Այսօրվանից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ որոշ բացառություններով. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից կարգելվի ՀՀ-ից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ որոշ բացառություններով:

Ոստիկանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ.

2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:

Միաժամանակ կարգելվի Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ անձանց և տրանսպորտային միջոցների ելքը՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես և ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվության հիման վրա առանձին դեպքերի:

Մասնավորապես՝
«Արարողակարգի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք.
ՀՀ պաշտպանության նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմ և տրանսպորտային միջոցներ
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ Ոստիկանություն
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն
Արցախի կառավարության ներկայացուցիչներ և տրանսպորտային միջոցներ
Պետական գերատեսչությունների դեպքում՝ Վարչապետի աշխատակազմի կողմից տրված թույլտվության, ֆիզիկական և իրավաբանական անձանց դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից տրված թույլտվության պայմանով:

Նշենք, որ այսօր ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել ՀՀ Կառավարությունը՝ տեղեկացնելով, որ Հայաստանում եւ Արցախում ռազմական դրության պայմաններում անվտանգության նկատառումներից ելնելով՝ հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, գործելու են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Դրանք մանրամասն՝ այստեղ:

Տպել
513 դիտում

System of a Down-ը նոր երգերի միջոցով մեկ միլիոն դոլար է հավաքել Արցախին աջակցելու համար

Ռուստամ Մուրադովն անձամբ այցելել է Ադրբեջան, հանդիպել հայ ռազմագերիների հետ, մեզ տրամադրել նրանց անունները. ԱՀ նախագահ

Արցախում ստուգվել է խմելու ջրի որակը. հերքվել են բնակչության մտահոգությունները

Հայազգի համաշխարհային աստղերը կոչ են անում գերությունից ազատել հայ ռազմագերիներին. Fox 11 Los Angeles

Վարչապետը կրկին հանդիպում է ունեցել գերեվարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ

Ընդդիմությունը վարչապետին հեռանալու համար մինչեւ երեքշաբթի օրը ժամանակ տվեց, այլապես կդիմեն անհնազանդությունների

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ

Վազգեն Մանուկյանը ներկայացրեց առաջարկվող ժամանակավոր կառավարության առաջնահերթությունները

Արսեն Թորոսյանը հանդիպել է վիրավոր զինծառայողների

Օրենքի խախտմամբ հավաքներ անցկացնելու համար ընդհանուր առմամբ մեղադրվում է 35 անձ

Լևոն Տեր-Պետրոսյանն իր մտահոգությունն է արտահայտել ներքաղաքական թեժացող գործընթացների առնչությամբ

Գագիկ Ծառուկյանն ԱԱԾ-ում է. հրապարակում նրա անունից խոսք կարդաց Իվետա Տոնոյանը

Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում

Սյունիքի մարզի քաղաքային համայնքների ղեկավարները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում. մարդկանց խմբեր տանելու ահազանգեր են հնչում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Երեւանի Սարալանջի խճուղում բախվել են 4 մեքենաներ. կա զոհ եւ տուժածներ

Ավարտվել են Կապան քաղաքի «Սյունիք» օդանավակայանի վերականգնման աշխատանքները

Վրաերթի ենթարկված 57-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Ապարան եւ Չարենցավան քաղաքներում ձյուն է տեղում, «Չայնիի ոլորաններ»-ում մառախուղ է