Ֆրանսիական մամուլը՝ ռուսական կողմից հայերի սպասումների, իսլամի և ֆոսֆորային զենքի հետեւանքների մասին

Ինչու՞ այդքան հեշտությամբ պարտվեց Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում:

Այս հարցադրմամբ սկսելով, ղարաբաղաադրբեջանական հակամարտության, պատերազմի ավարտի եւ առկա իրավիճակի մասին այսօր հոդված է հրապարակվել ֆրանսիական  Le Monde-ի կայքում՝ քաղաքագետ-արեւելագետ, իսլամի մասնագետ Օլիվյե Ռուայի կողմից:

«Այո, տեխնիկական պատճառները մեզ քաջ հայտնի են: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը, իր երկար ռազմական պատմությամբ՝ ցարական եւ խորհրդային զորքերում, առավելություն ուներ Ադրբեջանի նկատմամբ, որը չէր կարող պարծենալ հարուստ ռազմական ավանդույթներով: Արդյունքում, նա վերադարձրեց Լեռնային Ղարաբաղը եւ զգալի տարածք վերցրեց ադրբեջանցիներից 1994 թվականին: Ամեն ինչ արդեն հանդարտվել էր, բայց այդուհանդերձ, այս առավելությունը սկսեց գոլորշիանալ 2003 թ.-ին Բաքվում Իլհամ Ալիեւի իշխանության գալուց հետո:

Ադրբեջանի պաշտպանական բյուջեն յոթ անգամ մեծ է Հայաստանից: Բացի այդ, Ադրբեջանի բնակչությունը երեք անգամ ավելի շատ է եւ շատ ավելի երիտասարդ, ինչը, իմիջիայլոց, պայմանավորված է 1990-ից հետո հայկական ժողովրդագրության անկմամբ»,-գրել է հոդվածագիրը:

Նշվում է, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հետ ռազմական համաձայնագրերի կնքումը թույլ է տվել ապահովել ադրբեջանական բանակի պատրաստվածությունը: Ածխաջրածինների արտահանումից ստացված հասույթն էլ հնարավոր է դարձրել զենքի, մասնավորապես ՝ իսրայելական եւ թուրքական ռազմական ընկերությունների անօդաչու թռչող սարքերի մասսայական գնման քաղաքականություն: Ադրբեջանը զենքի համաշխարհային շուկայում դարձել է հիանալի հաճախորդ: Բացի այդ, ռեժիմը կայուն է և կարող է կառուցել երկարաժամկետ ռազմավարություն:

Հայաստանում, ըստ հրապարակման, ամեն բան այլ է. Ժողովրդագրական անկում, պաշտպանական բյուջեի լճացում, կոռուպցիայի ծանր բեռ եւ պաշտոնատար անձանց անազնիվ պահվածք, ինչը միայն սրվել  է քաղաքական անկայունությամբ: Սեպտեմբերի վերջից մինչեւ նոյեմբեր աղքատիկ բանակը երկար դիմակայեց ադրբեջանական մեծաթիվ ուժերին եւ նրանց դաշնակիցներին:

Ըստ հեղինակի, սա, սակայն, չի բացատրում ամենը.  «Ադրբեջանն արդեն 15 տարի վերազինվել է, որպեսզի վերադարձնի տարածքները, որոնք համարում է իրենը: Նախագահ Իլհամ Ալիեւը շարունակ ձգտել եւ ձգտում է  հեռու մնալ Հեյդար հոր քաղաքականությունից, որի անունն անքակտելիորեն կապված է պարտության հետ: Նա այս հարցը համարում էր անձնական խնդիր  եւ անհրաժեշտ միջոցներ էր տրամադրել այն լուծելու համար: Ադրբեջանական հարձակումը գրեթե զարմանք չպատճառեց. Շփման գծում լարվածությունն արդեն մի քանի տարի է, ինչ աճում էր, եւ երկու երկրներում ներկա ռուսները ամեն ինչ շատ լավ գիտեին: Միայն մեկ բան է զարմացնում այս ամենի մեջ` իրադարձությունների կանխատեսման հայերի անկարողությունը:

Իհարկե, մենք չենք ժխտելու անգործունակության, կոռուպցիայի եւ քաղաքական անկայունության, ինչպես նաեւ ուժի անհավասարության գործոնը, բայց միանշանակ դեր է խաղացել նաեւ հետեւյալը. Հայաստանը հույսեր էր կապել «թուրքական» եւ մուսուլմանական սպառնալիքների դեմ Ռուսաստանի Դաշնության անվերապահ աջակցության վրա: Այլ կերպ ասած, հայաստանը ենթադրում էր, որ  Ռուսաստանը ստիպելու է Բաքվին հրաժարվել հարձակման գաղափարից»,-նշվում է հովածում:

Ֆրանսիական պարբերականի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնությունը այնքան էլ չմիջամտեց՝ Հայաստանի պարտությունը կանխելու համար : «Ամեն ինչ տանում է նրան, որ  Մոսկվան ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող հարձակման մասին, այլեւ նախօրոք քննարկում էր սահմանները Բաքվի հետ ՝ գծելով «կարմիր գծեր» (Հայաստանի սահմանները չանցնելը, օկուպացնել միայն այն տարածքները, որոնք միջազգային օրենսդրությամբ ադրբեջանական են):

«Քրիստոնյա» Ռուսաստանի այս կերպարը 20 տարի շարունակ տարածում էին արեւմտյան քաղաքագետները, որոնք հաճախ մոտ են ծայրահեղ աջակողմյան ուժերին եւ ցանկանում են միգրացիայի հարցը կապել աշխարհառազմավարության հետ. Ռուսաստանը Արեւմուտքի վերջին պաշտպանն է, որին սպառնում է իսլամը ՝ դրսից եւ ներսից: Հետեւաբար ստեղծվում է այն կարծիքը, որ հաճախ կարելի էր լսել ռազմական միջավայրում. Մենք սխալվեցինք թշնամու հարցում, անհրաժեշտ էր աջակցել սերբերին Բոսնիայում եւ Ասադին՝ Սիրիայում :

Բայց սա նշանակում է, որ ռուսական դիրքորոշումը լիովին չի ընկալվում, որը հիմնված է առաջին հերթին իրական քաղաքականության եւ ուժի, ինչպես նաեւ զուտ ռուսական եւ ոչ այնքան արեւմտյան (եւ նույնիսկ պակաս քրիստոնեական) աշխարհառազմավարության գաղափարի վրա»,-նշել է Ռուան իր հոդվածում:

Վերլուծելով իրավիճակը, քաղաքագետը գտնում է, որ Ռուսաստանը ցանկանում է վերադարձնել իր ժառանգությունը: Մահմեդականները խոչընդոտ չեն, այլ միայն մեկ խաղաքարտ, որը նա օգտագործել է Վրաստանի դեպքում ( ի աջակցություն աբխազների եւ աջարացիների): Նա վերադարձրել է Չեչնիայի վերահսկողությունը ՝ իսլամն օգտագործելով: Չեչնիան, անկասկած, Եվրոպայի խորհրդի միակ տարածքն է, որտեղ շարիաթը թագավորում է Ռուսաստանի ղեկավարի անմիջական հսկողությամբ: Բայց դա, իհարկե, չի խանգարում ռուսական լրատվամիջոցներին ծաղրով խոսել Ֆրանսիայի արվարձանների իսլամացման մասին, չնայած այն բանին, որ Չեչնիայի ղեկավարը ըմբռնումով է խոսում երիտասարդ հայրենակցի՝ իսլամի համար ուսուցիչ Սամուել Փաթիին դաժանորեն սպանողի մասին: ըստ հեղինակի, Ադրբեջանն այսօր գործիք է դարձել Ռուսաստանի համար:

«Թուրքիան դադարել է պատմական թշնամի լինել Ռուսաստանի համար՝ ինչպիսին Օսմանյան կայսրությունն է եղել, եւ չնայած Էրդողանը խալիֆ է խաղում, նրա քաղաքականության մեջ այդքան «օսմանիզմ» չկա: Երեք ճակատներում (Սիրիա, Լիբիա, Ադրբեջան) թուրքական ուժերը եւ նրանց դաշնակիցները համատեղ գոյակցում են ռուսական ուժերի եւ նրանց դաշնակիցների հետ, եւ երբեք հնարավոր չէ հաստատ ասել, թե ով որ կողմում է: Պարբերաբար միմյանց հասցված հարվածներն ու կորուստները միմյանց համար վթարներ կամ ազդանշաններ են համարվում: Առաջնագծում պրագմատիզմն է ՝ մեծ ցինիզմով: Եթե մենք ուզում ենք խոսել ռազմավարության մասին, թերեւս պետք է վերադառնանք հակամարտությունների վերաբերյալ  ավելի քիչ մշակութաբանական եւ ավելի ռացիոնալ պատկերացմանը: Ռուսաստանը կարող է օգնել»,-եզրափակում է Օլիվյե Ռուան:

Բացի La Monde-ից, արցախյան վերջին պատերազմին անդրադարձ է կատարել նաեւ հեղինակավոր France24 հեռուստաալիքը՝ ռեպորտաժ պատրաստելով ադրբեջանական կողմի կիրառած միջուկային զենքի՝ ֆոսֆորային զինատեսակի հետեւանքների մասին: Հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր՝ մարմնի մեծ մակերեսի խորը այրվածքներ ստացած մարդկանցից, ներկայացրել ֆրանսահայ բժիշկների եւ ֆոսֆորից տուժած քաղաքացիների բուժմամբ զբաղվող մյուս մասնագետների կարծիքներն ու հետեւությունները:

ստորեւ՝ տեսանյութը

Տպել
2420 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց