Երևան
16 °C
Որո՞նք են օդային տագնապի ազդանշաններն ու ինչ քայլեր պետք է ձեռնարկել: Այս մասին այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում բրիֆինգի ժամանակ խոսեց ԱԻՆ Փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը:
«Օդային տագնապ ազդանշանը տրվում է շչակներով, այսօրվա դրությամբ բոլոր օպերատորները մեզ են տրամադրում իրենց ցանցերը բնակչությանը կարճ հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիան հասցնելու համար, ունենք հնարավորություններ ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվությունը հասցնել բնակչությանը»,-ասաց Սնգրյանը:
Ըստ Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի, թեև չկա դրա անհրաժեշտությունը, սակայն պետք է մեկ անգամ ևս վերհիշել քաղպաշտպանության ազդանշաններն ու դրա հետ կապված բնակչության վարվելակերպի կանոնները:
Ըստ այդմ, օդային տագնապի պահին
1.Եթե տանն եք, անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամանակամիջոցում վերցնել առաջին անհրաժեշտության իրեր, սնունդ, ջուր, փաստաթղթեր, հագնվել և հագցնել երեխաներին ու ծերերին, եթե կան, և առանց խուճապի մատնվելու ուղևորվել դեպի մերձակապաշտպանական կառույցներ:
2.Եթե դրսում եք, անհապաղ գնահատեք իրավիճակը, առանց խուճապի մատնվելու որոշեք ամենաապահով տարածքը, իսկ եթե կան մերձակայքում պաշտպանական կառույցներ, ուղևորվեք այնտեղ:
3.Եթե գտնվում եք տրանսպորտում, ապա առաջին հերթին այն անվտանգ կայանեք, չխոչընդոտելով երթևեկությանը, դուրս եկեք տրանսպորտային միջոցից և հնարավորինս կարճ ճանապարհահատվածով ուղևորվեք պաշպանական կառույցներ:
4.Եթե աշխատավայրում կամ հանրային այլ վայրում եք, հետևեք տրվող հաղորդագրություններին: Եթե չկան հաղորդագրություններ, դուրս եկեք այդ տարածքներից և ուղևորվեք պաշտպանական կառույցներ:
5.Եթե գտնվում եք արդյունաբերական ձեռնարկություններում, ապա պետք է առաջնորդվել նման ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով: Քայլերի հաջորդականությունը նույն է՝ կենսապահովման սարքերի անջատում , եթե կան տեխնոլոգիական գծեր, որոնք հնարավոր չէ անջատել, բերել անվտանգ աշխատանքային ռեժիմի, այնուհետ լքել արդյունաբերական տարածքները:
Պաշտպանական կառույցները դրանք նկուղներն են, կիսանկուղները, մետրոպոլիտենը, ստորգետնյա այլ կառույցներ, ավտոկայանատեղիները:
Եթե գտնվում եք տեղանքից դուրս, պետք է օգտագործել տարածքի առանձնահատկությունները՝ ջրատարներ, խորշեր և այլն:
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց
Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է
Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ
Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ
Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը
Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է
Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան
Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը
Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները
Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ
Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել
Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի
«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել
Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
© 2024 Հայկական ժամանակ