Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել նրա տնից առգրավված քարերն ու դրամական միջոցները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավելի քան մեկամսյա դատարանից հետո այսօր կայացավ «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանի, Գեւորգ Բաքարյանի եւ Վարուժան Ավետիսյանի գործով դատական նիստը, որի ընթացքում քննարկվեց Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը՝ քրեական գործի որոշ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու, գործից հեռացնելու եւ Թավադյանին վերադարձնելու մասին։

Արմեն Թավադյանը մեղադրվում է երկու տարբեր քրեական գործերով, որոնք դատարանի որոշմամբ միացվել եւ քննվում են մեկ վարույթում։ Առաջին գործը վերաբերում է 2019 թվականի մայիսի 13-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը զուգահեռ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրի բակում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։ Գասպարին, հիշեցնենք, բողոքի ակցիա էր իրականացնրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառը ձեռքին, ինչով պայմանավորված նրա եւ Քոչարյանի աջակիցների միջեւ բախում էր եղել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշներով։ Նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել ինչպես Արմեն Թավադյանին, այնպես էլ Քոչարյանի աջակիցներ Սերգեյ Սաժումյանին եւ Գեւորգ Բաքարյանին։ Գասպարին այս գործով ճանաչվել է տուժող:

Երկրորդ գործի շրջանակում Թավադյանին, ինչպես  նաեւ Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառք առաջարկելու համար։ Գործով անցնող անձինք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։

Այսօրվա դատական նիստին դատարան էին ներկայացել դատախազներ Արսեն Մարգարյանը եւ Ցոլակ Մնացականյանը։ Վերջինս նախկինում գործի քննությանը չի մասնակցել, այժմ փոխարինում է գործով մեկ այլ դատախազ Ալիկ Ստեփանյանին։ Դատարանի որոշմամբ Ցոլակ Մնացականյանն այսօր քրեական գործով ներգրավվեց որպես մեղադրող։

Այնուհետեւ ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել Թավադյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված եւ քրեական գործով որպես իրեղեն ապացույց ճանաչված դրամական միջոցները եւ կիսաթանկարժեք քարերը։ Պաշտպանը հիշեցրեց, որ այդ իրերի առգրավումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավորի որոշմամբ ճանաչվել է ոչ իրավաչափ, քանի որ այդպիսի առարկաների առգրավում խուզարկության որոշմամբ թույլատրված չի եղել․ «Դատական այդ ակտը բողոքակվել է եւ Վերաքննիչ դատարանի կողմից չի բեկանվել, ուստի այժմ ստացվում է, որ քրեական գործի քննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը դատարանի թույլատրած ծավալներից դուրս առգրավել է առարկաներ, որոնց կապը քրեական գործի հետ առ այսօր մատնանշված չէ»։

Պաշտպանի խոսքով՝ նույն քննիչի հետ նույնական հանգամանքներում խնդիր է եղել նաեւ գույքի վրա դրված կալանքի հարցով, սակայն այդ խոչընդոտը հեշտ հաղթահարվել է, եւ արգելանքը հանվել է, եւ ըստ պաշտպանի՝ դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը հնարամտություն է դրսեւորել՝ փորձելով լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դրամական միջոցների առկայության, դրանց թվի փաստը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց դրանք չեն կրում իրենց վրա հանցագործության որեւէ հետք, չեն հանդիսանում ապօրինի ճանապարհով ձեռքբերված միջոցներ եւ մեղադրանքի շրջանակում ոչինչ չեն հաստատում։

Պաշտպանական կողմն ամբողջությամբ միացավ միջնորդությանը, իսկ մեղադրող կողմն առարկեց դրա դեմ (տուժող կողմից ոչ ոք նիստին ներկա չէր,- խմբ․)։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը կարծիք հայտնեց, որ այդ ապացույցների իրավաչափության վերաբերյալ մեկ այլ դատարանի դիրքորոշումը չի կարող կանխորոշիչ լինել այս դատարանի համար, եւ այդ ապացույցների իրավաչափությունը պետք է քննվի ապացույցների հետազոտման փուլում․ «Դատարանը, գործն ըստ էության քննելով, ապացույցների հետազոտության արդյունքում է կարող եզրահանգել՝ այս կամ այն առարկան ձեռք է բերվել օրենքով սահմանված կարգով, համապատասխանում է իրեղեն ապացույցների ճանաչման օրենսդրական պահանջներին թե ոչ, այսինքն՝ առանց նյութերի հետազոտման այս փուլում դատարանը չպիտի քննարկի միջնորդությունը, առնվազն պիտի հետաձգի այն»։

Անդրադառնալով պաշտպանի այն պնդմանը, որ խուզարկության արդյունքում առգրավվել են առարկաներ, որոնք խուզարկության թույլտվության որոշման մեջ նշված չեն եղել, մեղադրողը կարծիք հայտնեց, որ պրակտիկայում վարույթն իրականացնող ոչ մի մարմին չի կարող սպառիչ թվարկել, թե կոնկրետ ինչ առարկաներ է ցանկանում հայտնաբերել ու վերցնել, միշտ թվարկում են որոշակի առարկաներ եւ քրեական գործի հետ կապ ունեցող այլ իրեր․ «Կարող է որոշակի ողջամիտ սահման լինել, թե ինչ է ակնկալվում առգրավել, բայց սպառիչ ցանկով այնպիսի որոշում, ինչպիսին դատարանն էր գրել, ես չէի հանդիպել»։

Արսեն Մարգարյանի համոզմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը, այդ առարկաները իրեղեն ապացույց ճանաչելով, փաստել է, որ դրանք գործի փաստական հանգամանքները պարզելու միջոց են, ինչին ինքը եւս համաձայն է։

Դատախազ Ցոլակ Մնացականյանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում առայժմ չհայտնեց։ Հաշվի առնելով, որ նա ծանոթ չէր քրեական գործի նյութերին՝ դատարանից ողջամիտ ժամկետ խնդրեց ծանոթացման համար եւ միջնորդեց այդ հիմքով այսօրվա նիստը հետաձգել։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց Ցոլակյանի միջնորդությունը՝ միաժամանակ որոշելով հետաձգել պաշտպանի միջնորդության քննությունը։ Դատավորը պարզաբանեց, որ ապացույցները հետազոտելիս ինքն այսպես թե այնպես անդրադառնալու է դրանցից յուրաքանչյուրի թույլատրելի կամ անթույլատրելի լինելու հարցին։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։30-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3031 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ