Մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը. ԿԳՄՍՆ փորձագետ

Նոյեմբերի 13-ից հանրապետության բոլոր դպրոցներում ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն՝ չորսշաբաթյա արձակուրդից հետո վերսկսվել է դասապրոցեսը. որոշ դեպքերում՝ առկա, իսկ հիմնականում՝ դարձյալ հեռավար:

Արտակարգ իրավիճակի  և ռազմական դրության պայմաններում ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերի և առաջացած էական խնդիրների շուրջ զրուցել ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ:

- Պարոն Թորոսյան, տարրական դպրոցի աշակերտները նորից հաճախում են դպրոց: Արդյոք արդարացվա՞ծ էր կորոնավիրուսային  սրված իրավիճակում նման որոշումը, և ինչպիսի՞ն է երեխաների ներգրավվածությունը դասապրոցեսին:

- Տարրական դպրոցի ուսումնական ծրագիրը հնարավոր չէ իրականացնել հեռավար եղանակով։ Երեխաները տարիքով փոքր են, նրանք աջակցության կարիք ունեն, որը ծնողները չեն կարող ապահովել։ Մյուս կողմից տարրական դպրոցի աշակերտներին չի կարելի երկար ժամանակ օգտվել համակարգչից։ Աշակերտները հաճախում են նորմալ, բացակայությունները քիչ են։ Այն ընտանիքներում, որտեղ կան վարակակիրներ, կամ սովորողները ռիսկի խմբի են, դասերին մասնակցում են հեռավար եղանակով։

- Հեռավար ուսուցման անցնելու այս ընդմիջումը ինչպե՞ս  անդրադարձավ հեռավար ուսուցման կազմակերպման վրա: Ինչպիսի՞ կազմակերպչական խնդիրներ են եղել, և ի՞նչ աջակցություն է ցույց տրվել այս ընթացքում:

- Ընդմիջումը միշտ ունի տեղատվության էֆեկտ։ Սովորողները որոշ ժամանակ ոչ միայն չեն կրկնում իրենց սովորածը, այլև դուրս են գալիս սովորելու հարմար ռեժիմից, երբ օրվա որոշ մասը սովորում են իրենց դասացուցակով, իսկ մյուսը՝ ինքնուրույն։ Արձակուրդների ընթացքում նրանք ուշ են քնում, ուշ են զարթնում, կորցնում են օրվա սովորելու համար ամենից արդյունավետ ժամերը։ Արձակուրդից հետո դպրոց գալով՝ սովորողներին որոշակի ժամանակ է անհրաժեշտ՝ սովորելու ռեժիմին վերադառնալու համար։ Հեռավար ուսուցման դեպքում այդ ժամանակը ավելի երկար է տևում։ Եթե առկա դասերին մասնակցելու համար սովորողը առավոտյան շուտ գալիս է դպրոց, ապա հեռավար ձևով սովորելիս նրանք շարունակում են ուշ զարթնել, ծնողները գնում են աշխատանքի, և ինքնուրույն մնացած ոչ բոլոր սովորողներն են շտապում վիրտուալ դասարան, մի մասն էլ ինքնուրույն չի կարողանում միանալ հեռավար դասերին։

- Իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հեռավար ուսուցման կազմակերպումը փոփոխությունների ենթարկվե՞լ է:

- Այն սովորողները, որ ունեն սովորելու հատուկ կարիք, որը չի խանգարում դպրոց գալ կամ սովորել հեռավար, շարունակում են իրենց կրթությունը՝ անհատական ուսումնական պլաններին համապատասխան։ Այն դեպքում, երբ նրանք հեռավար դասերին խմբի հետ չեն կարող մասնակցել, նրանց համար կազմակերպվում են հեռավար՝ անհատական դասեր։ Իսկ եթե նրանք չեն կարող օգտվել համակարգչից և համացանցից, նրանց դասերը կազմակերպվում են տնային ուսուցման կարգով, երբ ուսուցիչն է այցելում աշակերտի տուն։

- Պարոն Թորոսյան, այս տարի նույնպե՞ս բուհ ընդունվելու համար հիմնականում հաշվի են առնվելու ատեստատների գնահատականները, և ինչպե՞ ս է վերահսկվելու դրված գնահատականների օբյեկտիվությունը:

- Բուհ ընդունվելու կարգը լրացուցիչ կներկայացվի դիմորդներին։ Այժմ սովորղները որոշում են՝ որ առարկաներից են հանձնելու պետական ավարտական քննությունները։ Արդեն նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը։ Երկրորդ կիսամյակում սովորողները կդիմեն միասնական քննություններին մասնակցելու համար։

- 12-րդ դասարանցիները մինչև հիմա տեղյակ չեն, թե քանի քննություն պետք է հանձնեն բուհ ընդունվելու համար, քննարկվե՞լ է այս հարցը, և ի՞նչ լուծումներ են առաջարկվում:

- Բոլոր դպրոցները նոյեմբերին կազմակերպված առցանց խորհրդակցությունների ժամանակ տեղեկացվել են քննությունների համար սովորողների հայտագրումը կազմակերպելու մասին, և այդ գործընթացը արդեն սկսվել է։ Այլ բան է, որ կան սովորողներ, որ ցանկանում են, հույս ունեն այս անգամ էլ հնարավորություն կունենան մեկ քննությամբ ընդունվել բուհ։ Անցած տարվա իրավիճակը բոլորովին այլ էր և պահանջում էր արտակարգ վիճակին համապատասխան որոշումներ։ Այժմ վիճակը այլ է, և 12-րդ դասարանցիները ունեն բավարար ժամանակ՝ քննություններին նախապատրաստվելու համար։

Հայաստանում սկսվել էր ապաստան գտած արցախցի դպրոցականների կրթական կարիքների հաշվառումը: Պատերազմի ավարտից հետո ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել նրանց ներգրավվածությունը դասապրոցեսին:

- Այժմ բոլոր սովորողները, որ Արցախից տեղափոխվել են Հայաստան և դպրոցի հաշվառումից դուրս չեն եկել, ունեն իրենց կրթությունը շարունակելու բոլոր հնարավորությունները։ Երեխաներն իրենց ուսումնառությունը կարող են շարունակել առկա կամ հեռավար եղանակով։ Նրանք ապահովված են դասագրքերով, անհրաժեշտության դեպքում ստանում են հեռավար ուսուցման համար սարքեր։

- Հիմա՝ պատերազմի ավարտից հետո, ինչպե՞ս պետք է մեր կրթության ռազմավարությունը վերաձևակերպվի, և, առհասարակ, ինչպիսի՞ն պիտի լինի պատերազմող երկրի կրթության մոդելը:

- Իմ կարծիքով՝ մեր հասարակությունը պետք է վերանայի կրթության նկատմամբ իր վերաբերմունքը։ Մենք պետք է դառնանք սովորող, գիտելիք և կարողություն պահանջող սովորողներ և ծնողներ, պատասխանատու և ստեղծագործող ուսուցիչ։ Անցավ չսովորելով, մի կերպ բավարար գնահատականներ ստանալով դպրոցն ավարտելու ժամանակը։ Պարզ դարձավ, որ աշխարհում ապրելու, զարգանալու և երկիրը պաշտպանելու համար պահանջվում են շատ լուրջ գիտելիքներ։ Հօդս ցնդեց այն առասպելը, որ երեխաները շատ ավելի լավ են տիրապետում թվային սարքերին և ավելի լավ են կողմնորոշվում թվային աշխարհում։ Իրականությունը ցույց տվեց, որ նրանք մեծերին գերազանցում են միայն սոցիալական ցանցերում և խաղերի մեջ։ Իսկ թվային աշխարհում սովորելու և մեծերի նման օգտագործելու հմտությունները նրանք նոր են սովորում։ Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը մեր աշակերտների գիտելիքներով, հմտություններով։ Դա է ուսուցչի և դպրոցի առաջնագիծը, ամենից կարևոր նպատակը։

Նախարարությունը նախատեսել և արդեն իրականացնում է ուսուցիչների, դպրոցի վարչական աշխատողների մասնագիտական զարգացման լուրջ գործընթաց, դպրոցներին տրամադրվելու են դասերի կազմակերպման մեթոդական, ռազմավարական և տեխնիկական աջակցություն։

Մարիամ Գեւորգյան

Տպել
5688 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել