Այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առ ոչինչ է․ Տարոն Սիմոնյան

17/11/2020 schedule13:12

Լարվածության պատճառով ընդմիջված Ազգային ժողովի նիստը վերսկսվեց։ Պատգամավորները քվեարկում էին գլխադասային հանձանաժողովներում չքննարկված հարցերը նստաշրջանի օրակարգ բերելու մասին հարցերը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը առաջարկեց չքվեարկել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու վերաբերյալ հարցին։  

«Ես չգիտեմ՝ դուք ոնց եք նայում այս ամեն ինչին, դուք ձեզ կողքից լսո՞ւմ եք՝ ինչի մասին եք խոսում ընդհանրապես, թե՞ չէ։ Մենք հնարավորություն չենք ունեցել հանձնաժողովի նիստ գումարել, որպեսզի հետաձգենք նաև այս հարցի քննարկումը, և ես խնդրելու եմ, որ չքվեարկեք այս հարցը, որովհետև դրա ժամանակը չէ։ Բայց ես ուզում խոսքս նաև ավելացնել այլ հարցի քննարկումով։ Ընդհանրապես մենք արդեն մի քանի հազար հաշմանդամ ունենք։ Այդ մարդկանց հաշմանդամության հարցերով զբաղվելու ենք։ Մարմնի հաշմանդամությունը լուծելի հարց է, բայց հոգու հաշմանդամությունը՝ անլուծելի։ Ես 2.5 տարի այս ամբիոնից ամեն անգամ հայտարարում եմ՝ զգույշ խոսեք Հայաստանում, զգույշ քայլեք Հայաստանում։ Ձեր ամեն մի խոսքը, ձեր ամեն մի քայլը արձագանքում են ու շատ ավելի մեծ հետևանքներ են առաջացնում»,- նշեց պատգամավորը։

Տարոն Սիմոնյանը ասաց, որ երկու ամիս խոսել են միջազգային ատյաններում հարցերը բարձրացնելու հնարավորության մասին։ «Ասում եք՝ հայտարարություն ենք ստորագրել՝ անելանելի վիճակից ելնելով։ Միգուցե, բայց արդյոք գիտե՞ք, որ այդ հայտարարությունը ինքնին երեք հիմքով առ ոչինչ է։ Փաստացի միջազգային պայմանագիր հանդիսանալով՝ խախտում է Վիեննայի կոնվենցիայի միջազգային պայմանագրերի 51-րդ հոդվածը․ սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը առ ոչինչ է։ Ներպետական օրենսդրությամբ միջազգային պայմանագիրը վավերացման գործընթաց ունի։ Փաստացի դա շոշափում է այն հարցերը, որոնք միջազգային պայմանագրի կարգավորման տակ են Հայաստանի Հանրապետության տարածքին առնչվող։ Որևէ մեկդ հասկանո՞ւմ է, թե հայտարարությունը, Հայաստանի Հանրապետության ղեկավարը ստորագրելով, ինչ բեռ է բերել Հայաստանի Հանրապետության վրա, և ինչ իրավական հետևանքներ պետք է առաջացնի դա Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում՝ ֆինանսատնտեսական»։

Պատգամավորի խոսքով՝ միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք համարվող էթնիկ զտումների արգելքը, որը հիմնարար սկզբունք է համարվում, խախտվել է այդ հայտարարությամբ։ «Եվ դրա տակ դրված է ՀՀ ղեկավարի ստորագրություն։ Եվ սրանից հետո դուք ի՞նչ հարց եք քննարկում։ Արդյոք հասկանո՞ւմ եք, որ այն մարդը, որը փաստաթուղթը ստորագրել է, ի վիճակի է լինելու շարունակել ինչ-որ բանակցություն, որը բխում է այս հայտարարությունից։ Ոչ ոք ձեզնից իշխանություն չի խլում, կա խնդիր, և խնդիրը պետք է լուծենք համազգային ջանքերի շնորհիվ, բայց այդ խնդիրը լուծող մարդը ի վիճակի չէ շարունակել այդ բանակացությունները։ Իշխանությունը ձեզ պահեք, շարունակեք ձեր իշխանությունը կուտակել ձեր ձեռքերում, ձեզ լինի, բայց համազգային հարցերի լուծման համար ճիշտ մարդիկ և ճիշտ գործիքներ են պետք»,- եզրափակելով ելույթը՝ նշեց Տարոն Սիմոնյանը։

Տպել
1312 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց