Սկսվել է ԱԺ հերթական քառօրյան. ընդդիմությունը պահանջում է փոխել նիստի օրակարգը

17/11/2020 schedule10:59

Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական քառօրյան։

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին պատերազմում զոհված հերոսների հիշատակը։

Օրակարգում երկու հարց է՝ 2021 թվականի բյուջեի նախագիծը և «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց - Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու նախագիծը: 

Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ Նազարյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ այդ հարցերը օրակարգ ընդգրկելու համար անհրաժեշտ է առանձին քվեարկել։

Նախագծի ներկայացումից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք էին իրականացրել։ «Չե՞ք կարծում, որ այս իրավիճակում լավ կլիներ, որ մենք կարողանայինք նիստ գումարել և ստորագրված հայտարարությունը (Արցախում հրադադար հաստատելու մասին-խմբ.) քննարկել»,- ասաց Մարուքյանը։

Լենա Նազարյանն էլ նշեց, որ եղել է խորհրդի նիստ, քվորում չի եղել, հետևաբար այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել այդ հարցը քննարկել։

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները այն ժամանակ չէին եկել, հիմա եկել են, հիմա կարո՞ղ ենք քննարկել, եթե ոչ, ձեր ասածից դուրս է գալիս, որ «Իմ քայլ»-ի պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը: Օրինակ՝ ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու, դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, մեքենաները գալու-գնալու են, և մեր քաղաքացիները քայլելու են և նայելու Թուրքայի և Ադրբեջանի դրոշներին և անցնող մեքենաներին: Այդ հարցը հասկանայինք, այդ ճանապարհը ո՞ւմ հաշվին է կառուցվելու, ե՞րբ, ինչո՞ւ ենք այդ ճանապարհը տվել, քննարկեինք, որ այս օրերին մարդկանց գերի են վերցնում խաղաղության հայտարարությունը ստորագրելուց հետո, արդյոք դա մեզ հի՞մք է տալիս Քարվաճառից դուրս չգալու, եթե մարդկանց գերի են վերցնում, և դա խախտում է համարվում։ Ուզում եք ասել, որ մեր 88 պատգամավորները չե՞ն ուզում այդ հարցերը քննարկել»,- պատասխանելով Լենա Նազարյանին՝ ասաց Էդմոն Մարուքյանը։

ԱԺ փոխխոսնակն էլ հակադարձեց Մարուքյանին. «Բոլորովին չեմ ուզում նման բան ասել։ Այդ հարցերը մենք քննարկում էինք, երեկ էլ էինք քննարկում, և դուք բացակա էիք: Ձեր առաջարկած նախագծից բոլորովին պարզ չէր, թե ինչ պետք է քննարկվեր, և այն, որ մեր պատգամավորները բացակա էին, դա ո՛չ անգործություն է, ո՛չ պատահականություն, դա դիրքորոշում է, որովհետև պարզ չէր, թե դուք ինչ էիք ուզում քննարկել հատկապես այդ լարված իրավիճակում։ Հիմա բոլոր հարցերը կարող ենք քննարկել»։

Հաջորդիվ ընդդիմադիր բոլոր պատգամավորների ելույթները վերաբերում էին գործող Կառավարության եւ վարչապետի հրաժարականին: Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, իր ելույթում հայտարարեց, որ այս դահլիճում պետք է քննարկվեն միայն ռազմական դրության վերացման և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցերը, այլ հարց քննարկելու բարոյական իրավունք չունեն: «Պետք է բռնել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և հեռացնել նրան իշխանությունից, ՌԴ-ի հետ քննարկել և փորձել փրկել հայտարարության տակ թաքնված ականները: Սա ցեղասպանությունից հետո Հայաստանի թիկունքից հասցված ամենամեծ հարվածն էր»,- ընդգծեց ԲՀԿ պատգամավորը:  

Տպել
1540 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց