Շվեյցարիան և Գերմանիան 460.000 ֆրանկ կտրամադրեն Հայաստանի համայնքներին՝ ուղղված ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարմանը

Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունները կցուցաբերեն հավելյալ աջակցություն Հայաստանի համայնքներին ՔՈՎԻԴ-19 համավարակի պատճառով առաջացած տնտեսական զարգացման մարտահրավերները լուծելու հարցում: «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագրի համատեքստում հավելյալ 460.000 ֆրանկ կուղղվի համայնքներին՝ հաջակցություն բնակչությանն առավել արդյունավետ և մասնակցային կերպով հանրային ծառայություններ մատուցելուն:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգը համատեղ ներկայացրել են այս նախաձեռնությունը։

Այս մասին տեղկացնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հաստատել է նախարարության շահագրգռվածությունն ու դրամաշնորհային ծրագրի իրականացման աշխատանքներում մասնակցության պատրաստակամությունը․ «Համավարակով պայմանավորված՝ շատ բարդ ժամանակաշրջան է, բայց մենք պիտի անենք հնարավորինս ամեն ինչ՝ բարդությունները հաղթահարելու համար»: Փոխնախարարը նշել է, որ GIZ-ի հետ նախկինում իրականացվել են համայնքների տնտեսական աճին նպաստող ծրագրեր, և հաշվի առնելով նախկինում ունեցած փորձը՝ վստահ է, որ այս ծրագիրը ևս կնպաստի տեղական տնտեսական զարգացմանը:

«Մենք կարծում ենք, որ ճիշտ ժամանակ է ընտրված՝ իրականացնելու «Փոքր դրամաշնորհների ծրագիրը», որը ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում հնարավորություն կտա Հայաստանի համայնքներին իրականացնել վարչատարածքային բարեփոխումների գործընթացները: Մենք մեծապես կարևորում ենք ներդրումային աշխատանքներն ու շատ գոհ ենք, որ կարող ենք մեր մասնաբաժինն ունենալ այդ հարցում»,- ասել է ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան, Հարավային Կովկասում շվեյցարական համագործակցության գրասենյակի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութը:

Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը շեշտել է, որ հաշվի առնելով Հայաստանում առկա ծանր իրավիճակը՝ նախաձեռնությունը հատկապես մեծ նշանակություն կարող է ունենալ․ «Համավարակի ազդեցությանը միանում են նաև պատերազմի հետևանքները: Շվեյցարիայի և Գերմանիայի կառավարությունների ջանքերի շնորհիվ տրամադրված դրամաշնորհային այս նոր սխեման հնարավորություն է ընձեռում համայնքներին հաղթահարել առաջացած տնտեսական խնդիրները»:

Հայաստանի համայնքների անմիջական կարիքները հոգալու համար Շվեյցարիան և Գերմանիան՝ յուրաքանչյուրը տրամադրում է 230․000 ֆրանկ: Առկա տնտեսական զարգացման ներուժի ավելի արդյունավետ օգտագործման նպատակով այս լրացուցիչ միջոցներն ուղղվելու են «Փոքր դրամաշնորհների ծրագիր» ստեղծելուն:

Դրամաշնորհները հնարավորություն կտան համայնքապետարաններին բարելավել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծել աշխատատեղեր, խթանել ինքնազբաղվածությունը, լուծել տնային տնտեսությունների եկամուտների խնդիրները, ապահովել տեղական արտադրության բազմազանություն և այլն: Ծրագիրը խթանելու է փոքր և միջին նախագծերը, որոնք կներկայացվեն համայնքապետարանների կողմից տեղական (ոչ պետական) տնտեսական կազմակերպությունների հետ համատեղ:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը մանրամասնել է, որ տեղեկատվությունը կհայտարարվի երկու փուլով՝ գրանտային ծրագրի մենկնարկով, իսկ հետո՝ ավելի լայն հրապարակային հայտարարությամբ, որպեսզի ՏԻՄ-երը, ՀԿ-ներն ու մասնավոր հատվածը տեղեկացված լինեն՝ նշելով, որ ակնկալվում են ՏԻՄ-մասնավոր հատված համատեղ դիմումներ։

Համայնքապետարանները և (կամ) պետական-մասնավոր կոնսորցիումները կարող են իրենց նախագծի առաջարկները ներկայացնել փոքր դրամաշնորհային ծրագիրն իրականացնող կազմակերպություններին: ԳՄՀԸ-ը կհամակարգի դրամաշնորհներին դիմելու գործընթացը: Ծրագրային առաջարկների բյուջեները կարող են տատանվել 5000-ից 20.000 եվրոյի միջև, որոնք կտրամադրվեն ԳՄՀԸ-ի միջոցով: Բացառիկ դեպքերում կարող է տրամադրվել մինչև 50.000 եվրո գումար, հատկապես՝ միջհամայնքային նախագծերի համար:

«Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավում» ծրագիրն իրականացվում է ԳՄՀԸ, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Տպել
1057 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)