Ավտովթար է տեղի ունեցել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են Իջևանի բժշկական կենտրոն

28/10/2020 schedule20:50

Հոկտեմբերի 28-ին, ժամը 17։38-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գետահովիտ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 1-ին կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ` Գառնիկ Դ., ծնված 1986 թ.), «ԳԱԶ-3110» (վարորդ՝ Վաչե Ե․, ծնված 1977 թ.) և «ՎԱԶ-2114» (վարորդ՝ Արման Ի․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գառնիկ Դ.-ն և Վաչե Ե․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արամայիս Բ․-ին փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

 

Տպել
418 դիտում

Վարչապետը ՀԱՊԿ նիստում առաջնահերթ է համարել ցանկացած սադրանքի բացառումն ու գերիների և զոհվածների մարմինների փոխանակումը

Դատախազությունը բողոքարկել է Աշոտ Մինասյանին չկալանավորելու որոշումը

Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին

Այս պահին մենք պետք է ամեն օր աշխատենք, ստեղծենք, հզորացնենք մեր հայրենիքը. Մանե Թանդիլյան

ՌԴ-ն կորոնավիրուսի պատվաստանյութ կմատակարարի ՀԱՊԿ անդամ երկրներին

Կրեմլը ողջունել է Արցախում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը

Գուցե կոնսոլիդացիա է․ Արմեն Խաչատրյանը՝ Վիտալի Բալասանյանի ԱԽ քարտուղար նշանակվելու մասին

Մանե Թանդիլյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Դա համարում եմ շատ ամոթ երևույթ․ Խաչատրյանը՝ խմբակցությունը լքած պատգամավորների մասին

Փաշինյանն այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց, եւ այժմ մեր խնդիրն է աջակցել վարչապետին եւ նրա թիմին. Պուտին

Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը

Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԽ նիստը. նիստին մասնակցում է ՀՀ վարչապետը (տեսանյութ)

ԿԳՄՍՆ-ն առաջարկում է բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Հանդիպել են ԱԺ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը

Դեկտեմբերի 3-ին մի քանի ժամով կդադարեցվի Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազամատակարարումը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Ապաքինվող բազմաթիվ զինվորներ ունեն ձեր արյան կարիքը. Արյունաբանական կենտրոն

Ալեքսեյ Սանդիկովը ընտրվեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Վիտալի Բալասանյանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

Որոշել ենք ստեղծել տնտեսական խնդիրների արագ արձագանքման խումբ․ Բաբկեն Թունյան