«Արցախի անկախության ճանաչումը նոր ռազմաքաղաքական իրավիճակ կստեղծի». մինչ այս պահը ԱՀ անկախությունը ճանաչածների ցանկը

9 օր շարունակ պատերազմի մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը պատերազմին զուգահեռ առաջին պլան է մղում անկախության միջազգային ճանաչման հարցը:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ամենաարդյունավետ միջոցն է  Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու եւ նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով:

Սա հատված է Արցախի Ազգային ժողովի երեկ տարածած հայտարարությունից, որում մատնանշվում են սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ձեռնարկված պատերազմում թույլ տրված միջազգային մարդասիրական նորմերի խախտումները, եւ կոչ է արվում աշխարհի խորհրդարաններին՝ ճանաչել Արցախի անկախությունը:

Արցախի անկաության ճանաչման կոչով երեկ ըստ էության հանդես եկավ նաեւ ԵԱՀԿ-ն. 57 պետություն իր մեջ ներառող կառույցը տարածեց օրերս Արցախի ԱԳՆ-ի կողմից տարածված հետեւյալ հայտարարությունը.

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է»:  

Թե արարողակարգի իմաստով որքանով է ԵԱՀԿ-ի կողմից այս հայտարարության տարածումը արտառոց՝ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարացավ ասել: Ըստ նրա, սակայն, Արցախի անկախության ճանաչումը  ներկայումս տարածաշրջանային ապակայունացման քաղաքական զսպման մեխանիզմներից մեկն է, ուստի ԵԱՀԿ-ն այդ հայտարարությունը տարածել է՝ որպես Արցախի հակամարության կարգավորմամբ զբաղվող կառույց:

«ԵԱՀԿ շրջանակում է Մինսկի խումբը, Մինսկի խմբի շրջանակում են եռանախագահները եւ չեմ բացառում, որ այդ քայլը դիտարկվում է որպես ապակայունացման հետագա ծավալումների քաղաքական զսպման մեխանիզմներից մեկը: Առավել եւս, որ իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս,  որ եթե Ադրբեջանը եւ Թուրքիան շարունակում են ռազմական էսկալացիայի լեզվով  խոսել, ուրեմն միջազգային հանրությանը իրապես այլ տարբերակ չի մնում, քան ի պատասխան խոսել Արցախի ճանաչման մասին»,- մեր զրույցում ասաց մեկնաբանը:

Հարցին՝ արդյոք սա չի՞ նշանակում հակամարտող կողմերից մեկի սատարում, Բադալյանը պարզաբանեց, որ իրականում դա խոսում է անվտանգությանը եւ կայունությանը սատարելու մասին: Քաղաքական մեկնաբանը վստահ է՝ եթե կողմերից մեկը, խախտելով այն սկզբունքները, որի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընթանում են բանակցությունները (տվյալ դեպքում ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառում), Թուրքիայի դրդմամբ գնում է զենքի ուժով հարցը լուծելու տարբերակին, ապա այստեղ գործ ունենք ոչ թե կողմերից մյուսին սատարելու հետ, այլ մարդկային անվտանգությունը եւ ընդհանրապես տարածաշրջանային անվտանգությունը եւ կայունությունը ապահովելու հետ: «Ես այդ քայլը կդիտարկեմ հենց այս տրամաբանության շրջանակում»,- հավելեց Բադալյանը:

Քաղաքական մեկնաբանի հետ մեր զրույցի մյուս մասը՝ ստորեւ.

- Պարոն Բադալյան, Հայաստանը եւս դիտարկում է Արցախի անկախության ճանաչումը: Ըստ ձեզ՝ ինչո՞վ է դա կարեւոր եւ ինչո՞ւ է ձգձգվում որոշման կայացումը:

-Ես կարծում եմ Հայաստանի դեպքում խնդիրը հետեւյալն է. այդ քննարկման եւ որեւէ որոշման քաղաքական նշանակալիության առանցքում այն է, թե այդ որոշումը որքանով է ընկալելի միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ-խմբ.) կողմից: Այսինքն այս հարցը քննարկելիս  եռանախագահները պետք է դիտարկվեն որպես Հայաստանի գործընկեր: Ցանկացած որոշում պետք է կայացվի այդ տրամաբանությամբ: Ես խոսում եմ գործնականում բոլոր քաղաքական որոշումների մասին եւ ոչ հենց միայն Արցախի ճանաչման: Մեր որոշումները ուժեղ են լինելու, երբ ունենանք գործընկերային աջակցություն այն ուժային կենտրոններում, որոնք ընդգրկված են հակամարտության կարգավորման գործընթացում:

-Այսինքն ճի՞շտ հասկացա՝ եթե Հայաստանը որոշի ճանաչել Արցախի անկախությունը, ապա այդ որոշումը պետք է սատարեն ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահ երկրնե՞րը:

-Խոսքը ուղղակի սատարման մասին չէ, նրանք կարող են չսատարել: Այդ որոշումը պարզապես պետք է ընկալում ունենա այդ երկրներում: Սա շատ կարեւոր է, ես ուզում եմ, որ այս հանգամանքը ընդգծվի՝ խոսքը չի վերաբերում որեւէ որոշման հավանություն ստանալուն, այսինքն մենք որոշենք այն, ինչը հավանության կարժանանա, ինչին այո կասեն կամ կասեն՝ ճիշտ եք անում եւ այլն: Խոսքը վերաբերում է գործընկերային աջակցությանը: Մեր որոշումները պետք է ներդաշնակ լինեն համանախագահ երկրների մոտեցումներին, դիրքորոշմանը, քաղաքական  դիրքավորումներին:

- Ըստ ձեզ հիմա աշխատանքներ տարվո՞ւմ են՝ հասկանալու համար այդ տրամադրությունները:

-Ես կարծում եմ, անշուշտ, եթե Երեւանը խոսում է քննարկման, հարցերը օրակարգ բերելու մասին, ապա այս գործընկերների հետ աշխատանք ընթանում է: Հակառակը չեմ պատկերացնում: Խոսքը չի վերաբերում միայն Արցախի անկախության ճանաչմանը…

- Նկատի ունեք նաեւ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքը, Արցախի միացում Հայաստանին…

-Ես նկատի ունեմ, որ Հայաստանը, անշուշտ, ներկայիս իրավիճակում ինտենսիվ աշխատում է քաղաքական բոլոր օրակարգային հարցերի տարբերակների, հնարավոր զարգացումների առնչությամբ:

- Իսկ եթե հաշվի առնենք, որ որեւէ մասով դեռ չկա որոշում, սա նշանակո՞ւմ է, որ չկա սատարում  եռանախագահների կողմից:

-Ես սա չեմ կարող ասել, կարծում եմ, որ ուղիղ որոշումների բացակայությունը դեռ առավելագույն ճշգրիտ ինդիկատորը չէ, թե ինչպիսին են քաղաքական քննարկումները իրենց բովանդակության մեջ:

- Կարո՞ղ են այլ երկրները ասել՝ քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ է մեզ առաջարկվում դա անել:

-Ես չեմ կարծում, որ այդօրինակ հարցադրուներ լինեն քննարկումներում:

-Պարոն Բադալյան, ըստ ձեզ ի՞նչ կտա Արցախի անկախության ճանաչումը որեւէ պետության կողմից: Ենթադրենք ֆրանսիան ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն, դա ի՞նչ կտա:

-Ես կարծում եմ՝ դա կստեղծի նոր իրավաքաղաքական եւ ըստ այդմ նոր ռազմաքաղաքական իրավիճակ եւ ճանաչողներին հնարավորություն կտա բոլորովին նոր գործիքներով ներգրավվել քաղաքական գործընթացում: Սա կարող է էական փոփոխություններ բերել իրավիճակի առումով:

- Իսկ պատերազմական իրավիճակին ինչո՞վ կարող է օգնել Արցախի ճանաչումը:

-Էդ առումով կդժվարանամ ասել, քանի որ այս պատերազմական վիճակն ունի բազմաթիվ շերտեր եւ գործոններ, եւ շատ դժվար է ասել, թե մեկ շերտի կամ գործոնի փոփոխությունը ինչպես կազդի մնացյալ բոորի եւ ընդհանուր իրավիճակի վրա: Բայց այն, որ ճանաչման պարագայում այդ ազդեցությունը կնպաստի քաղաքական զսպման հնարավորությանը, ես կարծում եմ՝ դա միանգամայն հավանական է:

Արցախի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի եւ 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ունենալու վճռականությունը:

Մինչ այժմ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը պաշտպանող բանաձեւեր են ընդունվել ամերիկյան 8 նահանգների, ավստրալիական մեկ նահանգի ու Բասկերի երկրի խորհրդարանի կողմից:

Արցախի անկախությունը ճանաչող բանաձեւեր են ընդունել ամերիկյան հետեւյալ նահանգների խորհրդարաններում՝ Ռոդ-Այլենդ, Մասաչուսեթս, Մեն, Լուիզիանա, Կալիֆորնիա, Ջորջիա, Հավայի, Միչիգան: Միակ ավստրալական նահանգը, որի Օրենսդրական խորհուրդը բանաձեւ է ընդունել Արցախի անկախության մասին՝ Նոր Հարավային Ուելս նահանգն է:

Բացի այդ, 2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։ Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից՝ Ֆրեզնո, Լոս-Անջելոս, Հայլենդ, Հոնոլուլու։

1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որում նշված է, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:

2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդն է ընդունել հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։

Տպել
4748 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից