«ԼՂ կարգավիճակի ճանաչումը կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին

«Երբ մի ժողովուրդ կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առաջ». Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը  այսպես է նկարագրում Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակը՝ գերմանական «ZDF» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Վարչապետի հարցազրույց ամբողջությամբ՝ ստորև.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, երբ մի ժողովուրդ ցեղասպանության վտանգի ներքո է, և որն իր պատմության մեջ տեսել է ցեղասպանություն՝ ես խոսում եմ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին, որին զոհ գնաց 1,5 մլն հայ, և գործնականում Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ էթնիկ զտման միջոցով ազատվեց հայերից: Եվ, իմիջիայլոց, կարծում եմ, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Ընդ որում՝ ցեղասպանությունը շարունակելը ոչ միայն էմոցիոնալ վրեժի կամ հայատյացության արդյունք է, այլև Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի ճանապարհին վերջին խոչընդոտն են՝ շարունակելու իրենց էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք: Ահա այս պայմաններում, երբ ցեղասպանության վտանգի առաջ է կանգնած ժողովուրդը, ինքը չի ասում՝ իմ ռեսուրսները բավարա՞ր են, թե՞ բավարա՞ր չեն, ցեղասպանվե՞ն, թե՞ չցեղասպանվեն:
Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը: Այստեղ սկզբունքային նշանակություն ունի ռազմական գործողություններում Սիրիայից վարձված ահաբեկիչների մասնակցությունը, որոնք հավաքագրվել և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմելու համար Ադրբեջան են բերվել Թուրքիայի կողմից:

Հայաստանի վարչապետը նախազգուշացնում է էսկալացիայի վտանգի մասին, եթե Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը միջազգային հանրության կողմից լուրջ չընդունվի: Նա խոսում է 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, այս պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում՝ դեպի ավելի մեծ տարածաշրջան: Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակի: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես, Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում: Էլի պետք է պատմությանը հղում անենք՝ ինչպես եղել է արդեն անցյալում:

Հայաստանի վարչապետը կոմպրոմիսի պատրաստակամություն հայտնում է, բայց հարցականի տակ է դնում՝ արդյոք այդ պատրաստակամությունը փոխադա՞րձ է

Կոմպրոմիսը հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի: Ադրբեջանը պատրաստ չէ: Տեսեք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախագահների մակարդակով՝ Դոնալդ Թրամփ, Էմանուել Մակրոն և Վլադիմիր Պուտին, հայտարարություն են ընդունում և կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը: Հայկական կողմերը ողջունում են այդ հայտարարությունը: Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ: Իսկ Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, որ Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները, որից հետո Ադրբեջանը հայտարարում է, որ ռազմական գործողությունները կդադարեցնի միայն, այսպես ասած, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայից հետո:

Եվ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք:

Տպել
3039 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց