Աննային չներեցին հայրենիք ծախողներն ու ուրիշների որդիների մատաղով Հայրենիք բառը ամենից բարձր գոռացողները

08/11/2020 schedule13:15

ֆեյսբուքյան օգտատեր Վիկա Հարությունյանը, համեմատական տանելով 2018 թվականին եւ այս օրերին Աննա Հակոբյանի հասցեին հնչող խոսքերի, գովեստների ու քննադատությունների մասին, գրել է.

«Հիշում ե՞ք 2018թ.-ին Հանրապետության հրապարակում հազարավոր հայերի առաջ դողացող ձայնով ելույթ ունեցող, խիտ ու խուճուճ մազերով, սլացիկ հասակով նուրբ կնոջը, ով էդ հազարների մեջ ամենից շատը ուներ աջակցության, հույսի, թիկունքի ու հավատի կարիք, ով ամենից շատն էր մրսում, բայց էդ ամեն ինչը մազերի հետ քամուն տված բոլորին հենց ինքն էր հույսով ծածկում, բոլորին խնդրում էր հավատալ, չկոտրվել, պայքարել ու խոստանում էր հաղթել։

Աննան էր, նույն Աննան, էն Աննան, ում բոլորս հպարտությամբ ու պատվով դարձրինք տիկին Հակոբյան։ Գիշերը հրապարակի բեմում դողացող հայուհուն մեր ձեռքերով կանգնեցրինք աշխարհի դիմաց, որպես հայ կնոջ, հայ մոր, ընտրված ղեկավարի սիրելի կնոջ, հայոց պետության առաջնորդի ու պետականության ուղեկցի. Աննային մենք նվիրեցինք աշխարհին, որ աշխարհը հայ կնոջը Աննայի մեջ ու Աննայով ճանաչի։

Աննային սիրեցին, Աննային փայփայեցին, Աննային գրկեցին, բայց Աննային չներեցին.

Աննային չներեցին Նիկոլի կինը լինելու համար. նա պիտի պերճանքի մեջ խեղդվեր,

Աննային չներեցին Մարիամի, Աշոտի, Շուշանի ու Արփիի մայրը լինելու համար. նրա զավակները պիտի հղփացած լինեին,

Աննային չներեցին Հրաչ Հակոբյանի քույր լինելը. նրա եղբայրը պիտի ճակատագրեր պարտվեր,

Աննային չներեցին ամուսնու հայրական տանը գոգին դրված ամանի մեջ կանաչ լոբի մաքրելը. նրա սեղանից պիտի բյուջեն ծորար,

Աննային չներեցին զինվորի մայր լինելը. նրա որդու համար պիտի հազարավոր մայրեր որդի թաղեին,

Աննային չներեցին դեռատի օրիորդի մայր լինելը. նրա դուստրերը պիտի օլիգարխի հարս մեծանան

Աննային չներեցին Արփիին մայրական սիրով սիրելը. նա պիտի մանկություններ գողանար,

Աննային չներեցին ուսերն ու գեղեցիկ ոտքերը բաց կարմիր զգեստի համար, երբ բոլոր այլ կանայք կարմիրի մեջ միշտ ամենագեղեցիկն են,

Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը խաղաղությամբ ու ծաղիկներով սիրելը,

Աննային չներեցին Արցախն ու Հայաստանը զենքով ու համազգեստով պաշտպանելը,

Աննային չներեցին սեղանի վրա 3-րդ կենացով հայրենիք սիրողները,

Աննային չներեցին որդիներին բանակից աշխարհի ծայրեր փախցրածները,

Աննային չներեցին ամուսիններին օրենքից փեշերի տակ թաքցնողները,

Աննային չներեցին հայրենիք ծախողներն ու ուրիշների որդիների մատաղով Հայրենիք բառը ամենից բարձր գոռացողները....

Աննային 2 տարի առաջ գրկեցին, սիրեցին ու փայփայեցին, Բայց Աննային չներեցին,

Չներեցին Տիկին Հակոբյան լինելու համար ու պատճառով»:

Տպել
29904 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ