Համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պետք է ապահովեն. Երիցյան

Գերագույն գլխավոր հրամանատարի երեկվա կոչից հետո մարզպետները, քաղաքապետները, պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները հայտարարեցին ջոկատներ ձեւավորելու եւ դրանք առաջնորդելու պատրաստակամության մասին: Առաջնագիծ մեկնելու համար մարզպետներն ու համայնքապետները երեկվանից հայտարարում են նաեւ անձամբ զինվորագրվելու մասին:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր բոլորին կամավորական ջոկատներ կազմել ու մեկնել առաջնագիծ։ Նա դիմել էր քաղաքապետներին, գյուղապետներին, ՏԻՄ ղեկավարներին՝ գործի անցնելու։

Թեմայի վերաբերյալ ՀԺ-ի հարցերին է պատասխանել Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

- Պարո՛ն Երիցյան, երեկ վարչապետի կոչից հետո մի շարք համայնքապետներ եւ մարզպետներ հայտարարեցին ջոկատներ ստեղծելու մասին։ Այս պահին ինչպե՞ս եք գնահատում ՏԻՄ-երի արձագանքը։

- Ոչ թե մի շարք համայնքներում, այլ գրեթե բոլոր համայնքներում այդ աշխատանքները տարվել են։ Հատկապես վարչապետի կոչից հետո համայնքների ղեկավարների գլխավորությամբ ջոկատներ են ձեւավորվում, եւ հիմա դրանք զանգվածային բնույթ ունեն։ Չնայած նրան, որ արդեն իսկ մեր շատ համայնքների ղեկավարներ առաջնագծում են գտնվում, եւ արդեն իսկ համայնքներում ձեւավորված կամավորական ջոկատներ կան առաջնագծում՝ այս կոչից հետո սա շատ ավելի զանգվածային բնույթ է կրում։ Արձագանքը միանշանակ դրական է, եւ ես կողմնակից եմ դրան։

- Ըստ ձեզ՝ ՏԻՄ ղեկավարները որքանո՞վ կարող են այս գործընթացը կազմակերպել՝ հաշվի առնելով, որ մինչ այս նման իրավիճակում ներգրավված չեն եղել։

- Այդքան էլ այդպես չէ, միշտ էլ ներգրավված են եղել։ Եթե մենք միայն հետ գնանք Ապրիլյան պատերազմ, հենց համայնքի ղեկավարները իրենք էին հերթափոխով ջոկատներ կազմում եւ գնում։ Այս պարագայում ուղղակի մենք պիտի նկատի ունենանք, որ տեղական իշխանությունները մեր թիկունքն են ապահովում։ Այսինքն՝ կամավորական ջոկատները վարչապետի կոչով ձեւավորելուց զատ, պիտի նաեւ համաչափ կազմակերպվի թիկունքի աշխատանքը։ Այսինքն՝ ճիշտ կլինի, որ այդ խմբերը առաջնագծում հերրթափոխով աշխատեն, որպեսզի նաեւ ապահովվի համայնքների նորմալ գործունեությունը։

- Ղեկավարի մակարդակով ջոկատ կազմելու դեպքում ո՞վ պետք է ղեկավարի համայնքը կամ մարզը քաղպաշտպանության ժամանակ։

- Հենց դրա մասին էր խոսքը, որ պետք է հերթափոխով լինի։ Քաղաքապետը կամ փոխքաղաքապետը պետք է անպայման տեղում մնան։ Մի խումբը, եթե գնում է առաջնագիծ, մյուսները պիտի տեղում ապահովեն տեղական իշխանության իրավական գործունեությունը։

- Իսկ կոնկրետ քաղպաշտպանության ժամանակ համայնքապետը չէ՞ միայն լիազորված համայնքը ղեկավարել։

- Քաղպաշտպանության ժամանակ համայնքի ղեկավարի բացակայության պայմաններում նրա լիազորություններն օրենքով կատարում է նրա տեղակալը։

- Տեղեկություններ ունե՞ք, թե ինչպես են արձագանքել ՏԻՄ-երի ղեկավարների կոչերին համայնքների բնակիչները։

- Արդեն բոլոր համայնքներում էլ այդ կամավորագրման պրոցեսը ակտիվ ընթանում է։ Երեկվանից արդեն՝ անմիջապես վարչապետի կոչից հետո, հաշված րոպեների ընթացքում սկսեցին արձագանքել:

- Համայնքների միությունը ի՞նչ աշխատանքներ է իրականացնում կամավորագրման հարցերով։

- Մենք ուղիղ անելիք չունենք այդտեղ, բայց հետադարձ կապն ենք պահում համայնքների հետ։ Մենք առաջին օրվանից կենտրոնացած ենք միջազգային գործընկերների դաշտում տեղեկատվական աշխատանք տանելու վրա՝ Եվրոպայի խորհրդի, Եվրամիության, ազգային կառույցների հետ։

- Համայնքների բնակիչները որքանո՞վ են պատրաստ սրան։

- Գիտեք, մեր բնակչությունը կարծում եմ՝ հենց առաջին օրվանից էլ պատրաստ է։ Տվյալ պարագայում մենք նայում ենք այն տեսանկյունից, որ համայնքի ղեկավարը ընտրված պաշտոնյա է ու նաեւ ռազմական դրության ժամանակ հատուկ դերակատարություն ունի եւ մոբիլիզացիոն պարտավորություններ։ Վարչապետի կոչը նաեւ այս համատեքստում էր, եւ համայնքի ղեկավարները հիմա նաեւ իրենց առաջնորդությամբ մոբիլիզացիոն եւս մեկ փուլ պիտի ապահովեն։

- Այս դեպքում, երբ համայնքի ղեկավարները ընտրված են, եւ մոբիլիզացիոն գործառույթը նրանց կողմից հասկանալի է, մարզպետների դե՞րը որն է։

- Ռազմական դրության ժամանակ գործում է ուղղաձիգ համակարգ. կենտրոնական իշխանությունը, մարզպետները, տեղական իշխանությունները գործում են որպես մեկ ուղղաձիգ։ Այստեղ արդեն ընտրվածությունը, տեղական ժողովրդավարությունը երկրորդ պլան են մղվում, եւ ռազմական դրության ժամանակ համապատասխան գործառույթներով ուղիղ ենթակայական հարաբերություններ են։ Նշեմ, որ համայնքապետներից շատ-շատերն են անցել պատերազմի բովով։ Ու հիմա էլ ե՛ւ նախկին, ե՛ւ գործող համայնքի ղեկավարները ռազմաճակատի գծում շատ-շատ են։ Այսօր կան նաեւ նախկին քաղաքապետներ, որոնք պատերազմով անցել են եւ հիմա էլի գտնվում են այնտեղ։

- Փաստորեն, կարող ենք արձանագրել, որ պատերազմական իրավիճակը նաեւ նախկին-ներկա համայնքապետների միջեւ առկա խնդիրնե՞րն է վերացրել։

- Երբ որ պետականության խնդիր է, անկախ քաղաքական տարաձայնություններից, անկախ ցանկացած կողմնորոշումից, տեղական իշխանության համար կենտրոնական իշխանությունն ու պետությունը առաջնային են։ Երբ որեւէ մեկը ընտրվում է համայնքի ղեկավար, այդ պահից նրա կուսակցական, քաղաքական հայացքները իր լիազորությունների շրջանակներում երկրորդային են, իսկ այս իրավիճակում՝ առավել եւս։ Այսինքն՝ համայնքի ղեկավարը պետական պաշտոնյա է, որն այս պարագայում նաեւ իր նվիրվածությամբ, իր նախաձեռնողականությամբ պետք է պետության անվտանգության համար իր ներդրումն ունենա։ Կարծում եմ՝ պատվով կատարում են։

Տպել
2744 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց