Մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ. վարչապետը՝ RTS-ին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել շվեյցարական RTS հեռուստաընկերությանը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական թուրքական ագրեսիայի հետ կապված հարցերին:

Այն ներկայացնում ենք ստորեւ.

RTS - Որքանո՞վ է լուրջ մարդասիրական իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: ԿԽՄԿ-ն խոսում է երկու շաբաթ տևած մարտերի հետևանքով տուժած հարյուր հազարավոր մարդկանց մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Այո, իհարկե, եթե ընդհանրապես ազդեցությունը վերցնենք, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև տարածաշրջանում, դա ճիշտ գնահատական է: Եվ իրավիճակն առավել քան լուրջ է, որովհետև տեղի են ունենում շատ մեծ ծավալի ռազմական գործողություններ: Նույնիսկ ռազմական փորձագետները նշում են, որ 21-րդ դարում դեռևս այս ծավալի ռազմական գործողություններ տեղի չեն ունեցել, որովհետև ներգրավված են բոլոր հնարավոր տեսակի զինատեսակներ՝ տանկեր, զրահամեքենաներ, անօդաչու թռչող սարքեր, ամենատարբեր տեսակի հրետանի, հրթիռային հրետանի, ավիացիա, ուղղաթիռներ, ինքնաթիռներ և մեծ թվով զորքեր: Այնպես որ, իրավիճակն առավել քան լուրջ է: Եվ շատ կարևոր է արձանագրել, երբ Թուրքիայի նախաձեռնությամբ և ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանը հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի վրա, առաջին իսկ օրերից Ադրբեջանի կողմից հրթիռակոծվում և հրետակոծվում են Ղարաբաղի բնակավայրերը, քաղաքները և գյուղերը, և ավելի քան 10 օր հրետակոծություններից հետո, երբ հասկանալի էր, որ դադար չի լինելու՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը ստիպված էր որոշակի կանխարգելիչ և սահմանափակող հարվածներ տալ գոնե Ղարաբաղի հրետակոծությունը և հրթիռակոծությունը մեղմացնելու համար:

RTS - Հրադադարը չպահպանվեց: Երկու կողմերում էլ զոհվում էին խաղաղ բնակիչներ: Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Հայաստանը մարտերը դադարեցնելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Հրադադարի համաձայնությունը ոչ թե չպահպանվեց, այլև ընդհանրապես կյանքի չկոչվեց, որովհետև հրադադարի պայմանավորված ժամի մեկնարկին հենց Ադրբեջանը նոր հարձակումներ սկսեց բոլորովին նոր ուղղություններով: Ինչ վերաբերում է փոխզիջումներին, Հայաստանը միշտ էլ պատրաստ է եղել փոխզիջումների, բայց փոխզիջում նշանակում է զիջում երկու կողմից: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը երբեք էլ որևէ զիջման պատրաստ չի եղել, և սա է պատճառը, որ իրավիճակը զարգանում է այս տրամաբանությամբ և այս հունով: Եվ կարծում եմ՝ հիմա առավել ևս Ադրբեջանը փոխզիջման պատրաստ չէ, նաև այն պատճառով, որ Թուրքիան է մեծապես կառավարում պրոցեսները, այդ թվում՝ Ադրբեջանում: Իսկ Թուրքիայի համար սա ոչ թե ուղղակի Ղարաբաղի հարցի կարգավորման խնդիր է, այլ թուրքական նոր կայսերապաշտական, էքսպանսիոնիստական քաղաքականությունը շարունակելու խնդիր, իսկ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին դեպի հյուսիս, դեպի արևելք և դեպի հարավ-արևելք ծավալվելու, էքսպանսիոնիստական քաղաքականություն վարելու համար: Այնպես որ, ես կարծում եմ՝ այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ իրավիճակը, ըստ էության, արդեն դուրս է եկել զուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տրամաբանությունից և ընթանում է շատ ավելի լայն տրամաբանությամբ: Եվ Թուրքիայի այն քաղաքականությունը, որ հիմա վարում է Հարավային Կովկասում, պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի և Կիպրոսի հետ հարաբերություններում:

RTS – Պարոն վարչապետ, հայերը, բացի Լեռնային Ղարաբաղից, վերահսկում են նաեւ յոթ շրջան: Դա նման է բուֆերային գոտու: Պատրա՞ստ եք հանձնել այս 7 շրջանները՝ Լեռնային Ղարաբաղի հարցով քաղաքական կարգավորում ստանալու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ոչ թե Լեռնային Ղարաբաղի և շատ կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշումների պոտենցիալը քննարկվի հենց Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերվում է ընդհանրապես տարածքային հարցին, ես ուզում եմ արձանագրել, որ հայկական կողմերը պատրաստ են եղել փոխզիջման և 2011թ կազանյան պրոցեսի շրջանակում հայկական կողմը պատրաստ է եղել ստորագրել այդպիսի փոխզիջումային փաստաթուղթ, բայց Ադրբեջանն է հրաժարվել այդպիսի փաստաթղթի ստորագրումից, մի պարզ պատճառով, որ այնտեղ որոշակի ընթացակարգ է նախատեսված եղել, որի միջոցով Լեռնային Ղարաբաղը կարող է իրականացնել ինքնորոշման, այսինքն` սեփական կարգավիճակը ճշգրտելու իրավունքը: Մենք պետք է այս իրավիճակը շատ ճիշտ հասկանանք, խնդիրն այն է, որ հիմա Ադրբեջանը խնդիր է դրել իր առաջ Թուրքիայի և Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ վերահսկողության տակ առնել ամբողջ Լեռնային Ղարաբաղը և այն ազատել հայկական բնակչությունից: Մենք այսպիսի իրավիճակի հետ գործ ունենք: Եվ հայկական կողմը կրկին ասեմ, որ պատրաստ է եղել ձեր նշած փոխզիջումների 2011 թվականին, բայց 2011-ին Ադրբեջանը հրաժարվել է այդ լուծումից, որովհետև նա հետևողականորեն գնացել է ռազմական լուծման, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղը պետք է հայաթափվի:

RTS - Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղում կան սիրիացի վարձկաններ: Թուրքիան և Ադրբեջանը «ոչ» են ասում: Ի՞նչ կոնկրետ ապացույցներ ունեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այդ ապացույցներն արդեն հրապարակված են: Կան տեսանյութեր, որոնք հատուկ ծրագրերի միջոցով, նույնականացվել են տեղանքի հետ և հիմա արդեն ապացուցված փաստ է, որ այդ տեսաձայնագրություններն արվել են պատերազմական գործողությունների օրերին առաջնագծում: Եվ հենց սիրիացի ահաբեկիչներն իրենք են արել այդ տեսանյութերը, որոնք ինչ-ինչ ձևերով արտահոսել են և հայտնվել համացանցում ու հիմա գործնականում ամբողջ համացանցը հեղեղված է այդպիսի նյութերով. գործնականում սա ապացուցված է: Այդ փաստը պաշտոնապես ընդունել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իրանը և այլ երկրներ: Եվ հիմա հարցի կարգավորման համատեքստում ես շատ կարևոր եմ համարում, որ միջազգային հանրությունը մինչև հարցի կարգավորման բովանդակությանն անցնելը, հստակ արձանագրի թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա: Որովհետև դա հարցի կարգավորման միջազգայնորեն ընդունված սկզբունքներից մեկի կոպտագույն խախտում է, որը վերաբերվում է հետևյալին, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում չպետք է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառվի: Եվ Ադրբեջանը հետևողականորեն կիրառել է այդ ուժի սպառնալիքը ու հիմա էլ ուժ է կիրառում և հիմա էլ այդ ուժը կիրառում է Թուրքիայի ու միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ: Իսկ այդ ապացույցները հրապարակված են և, ըստ էության, նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է այդ ապացույցները հրապարակել՝ նաև հետազոտական աշխատանքի միջոցով: Դուք գիտեք, որ հնարավորություն կա հեռախոսների միջոցով արված տեսագրությունները տեղայնացնել, թե այդ տեսանկարահանումը որտեղ է տեղի ունեցել և այդ տեղայնացման ծրագրերի միջոցով ապացուցված է, որ այդ ահաբեկիչները և վարձկանները տեսագրություններն իրականացրել են հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, առաջնագծում:

RTS – Պարոն վարչապետ, ի՞նչ եք ակնկալում Շվեյցարիայից: Եվ հիասթափվա՞ծ եք արդյոք արևմտյան որոշ երկրներից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդիրն այն է, որ հիմա Լեռնային Ղարաբաղը գտնվում է հումանիտար աղետի շեմին և հումանիտար աղետի վիճակում: Ես Ձեզ միայն մի իրավիճակ ներկայացնեմ, որ այս վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու համար այն հսկայական ավերվածությունները, որոնք շարունակական, երկշաբաթյա և ավելի՝ մինչև օրս 19 օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը մի քանի օտարերկրացի, սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: Իսկ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել՝ տեղում տեսնելու, թե ինչ է կատարվում: Ինչ վերաբերվում է՝ ինչ ակնկալիք ունենք Շվեյցարիայից, վերջերս շվեյցարական Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդը շատ խորհրդարանական մի բանաձև ընդունեց, որտեղ արձանագրեց, որ անջատում հանուն փրկության գաղափարը կարող է կիրառելի լինել Լեռնային Ղարաբաղում: Այսինքն, Լեռնային Ղարաբաղն այդ գաղափարով, դա հայտնի միջազգային տերմին է, որը կոչվում է անջատում հանուն փրկության, երբ որոշակի տարածաշրջաններ, ժողովուրդներ անկախություն են ստանում այն բանի հաշվառմամբ, որ նրանք որևէ այլ երկրի կամ նրանց նկատմամբ հավակնություններ ունեցող երկրի իշխանության ներքո չեն կարող գոյատևել: Եվ ես ակնկալում եմ Շվեյցարիայից և Շվեյցարիայի մարմիններից, որ նրանք առաջինը հստակ արձանագրեն, որ Թուրքիան Սիրիայում վարձել է վարձկաններ և ահաբեկիչներ, տեղափոխել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, նաև սեփական զորքերից է տեղափոխել Ադրբեջան և Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների հետ համատեղ սկսել է ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Այս ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը գտնվում է գոյութենական վտանգի առաջ, այսինքն հումանիտար ճգնաժամի շեմին: Սա մի իրավիճակ է, երբ միջազգային հանրությունը պետք է ընդունի Լեռնային Ղարաբաղի պարագայում անկախության ճանաչում հանուն փրկության սկզբունքը, որովհետև հակառակ պարագայում Լեռնային Ղարաբաղի հայությունը կենթարկվի ցեղասպանության: Եվ սրա մեջ ոչ մի չափազանցություն չկա: Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նշանակում է, որ այնտեղ ոչ մի հայ չի բնակվելու, ի հեճուկս այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 և ավելի տոկոսը եղել են հայեր և հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը:

RTS – Դուք կոլեկտիվ անվտանգության պայմանագրով կապված եք Ռուսաստանի հետ: Չորեքշաբթի օրը Ադրբեջանը հայտարարեց, որ առաջին անգամ է հարվածել հայկական տարածքին: Ինչպիսի՞ն պետք է լինի Ռուսաստանի դերը: Ակնկալում եք ավելի շատ աջակցություն Մոսկվայից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք մշտական կոնսուլտացիաների մեջ ենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակում: Արդեն իսկ հստակ հայտարարություններ են եղել, որ որոշակի իրավիճակների զարգանալու դեպքում՝ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մեծ հաշվով կարծում եմ՝ Ռուսաստանն ավելի մեծ դեր ունի, ավելի ընդարձակ դեր ունի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունությունը և խաղաղությունը վերականգնելու գործում, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Շատ կարևոր եմ համարում, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանին ամենամոտիկ և ներկա համանախագահն է, մյուս համանախագահները՝ Ամերիկայի միացյալ նահանգները, Ֆրանսիան և ընդհանրապես միջազգային հանրությունը աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդպիսի կայունացնող ջանքեր գործադրելու ճանապարհին:

Տպել
2574 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց