնաճյուղերի բացումը Բեռլինում, Տոկիոյում, Կալիֆորնյայում, Նուր-Սուլթանում և այլուր:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
853 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց