Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել (լուսանկար)

25/11/2020 schedule15:50

Մեր ընկերը ճամփորդ դարձավ: Ամենաուրախ, ամենահետաքրքիր, կյանքով լի մեր Սարգիսը: Սա նրա վերջին լուսանկարն է, որն ինքն է տեղադրել սոցիալական ցանցի իր էջում: Այստեղ «Լույսի» հետ զրույցի է բռնվել, ինչ իմանանք՝ ի՜նչ են խոսում: Գուցե անմահությա՞ն մասին...  

Պարզվում է՝ հերոսները հենց այսպիսին են լինում՝ համեստ, խոնարհ, պարզ, օգնության շտապող: Հերոսներ, որոնք ապրում են մեր մեջ, բայց իրենց աշխարհում:

Դեռ դպրոցում ուսուցչուհին բողոքում էր՝ Սարգիսը, թեև վաղ էր գալիս, սակայն այնքան էր պահում դպրոցի դուռը՝ մինչև բոլորն անցնեն: Եվ ամենաշուտը գալով հանդերձ՝ դասից ուշանում էր: Ուսուցչուհին հետո էր իմանալու՝ բոլորին օգնության հասնող իր սանը Հայրենիքը պաշտպանելուց չէր ուշանալու:  

Ընկերներն իրեն շատ էին սիրում: Բանկի աշխատասենյակում սկսված մտերմությունը սկիզբ էր դրել մի մեծ, հարազատ ընտանիքի, որտեղ հոգսերն ընդհանուր էին, ուրախությունը՝ նույնպես: Միասին էին թե՛ աշխատանքային, թե՛ հանգստյան օրերին: Առիթների դեպքում հայրենիքի կենացը լուռ էր խմում. պաթոսը, ճառերն ու գլուխ գովելն իրենը չէին: Ընկերներին էլ վարակել էր հայրենի չքնաղ բնության սիրով՝ մաքուր օդ, վրաններ, արևածագ… 

Սիրտը պատեպատ էր խփում. իր տեղը լեռներում էր՝ բարձունքներին՝ արծիվների մոտ:  Արշավները ինչ-որ տեղ լրացնում էին այդ բացը, բայց քաղաքի աղմուկի մեջ միշտ լսելի էր լեռների կանչը: 

Ու լեռների խաղաղ օրերի կանչը թշնամու նենգ հարձակումից հետո դարձավ կո՛չ, դարձավ ահազա՛նգ, դարձավ արծվի՛ թռիչք:

Պատերազմի լուրն իմանալուց հետո աշխատանքից վերադառնալով՝ անընդհատ հետուառաջ էր քայլել՝ ինքն իր հետ խոսելով. «Լա՛վ, այս պատերազմը մի օր պետք է վերջ ունենա՞, թե՞ չէ»: Շոյել էր քրոջ տղայի գլուխը, հետո ասել. «Հո Գագիկին չե՞նք թողնելու, պետք է վերջացնենք: Ե՛ս էլ եմ գնալու»:

Այդ պահին խոսքերին ուշադրություն չէին դարձրել: 

Եվ երբ հաջորդ օրը եկել էր ծանուցումը, նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին: Քույրն ասում է՝ ծանուցումը բերած տղամարդը դեռ մեր տանն էր, երբ ինքն արդեն հասել էր ներկայանալու վայր: Մայրը մորմոքվում է՝ գոնե հաց ուտեր…

Հայրենիքի պաշտպանությանը ծոմ վիճակում էր մեկնել, այնպես, ինչպես ուխտի են գնում:

Արդեն առաջնագիծ գնացող ավտոբուսից զանգել էր: Տղերքը «Գետաշենն» էին երգում: Ասել էր՝ մի անհանգստացեք, հո մենակ ես չեմ, ինձ նման հազարավոր տղերք կան: Երգը շարունակվում էր. «Արծիվների բույնն ես, ըմբո՛ստ Գետաշեն»: Արփինեն՝ քույրը, հասցրել էր միայն մեկ բան ասել. «Սաք ջան, խնդրում եմ...»:

Առաջնագիծ մեկնող տղաների երգը լսելով՝ ամաչել է ասել, թե ինչ է խնդրում: Քրոջ խնդրանքը չկատարեց:

Հետո պիտի իմանային, որ երգող տղաներից շատերն իրենք էին երգ դառնալու:

Զոհվելու օրը հատկապես մայրական սիրտը անհանգիստ էր: Քույրն էլ խաղաղությունը կորցրել էր: Գիշերը չէր լուսանում, մտովի սարերում զենքը գրկած՝ իրենց զինվորի հետ էին: Բոլորին թվում էր, թե գիշերն անվերջ է:

Սակայն գիշերն անվերջ չէր: Արևի առաջին շողերը կարմիր էին, հերոսների մարմինները  գրկած լեռները՝ նույնպես:

Սարգիսը բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվը հենց բարձունքին էր տվել:

Լուսաբացին իր վերջին լուսանկարի «Լուսե աշխարհից» իջել էին հերոսի հետևից եկած արծիվները: Հիմա ճամփա ուներ արծիվների հետ գնալու: Ինքը պետք է երկնքում միանար Հայոց հաղթական գնդերին՝ արդեն վերևից մղելով անտեսանելի պատերազմը:

Ձեռքս դողում է, չեմ համարձակվում զանգել Սարգսի հարազատներին: Սակայն քանի օրհասական կռիվը շարունակվում է, նրանք մեզնից ձիգ են, մեզնից կանգուն: Աղոթում են առաջնագծում կանգնած զինվորների համար: «Աստված իմ, էդ 18 տարեկանները գան հասնեն իրենց մայրերին, իմ տղան գոնե նրանցից մի քանի տարի շատ ապրեց»: Սրանք որդեկորույս մոր խոսքերն են: Հենց այսպիսին են լինում հերոսների ընտանիքները, և հենց այսպիսի ընտանիքներում են ծնվում Սարգիսի, Ալբերտի, Թաթուլի պես տղերքը:

Հարազատներն ասում են՝ երբ պատերազմը բոլորի համար վերջանա, մեզ համար նոր է սկսվելու: Պատերազմով լցված կյանք, որտեղ Սարգիսը մեզ հետ չէ:

Մեր թա՛նկ ընկեր, դու քո կռիվը կիսատ չթողեցիր: Հերթը մերն է: Մենք պետք է այնպես անենք, որ կռիվը քրոջդ որդուն՝ Գագիկին ու մյուս երեխեքին չմնա:

Պիտի շարունակենք հավերժի մեր երթը: Եվ այդ ճանապարհին մեր նահատակների, Հայոց երկնակամարում խավարած ամեն աստղի, մարած հույսերի դիմաց մեզ հատուցվելու է բյուրապատիկը:

Հանգչիր Լույսի մեջ, մեր լա՛վ ընկեր:

Հայրենիքի համար մղվող մարտերում զոհվել է «Հայբիզնեսբանկի» աշխատակից Սարգիս Սարիբեկյանը։

Տպել
1115 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց