Ամենակարևոր հարցերից է, որ միջազգային կառույցները գան, իրենց աչքով տեսնեն՝ Արցախում ինչ է կատարվում․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող դաժանությունները նաեւ այն բանի հետեւանք են, որ միջազգային կառույցները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր բազմաթիվ կոչերին, հրավերներին ու զգուշացումներին։

Ազգային ժողովում այսօր այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․ «Եվ հիմա չափազանց կարեւոր է ցույց տալ, որ այդքան բարձր մակարդակով հայտարարվող «Ոչ ոք չպետք է դուրս լինի եզրագծից, ոչ ոք չպետք է անտեսվի եւ մեկուսացվի» սկզբունքը իրական կյանքում աշխատող սկզբունք է, մարդուն պաշտպանող սկզբունք, այլ ոչ թե պատրանք»,- ասաց նա։

Արման Թաթոյանի կարծիքով՝ պետք է ապացուցել, որ քաղաքական որեւէ պատճառ չի կարող ազդել մարդու իրավունքների պաշտպանության վրա․ «Այդ պրակտիկան խարխլում է մարդու իրավունքների համակարգը, վնասակար է այդ կազմակերպությունների հեղինակության համար, այստեղ հարցը անհատական չէ, մենք ունենք ՄԱԿ-ում ներկայացուցիչ, տարբեր հարցերով համագործակցում ենք, նրանք մեր գործընկերներն են, բայց այս խնդիրը ինստիտուցիոնալ է, շատ ավելի բարձր է»։

Թաթոյանի խոսքով՝ ակնհայտ է, որ մեր հասարակությունում ձեւավորվում են տպավորություններ, թե միջազգային կառույցների կողմից խտրական մոտեցումներ են ցուցաբերվում․ «Որպես մարդու իրավունքների անկախ հաստատության ղեկավար՝ ես ուզում եմ հատուկ նշել, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերը չպետք է պայմանավորվեն քաղաքական կամ այլ դրդապատճառներով․ չճանաչված պետություններում էլ կան կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք, եւ նրանք որեւէ անգամ չպետք է դուրս լինեն միջազգային մարմինների հասանելիության եւ պաշտպանության իրավունքից»,- ասաց նա։

ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ամենակարեւոր հարցերից մեկն այն է, որ միջազգային կառույցները գան, իրենց աչքով տեսնեն, թե Արցախում ինչ է կատարվում․ «Եթե պետք է գան ՀՀ, մեզնից իմանան, կարիքը չկա, պիտի գնան Արցախ, իրենց աչքով տեսնեն այդ դաժանությունները, ավերածությունները, քաղաքացիական բնակավայրերի կասետային հրթիռներից թիրախավորելը»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ դրա վերաբերյալ առկա է Կարմիր խաչի քննադատությունը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձանկակտարի քննադատությունը ։ Լրագրողների թիրախավորման վերաբերյալ քննադատություն է արել նաեւ Եվրախորհրդի հանձնակատարը․ «Մեզ անհրաժեշտ է, որ մենք ունենանք միջազգային աշխատանքային հատուկ օբյեկտիվ խումբ Արցախում, որպեսզի այն տեսնի եւ արձանագրի, թե ինչ է կատարվում, պետք է գնան Արցախ, հանդիպեն Արցախի ՄԻՊ-ին, քաղաքացիական հասարակությանը»։

Արման Թաթոյանը նշեց, որ իրենց կողմից իրականացվող գործընթացներից շատերը փակ ընթացակարգով են, եւ շատ տեղեկություններ դրանց վերաբերյալ հայտնել չի կարող, բայց կարեւոր է, որ ՀՀ ՄԻՊ-ի դիմումի հիման վրա միջազգային կառույցներում ահաբեկիչների թեմայով հարուցվել են վարույթներ, եւ ՄԻՊ-ը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ՝ ապացույցներ ներկայացնելով։

Տպել
969 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց