Եթե Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ չեն բանակցել, ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Արցախի անկախությունը. կոնգրեսական Ադամ Շիֆ

ԱՄՆ-ում շարունակվում են տեղի հայ համայնքի մեծամասշտաբ, բազմահազարանոց ցույցերը: Դրանք ընթանում են բացառիկ խաղաղ պայմաններում, հայերը պահանջում են վերջ դնել թուրք-ադրբեջանական ագրեսիային, ինչպես նաեւ տեղի լրատվամիջոցներին՝ արդար լուսաբանել ղարաբաղադրբեջանական սահմանի իրադարձություններն ու ճանաչել Արցախի անկախությունը:

Ինչպես հայտնի է, հայ համայնքի բողոքին եւ ցույցերին միացել են հարյուրավոր հայտնի աստղեր, հոգեւորականների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կոնգրեսականներ, նրանց աջակցում է նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին:

Ինչպես միշտ, հայերի կողքին է նաեւ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ոչ միայն մասնակցել է խաղաղ ցույցին, այլեւ հանդես եկել ելույթով՝ դատապարտելով ղարաբաղյան սահմանին թուրք-ադրբեջանական ագրեսիան ու կոչ անելով ԱՄՆ-ին միջամտել բավարար չափով, կամ ճանաչել Արցախի անկախությունը:

Ադամ Շիֆն իր ելույթի մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Արցախի ժողովրդի վրա ընկած առաջին ադրբեջանական ռումբերից շաբաթներ անց հարյուրավոր մարդիկ զոհվեցին կամ ստացան վիրավորումներ, հազարավոր մարդիկ տարհանվեցին անօդաչուների, հրթիռների եւ ռումբերի շարունակական հարվածների պատճառով:

Պատմական եկեղեցիներն ու քաղաքները հրթիռակոծված ու ավերված են: Սիրիայից բերված զինյալներն Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից սահմանին տեղակայվել են իբրեւ վարձկաններ:

Ու չնայած այս ապօրինի պատերազմին, Արցախի ժողովուրդը դեռ կանգուն է, Հայաստանի ժողովուրդը դեռ կանգուն է: Մենք էլ շարունակում ենք կանգուն մնալ նրանց հետ միասին:

Այս պատերազմը մեկ գիշերում չի եղել: Սա Բաքվի կոռումպացված ռեժիմի հետեւանքն է, որն առաջարկում է իր ժողովրդին բռնի էթնոազգայնականություն՝ խաղաղության, բարգավաճման եւ ազատության փոխարեն, որին հասնել չի կարող:

Բայց սա նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ ԱՄերիկայի Միացյալ Նահանգների վարած քաղաքականության արդյունքն է, որը ձախողվել է: Չափազանց երկար է ԱՄՆ-ը պահպանել կեղծ հավասարություն Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի միջեւ, որոնցից առաջինը գործում է հարձակում հարձակման հետեւից, իսկ երկրորդը՝ պաշտպանում իր կյանքն ու տունը: 

Նախագահներ Ալիեւը եւ Էրդողանը պետք է հասկանան, որ նրանք չեն կարող լուծել տասնամյակների վեճը խաղաղ բնակչության դեմ ուժի անխնա կիրառման միջոցով, եւ ԱՄՆ-ն չպետք է ձեռքերը ծալած նստի, երբ դա են  փորձում անել:

Այս հակամարտության միակ լուծումը կարող են լինել բանակցությունները ոչ թե հրետանային զինատեսակներով ու ռումբերով Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցվող հարվածները: Ամերիկան պետք է պաշտպանի Ստեփանակերտի ծաղկող ժողովրդավարությունը, ոչ թե Ալիեւի ավտոկրատական ռեժիմը: Եվ եթե Ադրբեջանն ու Թուրքիան հետաքրքրված չեն Արցախի հարցի շուրջ բանակցություններով, ժամանակն է, որ ԱՄՆ-ը ճանաչի Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն» :

Տպել
2996 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից