Վիրավոր ռուս լրագրողը խնդրել է, որ ՄԻՊ-ը ամբողջ աշխարհին տեղեկացնի Ադրբեջանի՝ խաղաղ բնակավայրին հարվածելու մասին

20/10/2020 schedule13:56

Արցախում լրագրողների գործունեությունը իրավապաշտպան նշանակություն ունի։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացվող հանցագործությունների և Ադրբեջանի իրավական պատասխանատվության վերաբերյալ զեկույցը ներկայացնելիս նման տեսակետ հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Թաթոյանը հիշեցրեց՝ երբ միջազգային լրագրողները վիրավորումներ ստացան Ադրբեջանի հրթիռակոծությունների հետևանքով, Ադրբեջանի ՊՆ-ն նշեց, թե լրագրողները պետք է Արցախ այցելելու համար խնդրեն Ադրբեջանի թույլտվությունը՝ ասելով, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն չեն կրում լրագրողների անվտանգ աշխատանքի համար, այլ այդ պատասխանատվությունը կրում են Հայաստանի իշխանությունները։ «Սա միջազգային իրավունքի հիմքերին հակասող հայտարարություն է։ Լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային գոտիներում ունի լեգիտիմ նշանակություն, լրագրողի աշխատանքը իրավապաշտպան նշանակություն ունի, որովհետև երևում է, թե լրագրողների աշխատանքը որքան է օգնում ձեռք բերելու ապացույցներ, վեր հանելու ճշմարտությունը։ Արցախի իշխանությունները իրենք են լրագրողներին տանում և շատ բաներ ցույց տալիս»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հատուկ թիրախավորել է լրագրողներին, որովհետև վերջիններս իրենց աշխատանքը իրականացնելիս որևէ զինվորականի հետ առնչություն չեն ունեցել։ «Նույնիսկ եթե պետությունը կասկած ունի՝ սա զինվորակա՞ն է, թե՞ լրագրող, կանխավարկածը միշտ լրագրողի օգտին է։ Եվ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում լրագրողներին թիրախավորելու համար։

ՄԻՊ-ը տեղեկացրեց նաև, որ ռուս լրագրողը, որը Շուշիում վիրավորվել է և ծանր վիճակում գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, Մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է ամբողջ աշխարհին փոխանցել, որ իր վիրավորվելու վայրում որևէ զինվորական օբյեկտ չկար. նպատակը եղել է խաղաղ բնակիչներին հարվածներ հասցնելը։

Արման Թաթոյանը նաև նշեց, որ ունի ԵԱՀԿ խոսքի ազատության հարցերով ներկայացուցչի պաշտոնական նամակը, որտեղ պաշտոնական դիրքորոշմամբ հաստատված է՝ լրագրողների գործունեությունը Արցախում իրավապաշտպան նշանակություն ունի։

Տպել
1200 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց