Էականորեն ավելացել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման ռիսկը. դատախազություն

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, էականորեն ավելացրել է ՀՀ տարածք ապօրինի զենք-զինամթերքի տեղափոխման, ապօրինի պահման, շրջանառման, հանցավոր նպատակներով դրանց օգտագործման ռիսկերը: Դրա մասին են վկայում արդեն իսկ բացահայտված հանցավոր դեպքերը, հարուցված բազմաթիվ քրեական գործերը: Այդ ռիսկերն է՛լ ավելի են մեծանում հատկապես ներքին հասարակական անկայունության պայմաններում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով.

Իսկ ռազմական դրության պայմաններում զանգվածային անկարգությունները, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքների կազմակերպումը, հաճախ միաժամանակ հակընդդեմ տարբեր շրջանակների կողմից անցկացվելով, դրանց ընթացքում արվող առանձին հայտարարություններում դրսևորվող ագրեսիան, ատելության խոսքը, լուրջ նախադրյալներ են ստեղծել նման ապակայունացման համար: 

Վերոնշյալ իրողություններն իրենց ընդհանրության մեջ հանրապետությունում զգալիորեն ավելացրել են հանցածին ռիսկերի, հասարակական անվտանգության և իրավակարգի սպառնալիքները՝ բազմապատկելով հանցագործությունների կանխարգելմանը, հանցավոր դրսևորումների բացահայտմանը և իրավական ներգործության միջոցների կիրառմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերը: Վերջիններս այս օրերին գործում են ուժերի գերլարումով՝ խնդիր ունենալով մի կողմից ապահովելու քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հասարակական կյանքի բնականոն կենսագործունեությունը, մյուս կողմից՝ վերահսկելու օպերատիվ իրավիճակը պետական անվտանգության համատեքստում: 

Համանման իրավիճակում հատկապես նախապատրաստվող ծանր, առանձնապես ծանր՝ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների մասին ստացված օպերատիվ տվյալներն արագ արձագանքման, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում նախ կանխարգելման, ապա օբյեկտիվ ու արդյունավետ քննության անհրաժեշտություն են առաջացնում: Իրավապահ մարմինները վճռական են այդ գործում, ձեռնարկվել և ձեռնարկվելու են օրենքով սահմանված բոլոր միջոցները հանրապետությունում իրավակարգն ապահովելու ուղղությամբ: 

Այդպիսի անհրաժեշտությունը աներկբա պահանջում է քրեական հետապնդման համապատասխան մարմինների համագործակցված, քրեական վարույթի անխափան ու անխոչընդոտ ապահովման համար պատասխանատու բոլոր պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականություններից բխող գործառույթների օպերատիվ և արդյունավետ իրականացում:     

Մինչդեռ վերոնշյալ բնույթի առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով: Եվ չնայած այդ անհիմն և որոշ դեպքերում ապօրինի ոոշումներն իրավական ընթացակարգերով բողոքարկվում են վերադասության կարգով, կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում է նախաձեռնվում, սակայն ակնհայտ է, որ նման վերաբերմունքի պատճառով ոչ միայն խնդրահարույց են դառնում հանցագործությունների լիարժեք բացահայտման գործընթացները, այլ նաև շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ:        

Համոզված լինելով, որ իրավունքի գերակայության, արդարադատության իրականացման բարձր առաքելությունն իրականացվում է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքների անվերապահ կատարման, այլ ոչ թե դրա գիտակցմանն ուղղված (ընդ որում, հանրահայտ հիշատակումներով) գերատեսչական հրապարակային հայտարարություններով, որոնք այսպես թե այնպես ենթատեքստ են ստանում կոնկրետ իրավիճակում և կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ քրեական վարույթում պաշտոնեական պարտականություններ ունեցող բոլոր սուբյեկտներին կոչ ենք անում ղեկավարվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ հանրային, պետական անվտանգության ապահովման պատասխանատվության, ծառայողական վեհ պարտքի բարձր գիտակցումով՝ ի շահ բացառապես Հայաստանի Հանրապետության:   

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիներից ակնկալում ենք ողջախոհ և օրինապահ վարքագիծ՝ մեր երկրի ներքին կայունությունն ու անվտանգությունն ապահովելու, ռազմական դրության իրավիճակում օրհասական կարևորություն ունեցող արտաքին վտանգների, մարտահրավերների առջև հանրային խոցելիությունը բացառելու, այդ ուղղությամբ իրականացվող պետական բարդ ու դժվարին աշխատանքների արդյունավետությանը նպաստելու քաղաքացիական պետականամետ գիտակցմամբ:

Տպել
1245 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց